Լուրերի ամփոփում. 14 մարտ


 14:46  Flag of Armenia  @bagramyan26  ► Հայաստանի Հանրապետությունն արձագանքել է Ադրբեջանի Հանրապետության Հայաստանին ներկայացրած հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկներին և դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ՄԱԿ-ի կանոնադրության, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով: 

 14:33  Flag of Armenia  ԱՐՄԵՆՊՐԵՍ  ► ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:

 14:12   РИА Новости  ► Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը փոփոխություններ է մտցնում բյուջետային օրենսդրության մեջ՝ քաղաքացիներին աջակցելու և տարածաշրջանային ու տեղական բյուջեների կայունության բարձրացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

 13:37   TWITTER  ► Ֆրանսիացի ակտիվիստը ներխուժել է Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի Ֆրանսիայի Բիարիցա քաղաքի առանձնատուն, փոխել տան կողպեքները և Ուկրաինայի փախստականներին ներս հրավիրել։

 13:26   ԽՈՍՔ  ► «Երբ գեյ-ակտիվիստին ընտրում եք սուրբ տեղի նախագահ, դա լավ չէ և պետք է պատիժ ակնկալել։ Երբ գեյ-շքերթ ես անցկացնում, զարմանալի չէ, որ Աստծո զայրույթը կթափվի քեզ վրա»,- ասել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս Սպիրոդոնը։

 12:44   People's Daily, China  ► Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռազմա-կենսաբանական ծրագրի բացահայտումն ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել է Միացյալ Նահանգների կողմից իրականացվող բիո-պատերազմի գործողությունների վրա: Ի՞նչ են փորձում անել Միացյալ Նահանգները՝ վերահսկողության տակ ունենալով ընդհանուր 336 կենսաբանական լաբորատորիաներ աշխարհում 30 երկրներում։

 12:32   The Guardian  ► Ավստրալիան և Նիդեռլանդները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով դատի են տվել Ռուսաստանին՝ MH17 Malaysia Airlines-ի խոցված թռիչքի համար:

 12:26   ԹՈՒՐՔԻԱ  ► Նախագահ Էրդողանը Վահդեթթինի առանձնատանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսի հետ, տեղեկանում ենք Թուրքիայի նախագահի թվիթերյան էջից։

Изображение

 12:18   МИД России  ❗ ️ Ռուսաստանը գտնում է, որ #ՀՀԳԾ-ի  (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) լիարժեք իրականացման արդյունավետ վերսկսման ուղին կայանում է «գործարքի» միջուկային և տնտեսական բաղադրիչների միջև հավասարակշռության վերականգնման միջոցով, որը հավասարապես համապատասխանում է բոլոր կողմերի շահերին:

 12:12   Газета.Ru  ⚡ Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է ամբողջությամբ պարզաբանել իր ռազմա-կենսաբանական գործունեությունը Ուկրաինայի տարածքում։

 11:46   ՌԴ ՊՆ  ► Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել Է մարտական գործողությունների ամբողջ ընթացքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների շուրջ 4 հազար օբյեկտի շարքից հանելու մասին: 

 11:30   Twitter  Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանական ու անվտանգության հարցերի վերաբերյալ։

 11:20  Flag of Armenia  ՀԱՅԱՍՏԱՆ  ► Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք. առողջացել է 166 քաղաքացի, արձանագրվել է մահվան 4 դեպք:

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► Մարտի 13. 1921 - Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով։ armenlur.am

 10:40   1news.az  ► Ադրբեջանական «Լենքորան թեյ» ընկերությունը Կարսի պայմանագրի 100-ամյակի առթիվ թողարկել է թեյերի հատուկ հավաքածու, որի վրա պատկերված են ՀՀ սուվերեն տարածքներ Սևանն ու Սյունիքը (Գյոյչայի ու Զանգեզուրի մահալներ) և մայրաքաղաք Երևանը:

 10:30   Reuters  ԱՄՆ-ն կաջակցի Իրաքին՝ Էրբիլում  հրթիռային հարձակման համար Իրանին պատասխանատվության ենթարկելու հարցում:  Իսկ Իրաքի իշխանությունները բացատրություն են պահանջել Իրանից  իրաքյան Քուրդիստանի հրթիռակոծման կապակցությամբ և բողոքի նոտա են հղել Բաղդադում Իրանի դեսպանին։ 

 10:14    ԶԱՎԵՇՏ  ► Բելգորոդի հրապարակում ձերբակալել են արտոնված ծաղիկ ունեցող կնոջը։

