Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 8


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տեսողության համաշխարհային օրը (World Sight Day) *
  • Ութոտնուկի համաշխարհային օրը (World Octopus Day) *
  • Մանկաբուժության միջազգային օրը (International Podiatry Day) *
  • Մուրենիկների միջազգային օրն է (International Pierogi Day) *
  • Լեսբուհիների միջազգային օրը (International Lesbian Gay) *

Ազգային

  • ԱՄՆ - Ֆլաֆերնաթերի ազգային օրը (National Fluffernutter Day) *
  • ԱՄՆ - Դեպրեսիայից պաշտպանվելու ազգային օրը (National Depression Screening Day) *
  • ԱՄՆ - Սալկի խաղի ամերիկյան օրը (American Touch Tag Day) *
  • ԱՄՆ - Մուրենիկների ազգային օրը (National Pierogi Day) *
  • Ավստրալիա - Ռոյալ Լոնսեսթոն շոու (Royal Launceston Show) *
  • Իրան - Երեխաների օրը
  • Իրան - Արբաին (Հուսեյն իբն Ալիի նահատակությունը) *
  • Կուբա - Հերոսական պարտիզանի օրը 
  • Հայաստան - Տանկիստի օրը *
  • Հայաստան - Պանդալեոն բժշկի, Երմողեա քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակության օրը *
  • Հնդկաստան - Ռազմաօդային ուժերի օրը
  • Հոնդուրաս - Ամերիկայի հայտնագործման օրը (Discovery of America Day) *
  • Հորվաթիա - Անկախության օրը
  • Պերու - Անգամոսի ճակատամարտի օրը (Ռազմածովային նավատորմի օրը)
  • Ռուսաստան - Արևոտ ժպիտների օրը *
  • Ռուսաստան - Նավի, սուզանավի, և օդանավի հրամանատարի օրը *
  • Տաջիկստան - Գյուղատնտեսության օրը
  • Տասմանիա - Ռոյալ Լոնսեսթոն շոու (Royal Launceston Show) *
  • Ուկրաինա - Իրավաբանի օրը

* Հոկտեմբերի 8-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1998 - ՌԴ գլխավոր դատախազ Յու. Ի. Սկուրատովի հրահանգով քրեական գործ  հարուցվեց Մոսկվայի Կրեմլի վերակառուցման պայմանագրերի կնքման ժամանակ Ռուսաստանի նախագահի գործերի կառավարման պաշտոնատար անձանց չարաշահման կասկածանքով:

  • «Mabetex-ի գործի» հետաքննության սկիզբը:

1993 - ՄԱԿ-ը չեղարկեց ՀԱՀ-ի դեմ բոլոր պատժամիջոցները։
1988 -
Ստեղծվեց Լատվիայի Ժողովրդական ճակատը:
1980 - Բոբ Մառլիի վերջին համերգը, որի ընթացքում նա անգիտակից վիճակում ընկավ:

