Վանոյի նամակը Վազգենին այսօր նաև Նիկոլին է վերաբերվում


«Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն…»,- նամակով գրել է Վանո Սիրադեղյանը Վազգեն Սարգսյանին 1998 թվականին։

Վանո Սիրադեղյանի այս տողերը նույնությամբ համապատասխանում են այսօրվա իրականությանը։ Այո, փաշինյանենք փակուղի են մտել։ Իրենց թվում է, թե կարող են իրենց ստեղծած փակուղուց դուրս գալ, իրենց անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանին գցել՝ Արևմուտքին դուր գալով ապաստան մուրալ… Որովհետև իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում։

Ուստի Հայաստանում պետք է բացարձակ իշխանություն ունենան, հարկ եղած դեպքում 10 հատ մարտի մեկ կանեն, Երևանի փողոցներում հարյուրավոր ցուցարարներ կգնդակահարեն, բայց իշխանություն չեն զիջի՝ ցուցարարներին ներկայացնելով նախկիններ (նախկիններն այս հարցում անվերապահորեն կաջակցեն նրանց), 5-րդ շարասյուն, ռուսամետներ։ Այս պառակտումն արհեստական չեն ստեղծել։

Նրանք արդեն իսկ ժառանգել էին ամայացած քաղաքական դաշտ, հակառակ դեպքում ժողովրդին անհայտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության գալու շանս չէր ունենա, Փաշինյանն էլ կշարունակեր «կլյաուզնիկ» լրագրող աշխատել միշիկների մոտ։ Սրանք շարունակեցին ամայացման գործն ու անպատիժ կերպով տվեցին Արցախը…

Էխ, Վանո Սիրադեղյան, իսկ դաշնակիցներ փոխելու գործն այլևս սկսված է, իսկ դա արդեն ամբողջական կործանման ուղին է…

Գրիգոր Կարապետյան