«Նաջարյանը» կատաղել ա


«Ի վերջո Երևան քաղաքում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»,- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը հետևել են բազում արձագանքներներ՝ հազար ու մի տեսանկյուններից։ Սակայն Փաշինյանի բուհատյացության շուրջ բուռն քննարկումների շրջանակում մի տեսանկյուն կա, ֆրեյդիստականից մինչև ազգային-զգացմունքային բացատրություններից բացի, որի մասին կարծես թե չի խոսվել։

Համաձա՞յն եք, որ Երևանից բուհերի արտաքսումը ուղղակիորեն նշանակում է երիտասարդության արտաքսում մայրաքաղաքից։ Բանն այն, որ աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքներում կենտրոնացած է լինում ողջ քաղաքական անցուդարձը։ Հետևաբար, հարց՝ ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը՝ քաղաքական գործընթացների էպիկենտրոնից երիտասարդության վտարումով։

Սերժին մերժելու բուն գործընթացի մասին հիշողությունները «սխալվելու վճռականությամբ», «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի», «ապագա կա ապագա», «խաղաղության դարաշրջան» և այլ զանգվածային «կռուտիտներից» պետք է որ դեռևս խամրած չլինեն։ Չեք սխալվի, եթե ասեք, որ Սերժին նախ և առաջ մերժել է  երիտասարդությունը։ Հիմնականում՝ ուսանողությունը։ Նաև՝ պատանիները։ Իսկ որտե՞ղ մերժեցին Սերժին։ Ճիշտ եք՝ Երևանում։ Մայրաքաղաքում՝ քաղաքական գործընթացների էպիկենտրոնում։ Եվ ո՞ւմ էր հանձնարարված այդ գործընթացի գլխավոր դերակատարությունը։ Ճիշտ եք՝ «Երևան քաղաքում պետք է ոչ մի բուհ չլինի» ասողին։

Հիմա ենթադրենք, թե մենք «Հրապարակ» թերթն ենք և, ըստ մեր ՔՊ-ական աղբյուրների հաղորդած հավաստի տեղեկությունների, պատմում ենք, թե իրականում ինչպես է առաջացել «ակադեմիական քաղաքի» գաղափարը՝ սատիրայի ժանրով։

Ուրեմն Փաշինյանը հերթական լվացքից, այսինքն՝ ուտուշ-խմուշից հետո անջատվել ու խորը քուն է մտել։ Քնած ժամանակ երազ է տեսել։ Երազում վարգը հարձակվել է Փաշինյանի վրա։ Ճիշտ և ճիշտ Նաջարյանի նման։ Փաշինյանը վագրից փախչելով բարձրացել է մի տնկած գերանի վրա, հասել մինչև գերանի ծայրը, հետո ծայրից ընկել ու մի սարսափելի ճղճղոց կապել։ Հետո աչքերը բացել ու տեսել է, որ իրականում ընկել է անկողնուց, ոչ թե գերանի ծայրից ու տեսածն էլ երազ է եղել։

Այստեղ Աննան թողել է ղզարթմա եփելն ու վազել սփրթնած Նիկոլի մոտ ու լեղաճաք եղած բղավել.

- Քեզ ի՞նչ պատահեց, այ մարդ։

Նիկոլը մի 100 գրամ յաթրջի է քաշում գլուխը, սիրտը հովացնում ու ասում.

- Ընկել էր հետևիցս, անիծվածը։

- Ո՞վ,- շունչը պահած հարցրել է Աննան։- Ռուսները՞….

- Բերանդ խերով բայց, այ կնիկ,- ասել է Նիկոլը,- ռուսները հետևիցս ընկած լինեին, արջը կհարձակվեր…

- Բա ո՞վ էր հարձակվել խեղճ Նիկոլիս վրա,- անմիջապես հուզվել է Աննան։

- Վագրը…,- մի 50 գրամ էլ է գցում Նիկոլը,- շունչըս կտրվեց…

- Վատ երազ է, Նիկոլ,- տեղում պաշտոնական հայտարություն է տարածել Աննայի գրասենյակը։

- Հլը մի Տիկ-տոկ քցի, տեսնենք ի՞նչ ա դա նշանակում…

Մի խոսքով, Տիկ-տոկյան արձագանքներում հայհոյանքի տոկոսն այնքան մեծ է եղել, որ Նիկոլը կատաղել ու ասել է.

- Էս ջահելներին պետք ա քշել քաղաքից…

- Մեռնեմ Գանդի ջանիդ, Նիկոլ ջան,- ոգևորվել է Աննան,- թե չէ դրանք հիմա էլ «մերժիր Նիկոլ» կանեն…

- Էդ ի՞նչ ասիր, այ կնիկ…

- Որը՞, Գանդի՞ն։

- Հա, հա… էդ ի՞նչ քրեական ենթամշակույթ ես իմ դեմ օգտագործում, այ կնիկ, դու հո նախկին չե՞ս։

- Գանդին մեծ առաջնորդ ա, Նիկոլ ջան,- փափկացնում է Աննան,- Հիսուսի նման։ Կամ էլ՝ Տիգրան մեծի։

- Հա՞… Որ տենց ա՝ Մեհրիբանին չասես, թե չէ ինքն էլ իրա մարդուն Գանդի կասի

Ըստ «Հրապարակի» չճշտված տեղեկությունների, մոտավորապես այսպես է առաջացել «Ակադեմիական քաղաքիր գաղափարը։

Գրիգոր Կարապետյան