  • Յոթ ամիս անց երգիչը մահացավ քաղցկեղից։

1970 - Ալեքսանդր Սոլժենիցինը հայտարարվեց Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր:
1968 - «Բիթլզ»-ը «Սպիտակ ալբոմը» ձայնագրելիս առաջին անգամ օգտագործեց կանացի ձայնը (Յոկո Օնո)։
1967 - Մ
եծ Բրիտանիայում առաջին անգամ կիրառվեցին վարորդների մոտ ալկոհոլի որոշման խողովակները:
1967 -
Բոլիվիայում ձերբակալվեց Չե Գևարան։
1950 -
Երկու ամերիկյան կործանիչներ նավիգացիայի սխալի պատճառով ռմբակոծեցին խորհրդային Սուխայա Րեչկա ռազմական օդանավակայանը:
1926 - Տեղի ունեցավ աշխարհի առաջին ֆուտբոլային ռեպորտաժը ռադիոյով:
1914 -
Մեծ Բրիտանիան առաջին անգամ ռմբակոծիչ ավիացիա է կիրառել Ֆրիդրիխսհաֆենում գերմանական դիրիժաբլների արտադրամասի ոչնչացման համար:
1908 - Կարլ Լյուդվիգ Նեսլերը Լոնդոնում առաջին անգամ ցուցադրեց մազերի քիմիական խուճուճացումը:
1906 - Լև Տոլստոյը հրաժարվում է Նոբելյան մրցանակից։
1896 -
Առաջին անգամ հրապարակվեց Դոու Ջոնսի դասիչը, որը դարձավ ամերիկյան բորսաներում իրավիճակի հիմնական ցուցիչը:
1873 - ԱՄՆ-ում բացվեց կանանց առաջին բանտը:
1871 - Չիկագոյի մեծ հրդեհը:
1871 -
Ճապոնիայում ներդրվեց փոստային կապի ժամանակակից համակարգը:
1860 - Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև բացվում է հեռախոսագիծ։
1818 -
Անգլիացիներն առաջին անգամ մարտում օգտագործեցին բռնցքամարտի ձեռնոցները։
1642 -
Բացվեց Մոնրեալի առաջին հիվանդանոցը:
1498 - Վասկո դա Գամայի
նավերը Հնդկաստանից բռնեցին վերադարձի ճանապարհը:
1085 - Վենետիկում օծվեց Սուրբ Մարկոսի տաճարը:
451 - Քաղկիդոնում բացվեց IV Տիեզերաժողովը, որը դատապարտեց մոնոֆիզիտության հերետիկոսությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2013 - ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գնի հետ կապված այն պայմանագիրը, որը վերջին օրերին շահարկվում էր, գոյություն ունի։

  • Պաշտոնապես գազի գինը հուլիսի 7-ից սահմանի վրա 1000 խմ համար 180 դոլարից դարձել էր 270 դոլար, սակայն կառավարության 30 տոկոս սուբսիդավորելուց հետո` սպառողներն այն ստանում էին 189 դոլարով։
  • Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ռուսական կողմը որոշել է սահմանի վրա ևս գազի գինը դարձնել 189 դոլար։

1993 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարեց ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցության մասին:
1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը: 

  • Հետագայում հոկտեմբերի 8-ը ՀՀ ԶՈԻ-ում նշվում է որպես Տանկիստի օր:

1991 - Հայաստանում ընդունվեց «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոց­ների մասին» օրենքը' երաշխավորելով մամուլի միջոցների բազմա­զանությունն ու ազատությունը:
1980 - Պայթյուններ Բեյրությում Շվեյցարաիյի դեսպանատան, Շվեյցարաիյի դեսպանի բնակարանի առջև։

  • Օդ է բարձրանում նաև դեսպանատան առաջին քարտուղարի մեքենան։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • 1980 թվականի հոկտեմբերի 3-ին Ժնևի պանդոկներից մեկում Հայ Գաղտնի Բանակ (ASALA) մարտիկ Ալեք Ենիգոմշյանի ձեռքում պայթում է ռումբը, որի հետևանքով նա կորցնում է տեսողությունն ու ձախ դաստակը։ Ալեքը և Սյուզի Մահսերեճեանը ձերբակալվում են, սակայն շվեյցարական հաստատությունների առջև Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպության» իրականացրած գործողությունների արդյունքում երկուսն էլ ազատ են արձակվում. Սյուզին՝ 1981 թվականի հունվարի 13-ին, իսկ Ալեքը՝ նույն թվականի փետրվարի 10-ին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Մայք Միզանին (Միզ), ամերիկացի ըմբիշ, դերասան
1973 - Արսեն Ավետիսյան, հայ ֆուտբոլիստ
1970 - Մեթ Դեյմոն, ամերիկացի դերասան
1965 - Փիթեր Գրին, ամերիկացի դերասան
1957 - Լալա Մնացականյան, հայ դերասանուհի
1949 - Սիգուրնի Ուիվեր, ամերիկացի դերասանուհի
1922 - Նելսոն Լիդհոլմ, շվեդ ֆուտբոլիստ, մարզիչ (մ. 2007)
1897 - Ռուբեն Մամուլյան, ամերիկահայ ռեժիսոր (մ. 1987)
1585 - Հենրիխ Շյուց, գերմանացի կոմպոզիտոր (մ. 1672)