Լուրերի ամփոփում. 13 մարտ


 19:23   TWITTER  ► Օդեսայի գլխավոր տուրիստական զբոսավայր` Դերիբովսկայա փողոցն այսօր։

Изображение

 19:12   Газета.Ru  ► «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում էական առաջընթաց է նկատվում»,- հայտնել է ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։ Նա ակնկալում է, որ մոտ օրերս այդ առաջընթացը կարող է դառնալ «երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշում՝ փաստաթղթեր ստորագրելու համար»։

 18:41  :)  ԶԱՎԵՇՏ  ► Իվանովոյում ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստի՝ «*** *****» պաստառի համար։ Նրան պատասխանատվության են ենթարկել ռուսական բանակի վարկաբեկման մասին նոր հոդվածով։

Изображение

 18:14   РИА Новости  ► Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությանը օգնելու Չինաստանի փորձը «հետևանքներ» կունենա։

 17:22   TWITTER  ► Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ գրառել է թվիթերյան էջում. «Սրտի ցավով ես իմ ձայնը միացնում եմ պատերազմի դադարեցման կոչ անող սովորական մարդկանց ձայներին։ Աստծո անունով, թող տառապյալների աղերսները լսելի լինեն: Հանուն Աստծո, խնդրում եմ ձեզ, կանգնեցրեք այս արյունահեղությունը»:

 17:17   РИА Новости  ► Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան մտադիր է պահպանել իր ռազմական չեզոքությունը և չի անդամակցի ՆԱՏՕ-ին:

 16:41   China Xinhua News  ► Հունաստանում լցակայանների սեփականատերերը կոչ են անում նվազեցնել վառելիքի հարկերը, քանի որ գները սրընթաց աճում են։

 16:13   РИА Новости  ► ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պետական պարտքի կվճարի ռուբլով, քանի դեռ Արևմուտքը չի ապասառեցրել իր ոսկու և Արժույթի պահուստները։

 16:02   CNN  ► Այս հանգստյան օրերին «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուն սկսվել է TikTok աստղերի հետ նախագահ Ջո Բայդենի հանդիպումով, որպեսզի նրանց օգնությունն ստանա ռուսական ապատեղեկատվության դեմ պայքարում:

 15:52   Газета.Ru  ► ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Արևմուտքը ճնշում է գործադրում Չինաստանի վրա, որպեսզի սահմանափակի Ռուսաստանի մուտքը յուանով և հավելել, որ պատժամիջոցների պատճառով սառեցվել են ՌԴ ԿԲ-ի ոսկու և Արժույթի մոտ 300 մլրդ դոլարի պահուստները:

 14:37   Bitcoin  ► Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն ակնկալում է, որ բիթքոյնի գինը կհասնի 100.000 դոլարի։

 14:12   Газета.Ru  ► Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին. «Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խնդիրներ չեն լուծի»։ 

 13:47   CGTN  ► Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «անվտանգության վատթարացման պատճառով» Հնդկաստանը որոշում է ընդունել Ուկրաինայում իր դեսպանատունը տեղափոխել Լեհաստան։

 13:25          ԱՐՄԵՆՊՐԵՍ  ► Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը երդմամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:

Изображение

 13:15          Շոու Բիզնես  ► Youtube-ում տեղադրվել է Լևոն Բեգլարյանի հերթական՝ TRASH 3. Gevorg Mkrtchyan հաղորդումը։ Դիտեք առողջ քննադատություն՝ հումորով համեմված։

 

 13:11   ՓԱՍՏԵՐ  ► Պատերազմն սկսվելուց ի վեր Գերմանիան և ԵՄ-ն Ռուսաստանին ավելի քան 9 մլրդ եվրո են փոխանցել՝ գազի, նավթի և ածուխի ներմուծման համար։

 12:55          ՀԱՅԱՍՏԱՆ  ► Մարզահմերգային համալիրում տեղի է ունենում Հայաստանի 5-րդ նախագահ Վահագն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը։

 

 12:43   Amnesty Duesseldorf  ► Սաուդյան Արաբիայում մեկ օրում մահապատժի է ենթարկվել 81 մարդ։

 12:37   President of Russia  ► Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստեի հետ։ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի Նախագահին մանրամասն պարզաբանել է Դոնբասի պաշտպանության համար ռուսական հատուկ ռազմական գործողության անցկացման պատճառները, նրա նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև տեղեկացրել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ընթացող բանակցությունների մասին:

 12:23   Nagorno Karabakh Observer  ► Ադրբեջանը 27 ականանետ է արձակել Լեռնային Ղարաբաղի Ֆարուխ, Խրամորթ և Խնապատ գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ իրենց դիրքերը գնդակոծվել են ղարաբաղյան կողմիցսակայն հետևանքների մասին ոչինչ չի ասվում։

Изображение

 11:57   Газета.Ru  ► Պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաև Ուկրաինայի այն շրջանների նորացված քարտեզը, որոնք անցել են ՌԴ ԶՈՒ-ի և Դոնբասի ժողովրդական հանրապետությունների վերահսկողության տակ։

Изображение

 11:47   ԶԱՎԵՇՏ  ► Լուկակուն քաշում է «Չելսիի» ավտոբուսը այս հանգստյան օրերին կայանալիք առաջնության հանդիպմանը։

Изображение

 11:42   Газета.Ru  ► ՌԴ ԶՈՒ-ն 14 կմ առաջխաղացում ունի և վերահսկողության տակ է վերցրել Բլագոդատնոե, Վլադիմիրովկա, Պավլովկա և Նիկոլսկոյե գյուղերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

