Հանրային տրիբունալ՝ Նիկոլ Փաշինյանին


2024 թվականի ապրիլի 5-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցած համանուն կուսակցության հիմնադիր համագումարում Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, որպես կուսակցության առաջին քայլ, առաջարկեց ստեղծել հանրային տրիբունալ։

«Պետության ղեկավարությունը պատասխանատվություն է կրում ներկա ստեղծված իրավիճակի համար… բայց ցավոք սրտի գործող դատական համակարգը ունակ չէ իրավական գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը, ուստի համագումարի քննարկմանն եմ դնում հայ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ազգային հպարտության ազգային տրիբունալ ստեղծելու հարցը։ Տրիբունալը համարում եմ հայ ժողովրդի դավաճանի նկատմամբ արհամարհանքի հրապարակային արտահայտման ձև»,- իր ավարտական խոսքում նշեց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար և նույն տարվա նոյեմբերի 15-ին պաշտոնանկ արվել։ Նրան փոխարինել է ոչ զինվորական և ոչ էլ  զինվորական ծառայություն անցած Սուրեն Պապիկյանը։

Հ.Գ. Ի դեպ, օրեր առաջ, «Համահայկական ճակատ շարժում» կուսակցության հիմնադիր համագումարին ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գեներայլ-մայոր Արշակ Կապապետյանին։ Այդ մասին՝ տեսանյութում.