Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 30


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սննդի անվտանգության աֆրիկյան օրը (Africa Day for Food and Nutrition Security) *

Ազգային

  • ԱՄՆ - Չարաճճիության գիշեր (Mischief Night) *
  • ԱՄՆ - Բանդանայի ազգային օրը (National Bandanna Day) *
  • ԱՄՆ - Ֆրանկենշտեյնի ազգային ուրբաթ (National Frankenstein Friday) *
  • ԱՄՆ - Դեղերի փորձագետի ազգային օրը (National Pharmacy Buyer Day) *
  • ԱՄՆ - Մեծ թաղումներ ստեղծելու օրը (Create A Great Funeral Day) *
  • ԱՄՆ - Հրապարակախոսի ազգային օրը (National Publicist Day) *
  • ԱՄՆ - Ստուգացանկի ազգային օրը (National Checklist Day) *
  • ԱՄՆ - Փքաբլիթ գնելու օրը (Buy a Donut Day) *
  • ԱՄՆ - Քաղցր եգիպտացորենի ազգային օրը (National Candy Corn Day) *
  • ԱՄՆ - Նախկին կողակցին գրելու ազգային օրը (National Text Your Ex Day) *
  • ԱՄՆ - Հացի ձողիկների ազգային օրը (National Breadstick Day) *
  • ԱՄՆ - Սպասարկման մասին կարծիք հայտնելու օրը (Speak Up for Service Day) *
  • ԱՄՆ - Ուրվականներով սառնարանի գիշերը (Haunted Refrigerator Night) *
  • ԱՄՆ - Նևադայի օրը (Nevada Day)
  • Ավստրալիա - Ուսուցչի համաշխարհային օրը (World Teacher s Day) *
  • Ինդոնեզիա - Ֆինանսների օրը (Hari Keuangan) *
  • Իսրայել - Իցհակ Ռաբինի հիշատակի օրը *
  • Կամբոջա - Ջրի փառատոն (Bon Om Touch) *
  • Կանադա - Չարաճճիության գիշեր (Mischief Night) *
  • Կոտ դը Իվուար - Կյանքի համաշխարհային օրը (world Life Day) *
  • Հնդկաստան - Թևար Ջայանտի (Thevar Jayanti) *
  • Մեծ Բրիտանիա - Չարաճճիության գիշեր (Mischief Night) *
  • Նեպալ - Կոջագրատ Պուրնիմա (Kojagrat Purnima) *
  • Շրի Լանկա - Վապ Պոյայի լիալուսնի օրը (Vap Full Moon Poya Day) *
  • Ռուսաստան - Մարզչի օրը *
  • Ռուսաստան - Ճարտարագետ մեխանիկի օրը *
  • Ռուսաստան - Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Ժպտացող քարե առյուծների օրը *
  • Ռուսաստան - Թաց չուրուկների օրը *
  • Սլովակիա - Սլովակ ազգի հռչակագրի տարեդարձը
  • Ուկրաինա - Մարզչի օրը

* Հոկտեմբերի 30-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1990 - Մոսկվայի Լուբյանսկի հրապարակում տեղադրվել է Սոլովեցկու քարը՝ ի հիշատակ քաղաքական հալածանքների զոհերի:
1973 - Ավարտվում է Բոսֆորի կամրջի շինարարությունը։
1967 -
Առաջին անգամ տիեզերքում կատարվեց տիեզերական սարքերի ավտոմատ կցում։

  • Դրանք «Կոսմոս» սերիայի «Կոսմոս-186» և «Կոսմոս-188» սարքավորումներն էին, որոնք «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերն էին:

1961 - Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվում է 56 մեգատոննանոց ջրածնային ռումբի փորձարկումը։

  • Նիկիտա Խրուշչովը կատակել է, որ սկզբում ենթադրվում էր պայթեցնել 100-Megaton ռումբ, բայց նվազեցրել է, որպեսզի չկոտրվեին Մոսկվայի բոլոր ապակիները:

1954 - Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացավ R7V-1 ինքնաթիռը, որում 42 մարդ կար:
1941 - Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հավանություն տվեց Խորհրդային Միությանը 1 մլրդ դոլարի օգնության հատկացմանը։
1938 - ԱՄՆ-ում, CBS ռադիոկայանում տեղի ունեցավ Հերբերտ Ուելսի «Աշխարհների Պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիո տարբերակի հեռարձակումը, որը ոճավորված է իրադարձությունների վայրից ուղիղ ռեպորտաժով:

