Փաշինյանը հայտնվել է «А теперь я Наташа» վիճակում


Ռուսաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփիի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են աջակցելու Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանվելու» հարցում, հայտարարել է«Մեզ այլևս չի զարմացնում այն ​​փաստը, որ Լոնդոնը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում դադարել է թաքցնել իր բոլոր քայլերի հակառուսական բնույթը։ Բայց Հիփիի անկեղծ խոստովանությունը նաև ուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած քաղաքականության գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ»։

Փաշինյանը հայտնվել է «А теперь я Наташа» վիճակում։ Հիմա էլ Անգլիայի հետ է սկսել սիլի-բիլի անել՝ Ռուսաստանի դեմ։

Հետաքրքիր է, եթե Փաշինյանը բոլորին «տալիս» է այն, ինչ ուզում են՝ Ալիևին, Էրդողանին, Մակրոնին, Բորելին, Շոլցին և այլն, հարց է ծագում՝ ինչո՞ւ Ռուսաստանին չի տալիս։

Ի՞նչ նոր աղետ է Փաշինյանը պատրաստում մեր գլխին։ Թե՞ անգլիական նավերն արդեն ամենագնաց են՝ Տավրոսի լեռներ կարող են հասնել։

Գրիգոր Կարապետյան