Մարտի 15-ի Լուրերն՝ ամփոփ


 18:35  Ermenihaber.am  ► Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիսին անդրադարձել է  հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին: «Գիտեք, որ սփյուռքի ու մի շարք ցեղասպանության պնդումներ անողների թեզերին ի պատասխան՝ մեր նախագահը շատ հզոր հայտարարություններ է արել մեր արխիվները բացելու ու թեման քաղաքականությունից դուրս պահելու վերաբերյալ»,- ասել է Չելիքն՝ ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր է եթե «Հայաստանը հրաժարվի ագրեսիվ դիրքորոշումներից»։

 18:20  The World Bank   Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, դեպի Հայաստան տրանսֆերտները կկրճատվեն 19 տոկոսով: Այս ցուցանիշով հետխորհրդային երկրների շարքում առաջատարը Ղրղզստանն է․ այստեղ տրանսֆերտները կկրճատվեն 33 տոկսոով: 23 տոկոսով երկրորդ տեղում Ադրբեջանն է:

 18:15  CNN   ԱՄՆ-ն պնդում է՝ բոլոր երկրները, այդ թվում՝ Չինաստանը, պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթը:

 18:13   WSJ  ► WSJ-ի հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների կեսը կասկածում է, թե նախագահ Բայդենը 2024 թվականին կվերընտրվի։

 17:57   REUTERS   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է իր իրանցի գործընկերոջը, որ իրանական միջուկային գործարքի վերսկսման մասին համաձայնագիրը հաջողության շեմին է:

 17:44   Global Times   Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Թեև G20-ի երկրների միջազգային տնտեսական համագործակցության խոշոր համաժողով է, սակայն այն հարմար չէ ուկրաինական ճգնաժամի քննարկման համար»:

 17:32   REUTERS   The Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարի որմնանկարը բացվել է իր ծննդավայր Լիվերպուլում, Անգլիա։

 17:14   РИА Новости   Արևմուտքի կողմից սպառնալիքների պայմաններում Ռուսաստանը ստիպված էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Ուկրաինայում հետուկ գործողությունների համատեքստում:

 16:52   Bloomberg   Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձգձգվող հակամարտությունը լուրջ հարված կհասցնի ԱՄՆ-ի տնտեսությանը, քանի որ հետևանքները կանդրադառնան բոլոր 50 նահանգների վրա:

 16:23   РИА Новости   Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Joint Expeditionary Force-ի երկրների ղեկավարների առցանց հանդիպմանը: «Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց արդեն լսել ենք նաև, որ մենք այնտեղ չենք մտնում, դա ճիշտ է, պետք է ընդունել»,- ասել է նա:

 15:04   РИА Новости   Աշխարհի ավելի քան 25 առաջատար քաղաքական կուսակցություններ պաշտպանել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Եդինայա Ռոսիայի» դիմումը, հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը: Աջակցության մասին հայտարարել են Չինաստանի, Սիրիայի, Կուբայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վիետնամի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Կամբոջայի, Լաոսի և մի շարք աֆրիկյան երկրների առաջատար կուսակցությունները:

 14:36   РИА Новости   Թուրքիայի արտգործնախարարը մարտի 16-ին կայցելի Մոսկվա։

 14:29   ԶՎԱՐՃԱԼԻ   Ռուսաստանն ապացուցում է արևմտյան պատժամիջոցների անարդյունավետությունը՝ ներկայացնելով առաջին հայրենական թռչող անօդաչու սարքը։

Изображение

 14:16   РИА Новости   ԵՄ-ի նոր պատժամիջոցները կազդեն Ֆինլանդիայի ԱԷԿ-ների վրա, որոնք կառուցվում են Ռուսաստանի մասնակցությամբ։

 14:04   Bloomberg   Tesla-ն բարձրացնում է իր բոլոր ավտոմեքենաների գները այն բանից հետո, երբ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ում գրել է հումքի և լոգիստիկայի «զգալի» գնաճի մասին:

