Բոլոր տոները. 1 սեպտեմբեր


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աշնան ծննդյան օրը
  • Նամակի համաշխարհային օրը (World Letter Writing Day)
  • Թոֆուի օրը (Tofu Day)
  • Ճապոնական դելֆինների փրկության օրը (Save Japan’s Dolphins Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական եկեղեցի ( Հայաստան) - Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրը

  • Ս. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3:3): Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել:
  • Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր, շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր, դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-08-31, 2024-09-05, 2025-09-04, 2026-09-03, 2027-09-02, 2028-08-31, 2029-08-30, 2030-09-05։

Ազգային

  • ԱՄՆ - Շախմատի ամերիկյան օրը (American Chess Day)
  • ԱՄՆ - Էմմա Մ. Նաթի օրը (Emma M Nutt Day)
  • ԱՄՆ - Նախագծողին և շինարարին երախտագիտություն հայտնելու օրը (Building and Code Staff Appreciation Day)
  • ԱՄՆ - Ճուտոյի օրը (National Chicken Boy Day)
  • ԱՄՆ - Շաուրմայի օրը (National Gyro Day)
  • ԱՄՆ - Բալե պոպովերի օրը (National Cherry Popover Day)
  • ԱՄՆ - Առանց հանգի օրը (National No Rhyme or No Reason Day)
  • ԱՄՆ - Շեկ կատվին երախտագիտություն հայտնելու օրը (Ginger Cat Appreciation Day)
  • Ավստրալիա - Ակացիայի օրը (Wattle Day)
  • Բելառուս - Գիտելիքի օրը
  • Գրենադա - Կիրանի օրը (Kirani Day)
  • Էրիտերիա - Հեղափոխության օրը
  • Թայվան - Լրագրողի օրը
  • Թուրքմենիա - Գիտելիքի օրը
  • Լատվիա - Գիտելիքի օրը
  • Լեհաստան - Անկախության պայքարի վետերանների օրը
  • Լիբանան - Հեղափոխության օրը
  • Լիտվա - Գիտելիքի օրը
  • Հայաստան - Գիտելիքի և դպրության օրը
  • Հոնդուրաս - Դրոշի օրը
  • Ղազախստան - Գիտելիքի օրը
  • Ղրղզստան - Գիտելիքի օրը
  • Ճապոնիա - Տարերային աղետների վերացման օրը
  • Մոլդովա - Գիտելիքի օրը
  • Նեպալ - Ինդրա Ջատրա (Indra Jatra)
  • Նոր Զելանդիա - Բարության անսպասելի դրսևորման օրը (Random Acts of Kindness Day)
  • Պերու - Ծառատունկի օրը
  • Ռուսաստան - Գիտելիքի օրը
  • Ռուսաստան - Կաբարդինո-Բալկարիայի Պետականության օրը
  • Սլովակիա - Սահմանադրության օրը
  • Ուզբեկստան - Անկախության օրը
  • Ուկրաինա - Գիտելիքի օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։