 10:07   ՌԻԱ Նովոստի  ► Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Ուկրաինայում տիրող իրավիճակի համատեքստում մի շարք պետությունների կողմից ուժեղ ճնշում կա Բելգրադի նկատմամբ։ «Որպեսզի ոչ ոք Բելգրադին չմեղադրի «ուկրաինական ճգնաժամի առնչությամբ», ՌԴ երկու չվերթի փոխարեն մեկը կթույլատրվի»,- նշել է Վուչիչը:

 10:05  Flag of Armenia  ԱԻՆ  Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար: Ռուսական կողմում կա 274 բեռնատար։

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Մարտի 14. Նիկոլյա Անելկան, Դենիել Գիլլիսը, Էնրիկո Ապրիամովը, Իսիդորո Դիասը, Քուինսի Ջոնսը, Սըր Մայքլ Քեյնը, Նաինա Ելցինան, Ֆրենկ Բորմանը, Նատալիա Սահակյանցը, Ալբերտ Էյնշտեյնը, Յոհան Շտրաուսը, Գաբրիել Բոննո դը Մաբլին: armenlur.am

 09:58   ՏԱՍՍ  ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը տեղի կունենան այսօր՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։

 09:55  Flag of Armenia  ԱՐՑԱԽ  ► Հայաստանի օմբուդսմեն Քրիստիննե Գրիգորյանը թվիթերյան իր էջով կոչ է արել միջազգային կազմակերպություններին. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել Արցախում գազատարի վերանորոգմանն ու տարբեր զենքի կիրառմամբ ահաբեկում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը։ Ես կոչ եմ անում միջազգային կազմակերպություններին համարժեք պատասխան տալ նման գործողություններին և ստիպել «ադարեցնել նման դատապարտելի վարքագիծը»։

 09:46   ՖՈՒՏԲՈԼ  ► Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» տնային հաղթանակ տարավ «Օսասունայի» նկատմամբ՝ 4։0 հաշվով։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ Աչքի ընկան նաև գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանն ու իսպանացի կիսապաշտպան Ռիկի Պուչը։

 09:38   CNN  ► Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլն ասել է, թե Covid-19-ի նոր ալիքը հաղթահարելու համար մարդկանց կպահանջվի պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը: Ի դեպ, Հայաստանին տրամադրվել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ։

 09:35   The New York Times  ► Կիրակի Ռուսաստանը մի շարք ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող ռազմակայանին, ինչի հետևանքով պատերազմը հայտնվել է Լեհաստանի հետ սահմանից 11 մղոն հեռավորության վրա, որտեղ ՆԱՏՕ-ի ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում:

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ► Մարտի 14-ը Քնի, Պատնեշների դեմ գործողությունների, Աստղադիտարանների, Պի թվի, Ծագումնաբանության, Գետերի, Քրաուդֆանդինգի, Թիթեռնիկի, Գիտական կրթության, Մաթեմատիկայի համաշխարհային, Տեսամագնիտոֆոնի, Հարցերի միջազգային, Նոյյան տապանի մեկնման, Սթեյքի և մինետի, Մերկապարի ծննդյան օրն է: armenlur.am

 09:25   Bloomberg  ► ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե Ռուսաստանը Չինաստանից ռազմական տեխնիկա է խնդրել Ուկրաինա ներխուժմանն աջակցելու համար, ինչը Սպիտակ տան անհանգստությունն է առաջացրել այն բանի համար, որ Պեկինը կարող է խափանել Ուկրաինայի պաշտպանության ուժերի ջանքերը:

 09:15  Flag of Armenia  ԵՂԱՆԱԿ  Մարտի 14-15-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Մարտի 14. Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 12 լուսնային օրը լավ է ընդառաջել մարդկանց խնդրանքներին։ Երազները կատարվում են։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է ։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դեպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։ armenlur.am

 08:30  Flag of Armenia  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 14. 1994 թվականին «Ազգ» օրաթերթը գրում է, որ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատավարձը 7 ամերիկյան դոլարից քիչ ավելի է։ Ինչպես հայտնեցին նախագահի մամլո կենտրոնում, Հայաստանի ղեկավարի աշխատավարձը կազմում է 15 նվազագույն աշխատավարձ՝ 1650 դրամ կամ ոտավորապես 7.2 դոլար։ Մասնագետների կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայաումս աշխարհում ամենացածր վարձատրվող նախագահն է։ armenlur.am

 08:00   ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   13 մարտ. Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն ակնկալում է, որ բիթքոյնի գինը կհասնի 100.000 դոլարի։ armenlur.am