Այսօր ծնվել են. 9 սեպտեմբեր


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Միշել Ուիլյամս, ամերիկացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1968 - Ջուլիա Սավալիա, անգլիացի դերասանուհի
1966 - Ադամ Սենդլեր, ամերիկացի դերասան-կատակերգու, երաժիշտ, սցենարիստ, կինոպրոդյուսեր
1960 - Հյու Գրանտ, անգլիացի կինոդերասան (ֆիլմեր ՝ «Չորս հարսանիք և մեկ հուղարկավորություն», «Իրական սեր», «Դառը լուսին» և այլն), «Ոսկե գլոբուս», «Սեզար» և այլ մրցանակների դափնեկիր
1956 - Մարկ Գալեսնիկ, դրամատուրգ, գրող-երգիծաբան, իսրայելական «Բեսեդեր» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր
1953 - Ալիշեր Ուսմանով, ռուս գործարար, միլիարդատեր
1952- Դեյվ Ստյուարտ, անգլիացի ռոք կիթառահար ("Eurythmics", սոլո նախագծեր), կոմպոզիտոր, պրոդյուսեր
1941 - Օտիվ Ռեդինգ (զոհվել է 1967թ.), ամերիկացի երգիչ, երգահան, գործիքավորող, պրոդյուսեր
1923 - Կառլթըն Գայդուզեկ (մ. 2016), ամերիկացի մանկաբույժ և վիրուսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1976)
1922 - Հանս Գեորգ Դեմելտ (մ. 2017), գերմանական ծագում ունեցող ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989)
1901 - Նադեժդա Ալիլուևա (մ. 1932), ԽՍՀՄ ղեկավար Ի. Վ. Ստալինի երկրորդ կինը
1862 - Սերգեյ Նիլուս (մ. 1929), ռուս կրոնական գրող և հասարակական գործիչ, «Սիոնական իմաստունների արձանագրությունների» հրատարակիչը
1828 - Լև Նիկոլաևիչ Տոլստոյ (մ. 1910), ռուս գրող և փիլիսոփա, Համաշխարհային գրականության դասական
1823 - Վալերիան Մայկով (մ. 1847), փիլիսոփա, գրական քննադատ և հրապարակախոս, օտար բառերի առաջին ռուսերեն բառարանի կազմողը
1737 - Լուիջի Գալվանի (մ. 1798), իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ, էլեկտրաէներգիայի մասին վարդապետության հիմնադիրներից 
1585 - Արման Ժան դյու Պլեսի, դուքս դե Ռիշելյե (մ. 1642), ֆրանսիացի կարդինալ, արիստոկրատ և պետական գործիչ
1583 - Ջիրոլամո Ֆրեսկոբալդի (մ. 1643), իտալացի կոմպոզիտոր և երգեհոնահար, ֆուգայի ստեղծողներից