Նիկոլին ռեվերանսներ անելու փորձերը անհեռանկար են


Շամշյանի կայքը «Թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տունը» վերնագրով հրապարակել է տեղեկություն, որ «ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:

Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հ. Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվել, նախաձեռնվել է քրեական վարույթ»:

Ի պատասխան՝ մեղադրվող կողմը «Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը աշխատեցնում են մարդկանց, բայց չեն վճարում, «քցում» են․ սկանդալային բացահայտում» վերնագրով տեսանյութ է տարածել, որում չի հերքվել գողության փաստը, սակայն, փոխելով թեմայի ուղղությունը, «սկանդալաբար» ռեվերանս է կատարվել դեպի Փաշինյանը։ Իսկ Փաշինյանը շաբաթներ առաջ Արշակ Կարապետյանի մասին նույնպես «սկանդալային» հայտարարություն էր տարածել, որն անմիջապես հերքել էր Արշակ Կարապետյանը, որը հրապարակվել է նաև մեղադրվողի անձնական կայքում, որն այս պահին հեռացվել է։ Սակայն, պահպանվում է տեսանյութի ձևով, որը ներկայացնում ենք ստորև։

Արշակ Կարապետյանի անունն անհարկի շոշափելը նախ ռեվերանս է դեպի Փաշինյանը, մյուս կողմից ակնհայտ է «մեդիատասովչիկին» բնորոշ գործեալոճ։

Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունենցող ընդդիմադիր ուժերի համախմբման համատեքստում տեղի է ունենում նաև ընդդիմադիր լրատվամիջոցների համախմբում։ Բնականաբար տեղի է ունենում նաև ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների համախմբում։ Թերևս բնական է, որ այս գործընթացում կցանկանան խցկվել կեղծ ուժեր, լրատվականներ կամ գործիչներ։

Այս պահին կոնկրետ Արշակ Կարապետյանի շարժմանն աջակցող լրատվամիջոցների համախմբումը փորձնական փուլում է, որն ավարտվելու է կուսակցության պաշտոնական կայքի ստեղծումով, իսկ PR գործունեությանն իրականացվելու է ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցներով։

Խոսել դեռ չստեղծված ընդդիմադիր լրատվական կենտրոնի ստեղծման մասին սեփական մեկ ոչ ֆունկցիոնալ կայքի պրիզմայով և դա ներկայացնել որպես պատվեր, և այն դեպքում, երբ գլխավոր պատասխանատունի հանձնառարությունը պայմանավորված է բոլորովին այլ մասնագետի հետ, նշանակում է ընդդիմադիր աշխատանքների վիժեցման կամ այլ մարդուն առաջարկված աշխատանքի ուզուրպացման անհաջող փորձ։

Իսկ ընդդիմադիր շարժմանը մեդիաաջակցող 6 հոգանոց խմբից «ավարով» հեռացել են իգական և արական սեռի մեկական ներկայացուցիչ։ Խմբի բնականոն աշխատանքը շարունակվում է փոխաջակցության ներդաշնակ մթնոլորտում։

Այս համատեքստում էլ բնական է, որ տգետների, մուտիլովչիկների ու խաբեբաների վերջին հանգրվանը պետք է լինի Փաշինյանի փեշերի տակ։

Գրիգոր Կարապետյան

Ներկայացնում ենք վերոնշյալ մեդիակենտրոնի ղեկավարի թեկնածու Արմեն Գևորգյանի խոսքը Հովիկ Շահինյանի հետ համագործակցության մասին։