Մարտի 16-ի լուրերն՝ ամփոփ


 17:33   ԽՈՍՔ ► Վլադիմիր Պուտին. «Կիևի մերձակայքում և Ուկրաինական այլ քաղաքներում ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ Ուկրաինան գրավելու ցանկության հետ, Ռուսաստանը նման նպատակ չունի։ Տեսանելի ապագայում Կիևը կարող էր միջուկային զենք ունենալ։ Ուկրաինայում հատուկ գործողությունը ավարտին կհասցվի»։

 17:01 NEXTA Թուրքիան պատրաստ է անցկացնել Պուտինի և Զելենսկու հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
«Մոսկվան նաև պատրաստ է շարունակել շփումը Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև եռակողմ ձևաչափով»,- հայտարարել է Լավրովը:

16:40 REUTERS Ռուսաստանը հայտարարել է, որ Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով Ուկրաինայի չեզոքությունը դիտարկվում է որպես հնարավոր փոխզիջում՝ Կիևի հետ խաղաղ բանակցություններում: «Սա տարբերակ է, որն այժմ քննարկվում է, և որն իսկապես կարելի է դիտարկել որպես փոխզիջումային»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

15:21 Flag of Armenia A1 + Ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:

14:26 BBC Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կոնգրեսի առջև ելույթ կունենա միայն ԱՄՆ-ի 800 մլն դոլար ռազմական օգնության խոստումի դեպքում։

14:17 ԽՈՍՔ Ted Galen Carpenter Responsible Statecraft Միջազգային քաղաքականության և պաշտպանության հետազոտությունների Cato (ԱՄՆ) ինստիտուտի փոխնախագահ Թեդ Գալեն Կարպերտեր. «Արևմուտքը չի գնա փրկելու Ուկրաինան, և ուկրաինացիները պետք է բախվեն այդ դառը, հիասթափեցնող իրողության հետ։ Ֆինլանդիայի տարբերակը նրանց համար կարող է դառնալ սարսափելի իրավիճակից միակ ելքը»։

14:01 POLITICO Ջո Բայդենը ամսվա վերջին կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի առաջնորդների «արտակարգ գագաթնաժողովին»:

13:52 DW ԱՄՆ-ի Սենատը պահանջում է հետաքննություն անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ռեժիմի դեմ՝ Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունների համար: Այս բանաձևը Սենատն ընդունեց միաձայն։

13:45 Flag of Armenia A1+ Արցախից տեղահանվածների ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակում․ ՈՒՂԻՂ

13:41 РИА Новости Բանակցություններում Կիևն Ուկրաինայի համար առաջարկում է չեզոքության ավստրիական կամ շվեդական տարբերակը՝ ապառազմականացված պետություն սեփական բանակով, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

13:33 ԽՈՍՔ ► Սերգեյ Լավրով. ️Ռուսաստանը երբեք որևէ պահանջ չի ունեցել Ուկրաինայի ժողովրդից, սակայն Արևմուտքը սկսել է «դեբիլացնել» ուկրաինացի ժողովրդին և տրամադրել ռուսների դեմ։

13:18 Bitcoin News Ուկրաինայի կառավարությունը գաղտնարժույթով նվիրատվությունների ստանալու նպատակով գործարկել է պաշտոնական կայք։ Սա առաջին դեպքն է, երբ վաղտնարժույթի բորսան ուղիղ համագործակցում է պետական ֆինանսական հաստատության հետ։️

13:12 Le Monde Հնդկաստանի դատարանն ուժի մեջ է թողել հիջաբ կրելու արգելքը։

13:03 ԽՈՍՔ ► Սերգեյ Լավրով. ️Եվրամիության գրեթե բոլոր երկրները «պառկել են» ԱՄՆ-ի տակ։

13:00 Lenta.ru Ռուսաստանում «Ռոսսգրամ» անվամբ նոր սոցիալական ցանց է մշակվել։ Անվան ընտրությունը պատահական չէ․ ըստ ծրագրվածի՝ սոցիալական նոր հարթակը պետք է փոխարինի Ռուսաստանի տարածքում արգելափակված Instagram-ին:

12:30 Flag of Armenia ՀՀ ՔԿ ՀՀ Քննչական կոմիտեն «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հորդորում է դիմել ՔԿ հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն:

12:20 Flag of Armenia ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի. Ազգային ժողովի հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին։

12:06 Flag of Armenia NewsLine Քաղհասարակության կազմակերպությունները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում վարձկանների օգտագործման վերաբերյալ։

11:44 Twitter Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ գնահատում ու հարգում Է Իլոն Մասկին իր հաստատակամության և երկակի ստանդարտների բացակայության համար: Չեչնիայի առաջնորդն այդպես է արձագանքել Starlink ցանցում ռուսական կայքերի արգելափակումից հրաժարվելու միլիարդատիրոջ որոշմանը։

11:35 ՌԻԱ Նովոստի Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ Է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ։

11:28 Газета.Ru Հաքերները կոտրել են Ռուսաստանի արբիտրաժային դատարանների կայքերը և վիրավորական ուղերձ տեղադրել ռուսաստանցիների հասցեին: Բոլոր արբիտրաժների կայքերը գտնվում են նույն հարթակում, այդ պատճառով էլ խնդիրն ընդհանուր է։

11:21 WSJ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր մտադիր Է հայտարարել Ուկրաինային 1․01 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն տրամադրելու մասին:

11:12 ՌԴ ՊՆ Ռուսաստանի զինված ուժերի ավիացիան և ՀՕՊ-ն անցած օրվա ընթացքում Ուկրաինայում խոցել են երկու Սու-25, ՄիԳ-29 և չորս անօդաչու թռչող սարք։

11:03 WSJ Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում Չինաստանին իր նավթը յուանով վաճառելու շուրջ: Այդ քայլը կթուլացնի ԱՄՆ դոլարի գերիշխանությունը նավթային շուկայում։

11:00 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ► Մարտի 16. 1921 - Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց պայմանագիր (Մոսկվայի պայմանագիրը): Նախիջևանը և Արցախը առանց Հայաստանի միջամտության և առանց հիմնավորման մտան Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: armenlur.am

10:37 ESPN «Բարսելոնան» պաշտոնապես դարձել է Spotify-ի գործընկերը։ Նրանց մարզադաշտը կվերանվանվի Spotify Camp Nou։ Հովանավորի անվանումը կհայտնվի և տղամարդկանց, և կանանց մարզաշապիկներին։

10:21 ԱՐՑԱԽ Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։

10:15 BBC Ռուսաստանի ԱԳՆ-ն Եվրոպայի խորհրդին տեղեկացրել է, որ իրեն իրավունք է վերապահում դուրս գալ կազմակերպությունից սեփական պայմաններով։ Որոշումն այս պատճառաբանվում է «Ռուսաստանի և նրա քաղաքացիների նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների ճնշմամբ»‎:

10:00 ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ ► Մարտի 16. Բլեյք Գրիֆինը, Թեո Ուոլկոտը, Մահեր Զեյնը, Գոռ Վերբինսկին, Վիկտոր Գարբերը, Բերնարդո Բերտոլուչին, Ռեյմոնդ Դամադյանը, Էդուարդ Աղայանը, Թամարա խանումը, Ալեքսանդր Թամանյանը, Ալեքսանդր Պոպովը, Կարլ Բրուգմանը, Սյուլի Պրյուդոմը, Գեորգ Օհմը, Ջեյմս Մեդիսոնը: armenlur.am

09:30 ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ Մարտի 16-ը Սոցիալական աշխատանքի, Պանդայի, Ամեն ինչ ճիշտ անելու, Առանց սելֆիի, Սուրբ Ուրհոյի օրն է: armenlur.am

09:23 The New York Times Եվրոպայի խորհուրդը կողմ է քվեարկել անդամ երկրներից Ռուսաստանին հեռացնելուն: Որոշումը կայացվել է այն բանից մի քանի ժամ անց, երբ Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացրել է անդամությունից դուրս գալու մասին։

09:20 ԱԻՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

09:17 Spiegel Ըստ գերմանական ամսագրի, Արևմուտքը շոկի մեջ է Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից։ Սակայն, Կրեմլի ղեկավարն արդեն երկար տարիներ է՝ անթաքույց խոսում է ռուսական կայսրության վերաբերյալ իր տեսլականի մասին։ Այս սրացմանը նա ուզում էր հասնել 20 տարի։ Եվրոպական ընտանիքի համար Պուտինի ավանդն այսօր ժողովրդավարության ռմբակոծումն է։

09:14 Global Times Չինական պարբերականը գրում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և ամենահետաքրքրված կողմերը, ներառյալ Մոսկվան, Կիևը, Փարիզը և Բեռլինը, մշտապես դիվանագիտական ջանքեր են գործադրում ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ: Սակայն Վաշինգտոնը շարունակում է զենք մատակարարել՝ խոչընդոտելով այդ հակամարտության դադարեցմանը։

09:04 Газета.Ru Եվրամիությունն արգելել է 50 հազար եվրոյից ավելի թանկ ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 1500 եվրոյից թանկ լյուքս դասի պայուսակներ, օծանելիք, թանկարժեք ալկոհոլ և երաժշտական գործիքներ։

09:00 ՕՐԱՀՈՒՇԱԿ ► Մարտի 16. Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 14 լուսնային օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 6-րդ արևային օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։ armenlur.am

08:53 РИА Новости Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ռուսական հատուկ գործողության։

08:48 Le Monde Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն երդվել է, որ ռուսները երբեք չեն նվաճի մայրաքաղաքը։

08:45 ԱԻՆ Հանրապետության ողջ տարածքում (բացառությամբ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի և Կոտայքի մարզերի) տեղում է ձյուն: armenlur.am

08:37 NEXTA «Ռուսաստանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Եվրոպայի խորհրդից իր դուրս գալու պատճառով»,- հայտարարել է պատգամավոր Լեոնիդ Սլուցկին:

08:33 РИА Новости Պետդումայի փոխխոսնակ Տոլստոյը հայտնել է, որ Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին Լավրովի նամակը հանձնվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին։

08:30 Flag of Armenia ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ ► Մարտի 15. 2017 - Հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ armenlur.am

08:27 NEXTA Ռուսաստանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին արգելել է մուտք գործել երկիր։

08:24 Bloomberg Ռուսաստանը հայտարարել է պատժամիջոցներ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա վարչակազմի մի շարք պաշտոնյաների դեմ։

08:20 Flag of Armenia ԵՂԱՆԱԿ Մարտի 16-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևանում՝ Մարտի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի նվազագույն ջերմաստիճանը Երևանում եղել է -7․4o1968 թվականին։

08:10 Flag of Armenia ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄ Մարտի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ armenlur.am

08:06 China Xinhua News ՌԴ ԱԳՆ-ն երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի նկատմամբ պատժամիջոցների մասին:

08:00 ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ 15 մարտ. Բրիտանացի պատմաբան Էլիզաբեթ Նորթընն իր թվիթերյան էջում տեղադրել է Հայաստանում հայտնաբերված կոշիկի նկարը և գրառել. «Հավանաբար, աշխարհի ամենահին կաշվե կոշիկները: Հայտնաբերվել է Հայաստանում 2008-ին՝ 5.500 տարեկան»։ armenlur.am