Մարտի 19-ի լուրերն՝ ամփոփ


 14:52   ԱՐՑԱԽ Լեհաստանում հրատարակվել է 2020 թ.Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրք: Գրքի հեղինակը լեհ հայտնի լրագրող Թոմաշ Լեխ Բուչեկն է։

May be an image of 1 հոգի և text that says 'Tomasz TomaszLechBuczek Lech Buczek โาทนพ2 Ltfu FnLstil Azerbaijani war crimes against Armenians Karabakh 2020 Based Basedon.confirmedsources on confirmed sources'-ը

 14:52   Газета.Ru ►Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների շրջանակում դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հնարավորությունը: Նրա խոսքով ՝ պետք չէ վախենալ դրանից, քանի որ Ռուսաստանն ունի ГЛОНАСС համակարգ, որը կապահովի ինտերնետ հասանելիություն:

 14:23   China Xinhua News ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնեն զենքի մատակարարումներն ու վարձկանների ուղարկումն Ուկրաինա, շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

 13:48   BBC Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը որպես ռուսական բանակի դուրսբերման և ռազմական գործողությունների դադարեցման պայմաններ թվարկել է Ուկրաինայի իշխանություններին ներկայացվող առնվազն վեց կետեր, որոնցից առաջնային են. 

1. Ուկրաինայի ռազմավարական չեզոքություն և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մերժում,
2. Ուկրաինայի հրաժարումը ռազմավարական զինատեսակների արտադրությունից կամ գնումից, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ,
3. Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի ազատ օգտագործման հնարավորություն,
4. Ուկրաինայի այսպես կոչված «դենացիֆիկացիա»։

 13:03  :)  ԶԱՎԵՇՏ Ռուսական ուղղաթիռներից մեկի վրա եղել է «На Берлин» գրությունը։

Изображение

 13:03   ՈՒԿՐԱԻՆԱ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խոստովանել է Ուկրաինայի Սահմանադրության փոփոխության հնարավորությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղության վերաբերյալ։ «Քանի որ Ուկրաինայի Սահմանադրությամբ ամրագրված է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհը, մենք ունենք այս ուղղության լեգիտիմացման շատ բարձր մակարդակ։ Հետևաբար, մենք կնայենք, թե որ ճանապարհով կգնան բանակցողները, ապա արդեն կփնտրենք այն մոդելը, որ կա՛մ չի հակասի Սահմանադրությանը, կա՛մ մենք կփոխենք Սահմանադրության այս մասը»,- ասել է Ստեֆանչուկը։

 12:42   IT ►Sectigo/Digicert SSL հավաստագրերի թողարկումը արգելվել է Ռուսաստանի/Բելառուսի համար։ Sectigo-ն որոշել է արգելափակել Ռուսաստանից և Բելառուսից ստացվող բոլոր պատվերները։ Ավելի ուշ նրան է միացել Digicert-ը: Դա նշանակում է, որ նոր պատվերները չեն մշակվի .ru, .by, .su և .рф TLD-ների և բոլոր կազմակերպությունների պատվերների համար, որոնցում ORG/Admin/Tech մանրամասներում որպես երկիր նշված է Ռուսաստանը/Բելառուսը:
Ռուսաստանը ստեղծում է իր սեփական հավաստագրման կենտրոնը (CA) TLS վկայագրեր տրամադրելու համար

 12:12   Газета.Ru Ռոսկոմնադզորը կրկին կոչ է արել Google-ին հանել ռուսական ԶԼՄ-ների YouTube-ի ալիքների սահմանափակումները: Գերատեսչությունը նաև հիշեցրել է «տեխնոլոգիական հակազդեցության» միջոցների մասին, որոնք նա կարող է կիրառել։

 12:03   ԵՄ Եվրամիության քաղաքական գործիչները դիտարկում են ռուս խոշոր գործարարների սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ֆինանսավորման համար:

