Ուրբաթ, մարտի 19
Ուրբաթ, մարտի 19։ Տարվա 78-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 287 օր:
- Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
- Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:
Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկան (փետրվարի 7 - մարտի 8), օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։
Մարտի 19-ին արևային 4-րդ օրն է։
- 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է:
- Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է ։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։
- Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։
- Խորհուրդ է տրվում կծու սնունդ, ալկոհոլն անցանկալի է: Ուժի հաղորդակներ են խոցող իրերն ու ձեռնոցները: Օրվա գույներն են մուգ կարմիրն ու կաթնավարդագույնը։ Աններդաշնակ են կանաչի բոլոր երանգները։ Հաջողության քարեր են՝ ռուբին, կարմիր կորունդը, կարմիրերկաթաքարը: Թվերն են՝ 15, 39, 40, 46։
- Արևային 4-րդ օրը ծնված նշանավոր մարդիկ. Լեոնարդո դա Վինչի, Ուիլյամ Շեքսպիր, Էրիխ Մարիա Ռեմարկ, Էդիթ Պիաֆ, Ինդիրա Գանդի, Սոֆի Լորեն, Միրեյ Մաթյե, Լենին, Սերգեյ Պրոկոֆև, Անատոլի Կարպով, Գալինա Ստարովոյտովա: Հայերից՝ Րաֆֆի, Հասմիկ, Կարպ Խաչվանքյան, Առնո Բաբաջանյան, Կարեն Դեմիրճյան։
Արևածագ՝ 7:08, արևամուտ՝ 19:11: Ճիշտ կեսօրը՝ 13։09։ Օրվա տևողությունը՝ 12:03 ժամ։
- Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։
Մարտի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։
- 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Այս օրը շատախոսել չի կարելի, և ընդհանուր առմամբ պետք է ավելի քիչ խոսել: Ողջ շրջապատը շատ զգայուն է արտասանված յուրաքանչյուր բառի, նույնիսկ պատահական խոսքի նկատմամբ: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ: Ինչ բարձրաձայն ասվի որևէ մեկին կամ սեփական անձին, կատարվելու է:
- Այսօր հատկապես վտանգավոր է ստելը: Այն շատ շուտով իրականություն կդառնա: Սակայն այս օրը կիրականանան նաև բոլոր բարի ցանկությունները:
- Ձեռքբերումներ ունենալու առումով ամենակարևոր օրերից մեկն է: Կարելի է հաշվարկել ապագա եկամուտները և ծրագրերն իրականություն դարձնելու անհրաժեշտ ժամանակը:
- Մտածողության և ֆիզիկական հանգստի օր է: Պետք է քիչ աղմկել:
Լուսնային 7-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.
- Լուսնային 7-րդ օրը երջանիկ է։ Բացվելու օր է։ Հիվանդության դիպվածները վտանգավոր չեն։
- Երազներն իրականանում են։ Նորածինները երկարակյաց չեն։
Լուսինը Երկվորյակներ համաստեղությունում է՝ 4°2'։
- Արագ և եռուն գործերի ժամանակն է: Մտավոր գործունեության ակտիվացումը բարենպաստ ազդեցություն է ունենում այն հարցերին, որոնք պահանջում են անհապաղ որոշումներ կայացնել։
- Կարելի է զբաղվել ցանկացած ֆինանսական գործարքով, այդ թվում և արժեթղթերի հետ (հատկապես կարճաժամկետ):
- Կարելի է խաղալ արժույթի փոխանակման վրա:
- Բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության կամ դրանց համար տեղեկատվություն հավաքելու համար:
- Մեկ օրից ավել ժամանակ պահանջող նախագծերը նպատակահարմար է հետաձգվել ավելի բարենպաստ ժամանակահատված:
Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 19-ին՝ 10:08-ից և կավարտվի մարտի 20-ին՝ 10:43-ին։
Լուսնի մարումը՝ 00:06։ Լուսնի ծագումը՝ 10:08։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 80.0°, բարձրությունը = 19.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 29 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 404.505 կմ, երեկ՝ 405.206 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 701 կիլոմետր։
Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 5 օրական 21 ժամական 38 րոպեական։
- Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
- Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
- Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
- Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
- Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:
Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ ապրիլի 12-ին՝ 06։31։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ մարտի 28-ին՝ 22։48։
Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:
