Բոլոր տոները. 16 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

The Beatles-ի համաշխարհային օրը

  • 2001 թվականից հունվարի 16-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ նշվում է որպես The Beatles-ի համաշխարհային օր  (World Beatles Day): Օրը պատահական չէ ընտրված: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվեց «The Cavern» ակումբը, որտեղ սկսեցին երգել դեռևս անհայտ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին և Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի անց նրանց միացավ նաև Ռինգո Սթարը:
  • Բացի դրանից 1964 թվականին Cashbox ամսագիրը «I Want To Hold Your Hand» երգը բարձրացրեց ամերիկյան հիթ շքերթի առաջին հորիզոնական այն բանից հետո, երբ երգի սկավառակը 10 օրում վաճառվեց մեկ միլիոն օրինակով:
  • Այս քառյակը որպես խումբ հանդես եկավ 8 տարի: Այս ընթացքում նրանք թողարկեցին 13 ալբոմ: Ներկայումս խումբը գլխավորում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կատարողների ցուցակը «Rolling Stone» ամսագրի համաձայն:

Սառցավարի համաշխարհային օրը *
Կծու պղպեղով սննդի միջազգային օրը (International Hot and Spicy Food Day) *

Ազգային

ԱՄՆ - Առանց հերձադանակի ազգային օրը (National without scalpel Day) *
ԱՄՆ - Ոչ մի բանի ազգային օրը (National Nothing Day) 

  • Ոչ մի բանի ազգային օրը տոն է, որը նշվում է ամեն տարի հունվարի 16-ին: Այն մտահղացել է Սան Ֆրանցիսկոյի բնակիչ, սյունակագիր Հարոլդ Փուլման Քոֆինը և նշվում է 1973 թվականից։ Քոֆինը կարծում էր, որ չափազանց շատ են «ազգային օրերը», որոնք հռչակվել են տարբեր խմբեր և անհատներ: Եվ նա որոշեց օրը նվիրել ոչինչ չանելուն։ Այս օրը այս տոնի կողմնակիցները կարող են պարզապես նստել ու ոչինչ չանել՝ չկարդալ, չհիշել, չնշել և այլն:
  • Քոֆինը նույնիսկ գրանցեց Ոչ մի բանի ազգային հիմնադրամ՝ տոնը հովանավորելու և պահպանելու կամ ավելի ճիշտ է ասել՝ չպահպանելու համար:
  • Ոմանք կարծում են, որ Ոչ մի բանի ազգային օրը նպաստում է ծուլությանը, քանի որ այդ օրը մարդկանց խրախուսվում են բառացիորեն ոչինչ չանել: Դա Ոչ մի բանի ազգային օրվա նպատակը չէ, բայց եթե մարդիկ չափազանց զբաղված են աշխատանքով, կարող են այս օրն օգտագործել հանգստանալու և թուլանալու  համար:
  • Ճակատագրի հեգնանքով, Ոչ մի բանի ազգային օրը համընկնում է կրոնի ազատության օրվա հետ: Այսպիսով,այս երկու տոներից ո՞րն արժե անտեսել: Դժվար ընտրություն է ոմանց համար: Բացի այդ, Մարտին Լյութեր Քինգի օրը նույնպես նշվում է հունվարի 16-ին: Այս պետական տոնն իրականում բռնություն է Ոչ մի բանի ազգային տոնի բուն բնույթի նկատմամբ։

ԱՄՆ - Հավատքի ազատության օրը (Religious Freedom Day) *
ԱՄՆ - «ՖԻԳ Նյուտոն» թխվածքաբլիթի ազգային օրը (National Fig Newton Day) *
ԱՄՆ - Վիշապի օրը (Appreciate a Dragon Day) *

Բենին - Նահատակների օրը
Թաիլանդ - Ուսուցչի օրը (Teachers' Day)
Կոնգո - Հերոսների օրը (Heroes’ Day) 
Ռուսաստան - Պայուսակն անվերջ քչփորելու օրը

  • Հունվարի 16-ը Պայուսակներում մեծ պեղումների օրն է։ Սա կանանց տոնն է: Չէ՞ որ հիմնականում կանանց ձեռքի պայուսակում են հավաքվում զարմանալի իրեր և  առարկաներ: Չկա ավելի մեծ բան, քան կանանց փոոոոքր պայուսակը։ Կնոջ պայուսակը մեծ առեղծված է մնում մեր մոլորակի արական բնակչության համար։
  • Իհարկե, այս իրադարձությունն այնքան մասշտաբային չէ, որքան հին տաճարի պեղումները։ Ինչ ասեք, որ չեք գտնի կանանց պայուսակներում՝ նոթատետրեր, թղթի բազմաթիվ կտորներ, կոսմետիկայի պայուսակ (այն նույնպես պետք է պեղումների ենթարկվի, բայց պայուսակից հայտնաբերված առարկաների վերլուծությունից հետո), փաստաթղթեր, մատիտներ ու գրիչներ, դրամապանակներ ու հին բանալիներ և շատ ու շատ տարօրինակ տպավորություն թողնող իրեր:
  • Ու միայն կանայք գիտեն, թե ինչու և ինչի համար են պայուսակում հավաքվում այնպիսի մանրուքները, որոնց տրամաբանական բացատրությունը ոչ մի տղամարդ չի կարող տալ:
  • Այս տոնը կարող էր կոչվել նաև Պայուսակն անվերջ քչփորելու օրը, երբեմն պեղումները կարող են նույն պահին չավարտվել։

* Տոների մասին մանրամասն՝ այստեղ։