 11:57   ՏԻԵԶԵՐՔ ► Ամերիկյան SpaceX ընկերությունն այսօր ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 00։42-ին Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից Falcon 9 կրող հրթիռ է արձակել՝ Starlink միկրո արբանյակների հերթական խմբավորմամբ։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2 հազար արբանյակ:

 11:44   Bitcoin News ► Ըստ CryptoHead-ի հրապարակած վերջին հետազոտության, գաղտնարժույթի հետ կապված դաջվածքների թիվը վերջին տարում աճել է 222%-ով:


 11:30  Flag of Armenia  ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ   Մարդիկ դեռ իրենք իրենց ու միմյանց հարցնում են՝ լավ, ե՞րբ ենք վերջապես սկսելու նորմալ ապրել։ Պատկերացրեք՝ փողոցից պատահաբար ընտրված տասը հոգու տանեն հիվանդանոց, խալաթներ հագցնեն ու ստիպեն վիրահատել որևէ ծանր հիվանդի։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի հիվանդի ապագան։ Եվ որքանո՞վ է տեղին «ե՞րբ է վերջապես բուժվելու հիվանդը» հարցը։ Մարկ Նշանյան Կրկեսի վերածվող համակարգի բրենդը հիմարությունն է

Կրկեսի վերածվող համակարգի բրենդը հիմարությունն է


 11:15  Flag of Armenia  ԲՈՒՆ TV   Արդյո՞ք իշխանություններն ակնկալում էին պատերազմ և դա համարու՞մ էին ընդունելի տարբերակ. զրուցում են Աննա Գևորգյանը և պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը:


 11:00  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ► Մարտի 19. 2011 - ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների կողմից ձեռնարկված «Լուսաբացի Ոդիսականը» ռազմական գործողությունը, որն ուղղված էր միջամտելու 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմին: armenlur.am


 10:50  ՀԱՐՑՈՒՄ Ըստ ՄԱԿ-ի ամենամյա հաշվետվության, World Happiness Report՝ «աշխարհի ամենաերջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակում 10-ից 5.399 գնահատակով Հայաստանը 82-րդ տեղում է, Ադբեջանը՝ 92 (5.173)։ Նույն աղյուսակում մեր մյուս հարևաններ Վրաստանը 105-րդ տողում է (4.973), Իրանը՝ 110 (4.888), Թուրքիան՝ 112 (4.744)։ armenlur.am


 10:00  ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ ► Մարտի 19. Դիեգո Ֆորլանը, Ալեսանդրո Նեստան, Բրյուս Ուիլիսը, Վալերի Լևոնտևը, Լև Կուլիջանովը, Հերի Բաբասինը, Ֆրեդերիկ Ժուլիո-Կյուրին, Լևոն Ալավերդյանը, Դավիթ Լիվինգստոնը, Ալոնսո Կանոն: armenlur.am


 09:50  ՀՈՐՈՍԿՈՊ 2022 թվականի մարտի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը։ hushak.com


 09:40  ՀՈՐՈՍԿՈՊ 2022 թվականի մարտի 19 Աստղագուշակը։ hushak.com


 09:30  ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ Մարտի 19-ը Քնի, Ընթերցանության, Հաճախորդի, Երախտագիտության, Բացարձակ անհավանական երեխաների, Ծիծաղի, Ֆերմերային տնտեսությունների փրկության, Թռչնաբուծության, Հավաստագրված բուժքույրերի, Շոկոլադե կարամելի, Հայրերի, Սուզանավորդ նավաստիների, Օղի թորողների մասնագիտական, Հավասարության օրն է: armenlur.am



 09:11   ԼԻՏՎԱ Լիտվան սահմանափակել է կանխիկ եվրոյի արտահանումը Բելառուս և Ռուսաստան։ Այժմ Լիտվայից Բելառուս կամ Ռուսաստան մեկնող ֆիզիկական անձինք պետք է ունենան ոչ ավելի, քան 60 եվրո մեկ անձի համար:

