Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 1


ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Պետական - Գիտելիքի և դպրության օրը

  • Գիտելիքի և դպրության օրը պետական տոն է, որ նշվում է ամեն տարի սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։
  • Տոնը նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով։
  • Գիտելիքի և դպրության օրը պետական տոն է նաև Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում։

Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3:3): Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել:
  • Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր, շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր, դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-08-31, 2024-09-05, 2025-09-04, 2026-09-03, 2027-09-02, 2028-08-31, 2029-08-30, 2030-09-05։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Վախճանվեց Գուրգեն Դալիբալթայան (ծն. 5 հունիսի 1926 թ.), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (1996)։
1997 - ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթեց ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։
1992
- Արցախյան առաջին պատերազմ. Հայկական ուժերը գրավումում են Սրխավենդը. դրանով հայերի վերահսկողության տակ է անցնում ԼՂԻՄ-ի մոտ կեսը։
1984 - Իրանական իշխանությունները հայտարարեցին, որ բացահայտել են հայ գրոհայինների կողմից պատրաստվող Իրանում Թուրքիայի դեսպան Իսմեթ Բիրսելի դեմ մահափորձի ծրագիրը:
1966 - Խորհրդային Հայաստանը խնդրագրեր ուղարկեց Մոսկվայի կենտրոնական իշխանություններին՝ Արցախը Հայաստանին վերադարձնելու պահանջով։
1958 
- ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվում է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ։
1920 - Սկսեց լույս տեսնել ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը՝ «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթը, որը դադարեց 1920 թ. հուլիսի 20-ին։ 
1920 - Բաքվում բացվում է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցում են նաև հայ ներկայացուցիչները։
1886 - Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվեց Կենտրոնական վարժարանը։
1868 - Բացվեց Երևանի գիմնազիան։
1861 - Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսում է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը։
1860 - Կ. Պոլսում հիմնվեց «Համազգային ընկերությունը»՝ Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ։
1850 - Թիֆլիսում սկսում է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը՝ Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ։
1387 - Լենկ-Թեմուրի զորքը պաշարում է և գրավում Վանի բերդը:
570 
- Կնքվում է հայ-բյուզանդական դաշինքը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Տիգրան Քոթանջյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1971 - Մարկ Սաղաթելյան, հայ դերասան, շոումեն և հաղորդավար
1929 - Սերգեյ Աղաջանյան, կոմպոզիտոր, դիրիժոր
1922 - Հակոբ Սալախյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մ. 1969)
1889 - Վահան Թոթովենց, հայ գրող, արձակագիր (մ. 1938)
1868 - Մելիք Մելիքյան (Դեդուշկա), հեղափոխական (սպանվել է 1918, Բաքվում)