  • Շատ ամերիկացիները հավատացին ուղիղ ռապորտաժին, ինչն աննախադեպ խուճապ էր առաջացրել. ռադիոհաղորդման ռեժիսորն Օրսոն Ուելսն էր։

1937 - Հերմես աստերոիդը Երկրին մոտով անցավ ընդամենը 780 հազար կմ հեռավորության վրա:
1922 - Բենիտո Մուսոլինին կարգվում է Իտալիայի վարչապետ։
1918 - Կնքվում է Մուդրոսի զինադադարը, որով Օսմանյան կայսրությունը դուրս է գալիս Առաջին համաշխարհային պատերազմից։
1888 - Ջոն Լաուդն ստացավ գնդիկավոր գրչի արտոնագիրը:
1853 - Սկսվում են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1995 - Լեռնային Ղարաբաղի նախագահը Ստեփանակերտում ընդունում է Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջոզեֆ Պրեսսելին։

  • Ըստ Քոչարյանի խոսնակի, ամերիկացի միջնորդը հիմնավոր էր համարել միջագային հանրության կողմից Ղարաբաղին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու`Ստեփանակերտի շահագրգռվածությունը, և կարծիք հայտնել, որ դրա սկզբնական գործոններից մեկը պետք է դառնա հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը:

1991 - Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը (հրամանատար` Արկադի Տեր-Թադևոսյան` Կոմանդոս) փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Յալ գյուղը (Հադրութի շրջան):
1979 - Պայթյուն Միլանի «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի առջև։ 

  • Հ.Ա.Հ.Գ.Բ «Ռաֆֆի Պալեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ 
  • Պալյանը նահատակվել էր 1979 սեպտեմբերին «Լիբանանյան Փաղանգներ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հակահայկական գործողությունների արդյունքում։

1978 - ASALA. Պայթյուններ Ստամբուլում և Անկարայում։ Թիրախները ծխախոտի գործարանն ու երկաթուղային կայարանն է։ 

  • Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

1974 - Այլախոհներ Կրոնիդ Լյուբարսկու, Ալեքսեյ Մուրժենկոյի և այլոց նախաձեռնությամբ Խորհրդային միությունում առաջին անգամ նշվում է «Քաղաքական բանտարկյալի օրը»:

  • 1974 թվականին ձերբակալություններ են տեղի ունենում նաև Խորհրդային Հայաստանում:
  • 1974 թվականին երկրորդ անգամ ձերբակալվում և դատապարտվում է Ազգային միացյալ կուսակցության անդամ (ԱՄԿ) Աշոտ Նավասարդյանը՝ ԱՄԿ ծրագիրը և թերթիկներ տարածելու մեղադրանքով: Դատավճիռը՝ 7 տարի ճամբարում և 2 տարի աքսոր: Հայաստանի Հանրապետական կուսակցության ապագա հիմնադիրը պատիժը կրում է Պերմի ВС-389/35, 36 քաղճամբարներում:
  • 1974 թվականի նոյեմբերին ձերբակալվում է նաև ԱՄԿ անդամ Անդրանիկ Մարգարյանը:
  • Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ: Հայաստանի ապագա վարչապետը դատապարտվում է երկու տարվա ազատազրկման:

1970 -. Շահագործման է հանձնվում Հրազդանի ցեմենտի գործարանի առաջին հոսքագիծը, որն ուներ տարեկան 600.000 տոննա ցեմենտի արտադրության կարողություն։


  • ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Պետեր Պեկարիկ, սլովակ ֆուտբոլիստ
1970 - Նիա Լոնգ, ամերիկացի դերասանուհի
1960 - Դիեգո Մարադոնա, արգենտինացի նախկին ֆուտբոլիստ
1922 - Ցոլակ Բեքարյան, հայ կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ (մ. 1980)։
1917 - Լևոն Հայկազունի, կրկեսի դերասան (մ. 1957)
1907 - Ռաֆայել Աթայան, հայ արձակագիր, գրականագետ և թարգմանիչ (մ. 1990)
1885 - Էզրա Փաունդ, ամերիկացի բանաստեղծ (մ. 1972)
1751 - Ռիչարդ Բրինսլի Շերիդան, իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ (մ. 1816)
1735 - Ջոն Ադամս, ամերիկացի քաղաքական գործիչ (մ. 1826)