 09:06  Flag of Armenia  ՀԱՅԿԱԿԱՆ   Հայկական լեռնաշխարհը՝ ժամանակակից Հայաստանը, Արևելյան Թուրքիան և Հյուսիսային Իրանը տիեզերքից։ Տեսանելի են Վանա, Սևան և Ուրմիա լճերը։ 


 09:00 ՕՐԱՀՈՒՇԱԿ ► Մարտի 19. Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Լուսինը Կշեռքում՝ չարժե գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել։ 9-րդ արևային օրը երկնային կրակի օրն է: Այն կապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։ Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ armenlur.am


 08:51   China Xinhua News Ինչ գիտեք ԱՄՆ ռազմական ծախսերի մասին։ Գրաֆիկները խոսում են ամեն ինչի մասին։ 

Изображение


 08:47   CGTN ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Բայդենը «շատ պարզ հասկացրել է, որ մեր զորքերը չեն մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի հետ մարտական գործողություններին»:


 08:43   Interfax ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշը այցելել են Չիկագոյի ուկրաինական եկեղեցի` ցուցադրելու իրենց համերաշխությունն Ուկրաինային։


 08:40   Le Monde Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ դուրս գալու դիվանագիտական մեկուսացումից։


 08:37  Flag of Armenia ԵՐԵՎԱՆՈՒՄ Այսօր Երևանում մթնոլորտային ճնշումը՝ 674-677 մմ սնդ․ ս․, խոնավությունը՝ 49-72 %, ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ 0 բալ, գեոմագնիսական ցուցանիշը 1-2։


 08:34   Global Times Ժնևում ՄԱԿ-ին առընթեր մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում զուգահեռ միջոցառման ժամանակ չինացի դիվանագետը ԱՄՆ-ին, Կանադային և Ավստրալիային խորհուրդ է տվել փոփոխություններ կատարել այն օրենքներում, որոնք խախտում են բնիկ ժողովուրդների իրավունքները, և հետաքննել հանցագործությունները: 


 08:30  Flag of Armenia ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ ► Մարտի 19. 1988 -  «Ղարաբաղ» շարժման կազմկոմիտե​​​​​​ն թռուցիկ տարածեց, որով չեղարկեց մարտի 26-ին հայտարարված միտինգը։ Դրանով «Ղարաբաղ» կոմիտեն բացառեց բախումները «պարետային ժամ» հայտարարված, սովետական զորքով, տանկերով, զենք-զինամթերքով լցված Երևանում։ armenlur.am


 08:28   China Xinhua News Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական գործունեության վերջերս բացահայտումն համընդհանուր անհանգստություն է առաջացրել, բայց այն միայն բացահայտել է ողջ աշխարհում ամերիկյան «ռազմական կենսաբանական կայսրության» այսբերգի վերնամասը։


 08:20  Flag of Armenia  ՔԿ  Ձերբակալվել է մարտի 7-ին Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում 49-ամյա տղամարդու ուղղությամբ կրակոցներ արձակած և փախուստի դիմած Երևան քաղաքի 1978թ. ծնված բնակիչը։ Քննչական կոմիտե


 08:17  Flag of Armenia ԵՂԱՆԱԿ Մարտի 19-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:


 08:15  Flag of Armenia ԱԻՆ Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքների, Սյունիքի մարզի բարձրադիր հատվածների, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում բուք է։ armenlur.am


 08:09   ՈՒԿՐԱԻՆԱ  ՄԱԿ-ը առաջընթաց է արձանագրել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հումանիտար միջանցքների և օգնության շուրջ բանակցություններում:


 08:04   ՈՒԿՐԱԻՆԱ  Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Նախագահները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։


 08:00   ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ 18 մարտ. Շվեդական ամենահայտնի բանկերից մեկը՝ Handelsbanken-ը սահմանափակում է Հայաստանի և Վրաստանի հետ գումարային փոխանցումները։ Նման որոշում կայացնելու պատճառը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմն ու դրա շուրջ զարգացումները։ armenlur.am