 11:37   REUTERS  ► Լիբանանի հյուսիսում տասնյակ մարդիկ մասնակցել են Սամբոյի ամենամյա փառատոնին, որը նվիրված է քրիստոնյա-հունական ուղղափառ Պահքի սեզոնի մեկնարկին:

 11:30          ԱՐՄԵՆՊՐԵՍ  Մեկ օրում կատարվել է 2022 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, առողջացել է 181 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3401 բուժառու: 

 11:24   Bloomberg  Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Նյու Յորքից մինչև Սինգապուր մարդիկ իրենց գումարները ներդնում են ոսկու մեջ։

 11:19   People's Daily  ► Ինը օր տևած Ձմեռային Պարալիմպիկ խաղերն ավարտվել են։ Առաջին տեղը գրավել է Չինաստանը՝ նվաճելով 18 ոսկե, 20 արծաթե և 23 բրոնզե մեդալ:

 11:13   TWITTER  ► Ծնունդով կիպրոսցի, այժմ ԱՄՆ քաղաքացի, պրոֆեսոր Փանոս Զավոսը գրառել է. Արդարությո՞ւն. Սա իմ հոր "ZAVOS ANTIQUES" խանութն է Ֆամագուստում 1974 թվականին Թուրքիայի Կիպրոս ներխուժումից հետ։ Նրանք ռմբակոծում էին, սպանում, կողոպտում և օկուպացնում Կիպրոսը։ Ոչ մի տարբերություն, թե ինչ է կատարվում այժմ Ուկրաինայում: Բայդեն, աառեցրու Էրդողանի ակտիվները և ստիպիր նրան վճարել։ Թե կարող եք՝ փորձեք։

Изображение

 11:04          «Առավոտ»  Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► Մարտի 13. 1918 - Մոսկվան 215 տարվա ընդմիջումից հետո կրկին դառնում է Ռուսաստանի մայրաքաղաք։ armenlur.am

 10:54   РИА Новости  ► Զելենսկու գրասենյակից հայտարարել են, որ Մոսկվան և Կիևը փոխզիջման են գնում։

 10:49   Газета.Ru  ► Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրավիճակն Ուկրաինայում կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Ըստ նրա՝ Սպիտակ տանն այժմ «մեկը չկա, որ կարողանա խոսել Վլադիմիր Պուտինի հետ»։ Թրամփը նշել է նաև, որ նախկինում հենց ինքն է «զսպել» ԱՄՆ-ին համաշխարհային հակամարտություններից։

 10:04          ՖՈՒՏԲՈԼ  Սարգիս Ադամյանը «դուբլի» հեղինակ է դարձել Բելգիայի առաջնության 31-րդ տուրի «Օստենդե»-«Բրյուգե» հանդիպման առաջին խաղակեսում։

May be an image of 1 հոգի

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Մարտի 13. Կայա Սկոդելարիոն, Մարտա Յանդովան, Անդրես Էսկոբարը, Բրունո Կոնտին, Սերգեյ Միխալկովը, Յորգոս Սեֆերիսը, Եղիշե Չարենցը, Ռաֆաելո Ջովանիոլին: armenlur.am

 09:53          ԵԿԵՂԵՑԱԿԱՆ  Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Անառակի կիրակին։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը:

 09:46   Associated Press  ► Առնվազն 12 բալիստիկ հրթիռ խոցել է Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքը՝ ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ։ Ոչ մի խմբավորում կամ երկիր չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հրթիռները արձակվել են Իրանից:

 09:34   The New York Times  ► Ուկրաինա ռուսական ներխուժումն Ամերիկան ավելի ամուր է կապել Եվրոպայի հետ, քան սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և խորացրել է ԱՄՆ-ի կապերը ասիական դաշնակիցների հետ՝ ստիպելով վերագնահատել այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը և Վենեսուելան:

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ► Մարտի 13-ը Էնդոմետրիոզի իրազեկման, Քենի, Աֆրիկյան սկաուտների, K9 վետերանների, Թանկարժեք իրերի, Կոկոսի տորթի, Ականջակալի, Փակ տարածքներում բաց անձրևանոցների, Խելացիների և սեքսուալների, Բարի Սամարացու, Լապշայով հավի ապուրի, Թայլանդական փղի, Համացանցի ազատության, Ռոմանտիկ խմիչքների, Բանալու անցքից նայելու օրն է: armenlur.am

 09:14   TWITTER  ► Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն դատապարտել է ռուսաստանցիների վրա հարձակումները։ Նա իր Twitter-ում գրել է, որ Ուկրաինայի իրավիճակը հարմար արդարացում է ռուսատյացության համար։

 09:45          ԵՂԱՆԱԿ  Մարտի 13-ին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 13-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևանում մարտի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Մարտի 13. Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 11-րդ լուսնային օրվա ծրագրերը կհանգեցնեն ցանկալի արդյունքի։ Երազները կարող են իրականանալի լինել։ Լուսինը Խեցգետնում՝ զգուշավորության օր է: 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։ armenlur.am

 08:30          ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 13. 1992 - Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը։ armenlur.am

 08:00   ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   12 մարտ. Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ, Մարսելի փոխքաղաքապետն Վալերի Բուայեն գրառել է. «մինչդեռ հայերի դեմ ողբերգությունը շարունակվում է։ Ողբերգությունը չի կարող հիերարխիկ լինել։ Մենք չենք կարող լռել հայերի ողբերգության մասին»։ armenlur.am