 13:45   Global Times  ► Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր հայտարարել է. «Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը երկուշաբթի հերքել է ԱՄՆ-ի պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին ռազմական օգնության համար: ԱՄՆ-ն կեղծ տեղեկություններ և լուրեր է տարածում, ինչը ոչ պրոֆեսիոնալ, անբարոյական և անպատասխանատու է։ Այսպես վարվելով ԱՄՆ-ը միայն էլ ավելի կխաթարի իր վստահությունն աշխարհի հանդեպ։ Ի՞նչ պետք է անի ԱՄՆ-ն. պետք է խորապես մտածի ուկրաինական ճգնաժամի իր դերակատարման մասին ՜և ջանքեր գործադրի լարվածությունը թուլացնելու համար»:

 13:20  Flag of Armenia  ՊՆ  ՀՀ զինված ուժերը նախորդ տարի համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային միջոցներով, զրահապահ մեքենաներով և այլն: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

 13:05   ՌԴ ՊՆ   Ռուսաստանի զինված ուժերը Կրամատորսկի մերձակայքում ռմբակոծել են ուկրաինական զորքերի օդանավակայանը, ինչի արդյունքում ոչնչացվել են Սու-25 չորս գրոհիչ և վեց ռազմական ուղղաթիռ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

 12:45   ՌԻԱ Նովոստի ► Լեհաստանի կառավարությունից հայտնել են, որ այսօր՝ մարտի 15-ին, Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետները Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

 12:20  Flag of Armenia  ԿԲ  Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը բարձրացնեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

 12:05   Lenta.ru  ► Հավաքելով ձայների 72,97 տոկոսը, Թուրքմենստանի նախագահական ընտրություններում հաղթել է Սերդար Բերդիմուհամեդովը` գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին:

 11:50   Արցախի ԱԳՆ  Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: 

 11:20  Flag of Armenia  Covid-19 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք, առողջացել է 237 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

 11:25   ՏԱՍՍ  Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ծայրահեղ դեպքում՝ մայիսին։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը։

 11:20  Flag of Armenia  ՀԱՅԱՍՏԱՆ  Ապատեղեկատվություններ տարածելու գործում հայնի news.am կայքի տվյալներով Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում մարտի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել և վրաններ տեղադրել։  Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ 

 11:05  Flag of Armenia  ԻՐԱԶԵԿՈՒՄ  Այսօրվանից Հայաստանում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► Մարտի 15. 1892 - Ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրեց առաջին շարժասանդուղքը: armenlur.am

 10:50   BBC    Ուկրաինայի ՊՆ գլխավոր շտաբը  հայտում է, որ Ռուս-ուկրաինական պատերազմի 20-րդ օրվա սկզբին հակամարտող կողմերի դիրքերն էապես չեն փոխվել։

 10:40   NBC  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկայում հնարավոր է ուղևորվի Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ իրադրության քննարկման համար: Հաղորդվել է, որ այցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը հնարավոր Է այցելի Բրյուսել, որտեղ գտնվում են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կառավարող մարմինները:

 10:21   TWITTER  ► Ռուսական Առաջին ալիքի աշխատակցուհի Մարինա Օվսյաննիկովան ընդհատել է պրոպուտինյան ժամերգության ուղիղ հեռարձակումը ցուցանակով և կարգախոսով. «Ո՛չ պատերազմին, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ բոլորը ստում են»: Դրանից անմիջապես հետո նրան ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնել է լրագրող և ռեժիսոր Քսենիա Բոլչակովան իր թվիթերյան էջում։

 10:07   ՀԱՅԵՐ  ► Բրիտանացի պատմաբան Էլիզաբեթ Նորթընն իր թվիթերյան էջում տեղադրել է Հայաստանում  հայտնաբերված կոշիկի նկարը և գրառել. «Հավանաբար, աշխարհի ամենահին կաշվե կոշիկները: Հայտնաբերվել է Հայաստանում 2008-ին՝ 5.500 տարեկան։ Չափսը՝ 7 (ԱՄՆ), 37 (եվրոպական) և 6 (Մեծ Բրիտանիա)։ Դա ինձ մեծ կլինի»։

Изображение

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Մարտի 15. Ջաբարի Փարքերը, Պոլ Պոգբան, Վեսելին Տոպալովը, Սաբրինան, Ռուբեն Դիշդիշյանը, Սերգեյ Մանուկյանը, Լեոնիդ Ենգիբարյանը, Զարուհի Դոլուխանյանը, Վերդին, Ուիլյամ Միտչել Ռամզին: armenlur.am

