Ուրվականների երկիր, Հայաստանս


Մի ուրվական է շրջում Հայաստանում։ Դա Նիկոլ Փաշինյանի ուրվականը չէ, թեև օր-օրի ուրվականի տպավորություն է թողնում։ Դա նախկինների ուրվականը չէ, թեև օր-օրի նրանք էլ են սկսում ուրվականի տպավորություն թողնել։ Երկուսն էլ մեր դառը իրականության այսօրվա առաջին պատասխանատուներն են։

Դա նաև պատերազմի ուրվականը չէ։ Պատերազմի ուրվականը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի դեմքով, պատերազմն իրականություն դարձավ և շարունակեց մնալ որպես առաջնային սպառնալիք։ Պատերազմն էլ այլևս ուրվական չէ։ Ճիշտ է, պատերազմի սպանալիքը շահագործվում է ամբողջական ծավալով, բայց, այնուամենայնիվ, վտանգն իրատեսական է։

Դա արտահերթ ընտրությունների ուրվականն է։ Ուրվագծերն առկա են վերջին ամիսներին իշխանությունների կողմից ոչ ՔՊ-ական համայնքապետերին ապօրինաբար փոփոխելով ՔՊ-ահպատակներով։

Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունն անմիջականորեն կապված է Արցախի ինքնակամ հանձնման հետ. Փաշինյանի վերընտրությամբ Արացխի հանձնման նրա պատասխանատվությունը կտարածվի ժողովրդի մածամասնության վրա։ Այսինքն, եթե մինչև հիմա Արացխի հանձնումը համարվում է Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի որոշումը, ապա նրա կրկին վերընտրությամբ կփաստագրվի, որ Հայաստանի ընտրողների մածամասնությունը որևէ առարկություն չունի Արցախի հայաթափության որոշմանը, կամ, այլ խոսքով ասած՝ հայթափման կողմնակիցներ են։

Արտահերթ ընտրությունները Հայաստանի գործընկերներին, հատկապես Արևմուտքին նույնպես պետք է, քանի որ մեր պետության հետագա կորուստների համար անհրաժեշտ է կառավարող ուժի հանրային աջակցության հավաստիքը։ Այսինքն, Արցախի հանձնումը արևմտյան գործընկերների մոտ բնական կասկածներ կարող են առաջացրած լինել կառավարող ուժի հանրային աջակցության նկատմամբ և Փաշինյանի վերընտրությամբ առավել վստահաբար կարող են նրա ձեռքով շարունակել իրագործել մեր տարածաշրջանին վերաբերող արևմտյան ծրագերը։

Հուսանք, որ արտահերթ ընտրությունների ուրվականի ավելի որոշակիանալու պարագայում, նորաստեղծ քաղաքական ուժերը մոռացության չեն մատնի, որ մեր ժողովուրդը 2018-ին մերժել է Սերժ Սարգսյանին, 2021-ին՝ Ռոբերտ Քոչարյանին և վաղուց եկել է Փաշինյանին մերժելու ժամանակը։

Գրիգոր Կարապետյան