Դատեք ինքներդ. Նիկոլը վախեցա՞ծ է Արշակ Կարապետյանի ուժից


Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում Factor TV-ին ներկայացնող լրագրող Նարեկ Կիրակոսյանը հարց հնչեցրեց պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մասին, որին պատասխանելիս Փաշինյանը մեղադրանքներ ներկայացրեց գեներալին։ Կարճ ժամանակ անց գեներալ Արշակ Կարապետյանը տեսանյութով անդրադարձավ մեղադրանքներին և հայտարարեց, որ Փաշինյանը հերթական անգամ ստում է։

Թեման այժմ բուռն քննարկումների փուլում է։ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ու ֆեյքերի բանակի կարծիքներն սպասելի են, իսկ հակառակ կողմից հնչում են՝ թե Փաշինյանը կրկին հարձակվել է բանակի գեներալների վրա, Փաշինյանի ստախոսությունը նոր երևույթ չէ և այլն։

Նման փոխհրաձգությունները մեր ժամանակներում սովորաբար ավարտվում են ոչ մի բանով՝ նիկոլականները մնում են իրենց հրահանգված կարծիքին, մյուսներն՝ իրենց, այսինքն հասարակությանը կրկին նետված է պառակտիչ թեմա։ 

Բայց ինչո՞ւ է Փաշինյանին դա պետք հենց հիմա, հենց այս պահին։

Թեմային նայենք այլ տեսանկյունից։ Բոլորին է հայտնի, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանն առաջնորդում է «Համահայկական ճակատ» շարժումը, որը խնդիր է դրել իշխանությունից հեռացնել Փաշինյանին։ Եվ օրեր առաջ հայտարարություն տարածվեց, որ ապրիլի 5-ին Armenia Marriott հյուրանոցում տեղի է ունենալու «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ 

Այսինքն՝ շուտով Արշակ Կարապետյանը հասարակական գործունեությունից անցնում է քաղաքական պայքարի փուլ։

Հիմա դատեք ինքներդ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին փորձում անձամբ բացասական մթնորոտ ստեղծել գեներալ Արշակ Կարապետյանի շուրջ։

Գրիգոր Կարապետյան