 09:43   Газета.Ru  ► ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ արևմտյան ԶԼՄ-ները լսարանին պարտադրում են Ուկրաինայի իրադարձությունների միակողմանի տեսլականը և Ռուսաստանին ագրեսոր են ներկայացնում։

 09:38   China Xinhua News  «Պատժամիջոցների անհիմն կիրառումը» չի օգնի լուծել Ուկրաինայի հակամարտությունը, այլ միայն նոր խնդիրներ կստեղծի, այսօր հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:

 09:33   Ուկրաինական պատերազմ   Ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրեց փախստականների ահռելի հոսքերին։ Միգրացիոն այսպիսի  ճգնաժամ Եվրոպան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Լեհաստանի իշխանությունները հայտնում են, որ միգրանտներ ընդունելու ռեսուրսներ այլևս չունեն։ armenlur.am

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ► Մարտի 15-ը Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության, Շփման, Ոստիկանության դաժանության դեմ պայքարի, Փոկերի ձագերի պաշտպանության, Զարմացնելու, Հարգանքի, Ճշմարիտ խոստովանության, Շարժասանդուղքի ծննդյան, Կարմիր քթի, Քնի համաշխարհային օրն է: armenlur.am

 09:15   Fake news  ► Փորձ՝ Ռուսաստանին Հայաստանի դեմ տրամադրելու։ Մեր խմբագրությունը «Փաստի» հրապարակումը գնահատում է որպես «հակապետական գործունեություն»։ aremenlur.am

 09:13   ԱԻՆ  Լարսի ճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։

 09:10   CNN  ► Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների խախտմանն ուղղված քայլերի դեպքում ԱՄՆ-ն Չինաստանի համար «ցավոտ հետեւանքներ» կստեղծի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյն Պսակին։ 

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Մարտի 15. Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 13 լուսնային օրն ինքնավերլուծության օր է: Երազները շուտով կկատարվեն։ Լուսինը Առյուծում բարենպաստ է նախաձեռնարկությունների համար։ Արևային 5-րդ օրը պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը: armenlur.am

 08:48  Flag of Armenia  ԵՂԱՆԱԿ  Մարտի 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 
Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 08:37   The New York Times   Բարձրաստիճան չինացի դիվանագետը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին՝ «հնարավորինս շուտ իրավիճակը լիցքաթափելու համար»:

 08:30  Flag of Armenia  ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄ  Մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Երևանի, Արարատի, Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ armenlur.am

 08:16   ТАСС   ԵՄ երկրների դեսպանները համաձայնության են եկել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ուղղված համատեղ հայտարարության շուրջ՝ ընդդեմ Ռուսաստանի հատուկ կարգավիճակի:

 08:21  ՖՈՒՏԲՈԼ  ► AS-ի տվյալներով, Նեյմարն ու Սերխիո Ռամոսը դիտարկում են այս ամռանը ՊՍԺ-ից հեռանալու հնարավորությունը:

 08:15   Reuters  ► Լատվիայի պաշտպանության նախարարությունը ցանկություն է հայտնել իր ավիաբազաներում տեղակայել «Bayraktar TB2» թուրքական հարվածային ԱԹՍ-ները՝ երեքից վեց ամիս ժամկետով։

 08:10   РБК   Աշխարհին հեշտ չի լինի դուրս գալ ռուսական էներգառեսուրսներից, բայց դա իրագործելի է, կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս քայլը Ռուսաստանի «ագրեսիան» դադարեցնելու միակ միջոցն է։

 08:08   ТАСС   ԵՄ երկրների դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Պատժամիջոցների փաթեթն ուղղված է ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործում, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության մի շարք ոլորտների դեմ:

 08:05  Flag of Armenia  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 15. 1996 թվականին Ռուսաստանի Պետդուման ընդունեց որոշում, որով փորձ էր արվում վերականգնել Խորհրդային Միությունը` չեղյալ համարելով 1991թ. դեկտեմբերի Բելովեժյան համաձայնությունները։ armenlur.am

 08:00   ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   14 մարտ. «Երբ գեյ-ակտիվիստին ընտրում եք սուրբ տեղի նախագահ, դա լավ չէ և պետք է պատիժ ակնկալել։ Երբ գեյ-շքերթ ես անցկացնում, զարմանալի չէ, որ Աստծո զայրույթը կթափվի քեզ վրա»,- ասել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս Սպիրոդոնը։ armenlur.am