Ճիշտը քաղաքացի Մասկն է


Իլոն Մասկն X սոցիալական ցանցի իր էջում գրառել է. «Հաշվի առնելով խոսքի ազատության դեմ շարունակական հարձակումները, ես պատրաստվում եմ ֆինանսավորել ազգային ստորագրահավաք-արշավը՝ ի պաշտպանություն առաջին փոփոխության»:

ԱՆԴՐԱԴԱՐՁ. Էս ի՞նչ թարս բան է ստացվում՝ ԱՄՆ-ը շատ երկրներին գրանտներ է ցփնում խոսքի ու մամուլի ազատությունը զարգացնելու անվան տակ, բայց իր երկրի խոշորագույն միլիարդատերը խոսում է իր երկրում «խոսքի ազատության դեմ շարունակական հարձակումների» մասին։ Հիմա հավատալ ԱՄՆ պետական քաղաքականությա՞նը, թե իր քաղաքացուն։

Հակված ենք մտածելու, որ ճիշտը քաղաքացին է։ Իսկ այդ համատեքստում ԱՄՆ-ի տրամադրվելիք գրանտները Հայաստանի լրատվամիջոներին, բնականաբար, ոչ թե Իլոն Մասկի գրպանից է լինելու, այլ ԱՄՆ պետբյուջեի։

Գրիգոր Կարապետյան