Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 25


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երազանքների համաշխարհային օրը (World Dream Day) *
  • Դեղագործի համաշխարհային օրը (World Pharmacists Day) *
  • Բազմապատկման աղյուսակի համաշխարհային օրը (World Multiplication Table Day) *
  • Թոքերի համաշխարհային օրը (world Long Day) *
  • Ֆիթնեսի օրը (Fitness Day) *
  • Սիրային գրառման օրը (Love Note Day) *
  • Բուսակերներին ողջունելու օրը (Hug A Vegetarian Day) *
  • Գերմանական բուտերբրոդի օր (German Butterbrot Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Բնիկ ամերիկացիների օրը (Native American Day) *
  • ԱՄՆ - Դստրերի ազգային օրը (National Daughter Day) *
  • ԱՄՆ - Կոմիքսների ազգային օրը (National Comic Book Day) *
  • ԱՄՆ - Հանրային սննդի աշխատողների ազգային օրը (National Food Service Workers Day) *
  • ԱՄՆ - Հեզոտությունների ղեկավարների ազգային օրը (National Research Administrator Day) *
  • ԱՄՆ - Մաթեմատիկական պատմությունների օրը (Math Storytelling Day) *
  • ԱՄՆ - Հոգեթերապիայի օրը (Psychotherapy Day) *
  • ԱՄՆ - Մեկ հիթով զարմացնելու օրը (One-Hit Wonder Day) *
  • ԱՄՆ - Քեսադիլիայի ազգային օրը (National Quesadilla Day) *
  • ԱՄՆ - Քաջության ազգային օրը (National Brave Day) *
  • ԱՄՆ - Կերակուր պատրաստելու ազգային օրը (National Cooking Day) *
  • ԱՄՆ - Տրամադրվելու ազգային օրը (National Tune-Up Day) *
  • ԱՄՆ - Կերուխումի օրը  (Binge Day) *
  • ԱՄՆ - Թրոմբոցիտների համար մանրզական մանուշակագույնի օրը (Sport Purple for Platelets Day) *
  • ԱՄՆ - Նյուբուրգյան ծովախեցգետնի ազգային օրը (National Crab Meat Newburg Day) *
  • ԱՄՆ - Լոբստերի ազգային օրը (National Lobster Day) *
  • ԱՄՆ Վիրջինյան կղզիներ - Ծառատունկի օր
  • Ավստրալիա - Ավստրալիայի ֆուտբոլային լիգայի եզրափակիչին նախորդող ուրբաթ (Friday before the AFL Grand Final) *
  • Թերքս և Քայքոս կղզիներ - Երիտասարդների օրը
  • Իտալիա - Արհեստների փառատոն Տոսկանայում *
  • Մարշալյան Կղզիներ - Մշակույթի օրը
  • Մոզամբիկ - Հեղափոխության օրը (Զինված ուժերի օրը)
  • Նաուրու - Երիտասարդության օրը
  • Շվեյցարիա - Խաղողի բերքահավաքի փառատոն (Neuchatel Wine Festival) *
  • Շվեյցարիա - Սուրբ ֆլյուէցի Նիկոլասի տոնը
  • Ռուսաստանը - Ռուս զորավար Բագրատիոնի հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Ժամացույցների թիկ-թակի օրը *
  • Ֆրանսիա - Հարքիի ճանաչման օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1974 - «Սայենս» հանդեսում առաջին անգամ տպագրվեցին հե­տա­զոտությունների արդյունքներ, որոնք վկայում էին, որ աե­րոզոլները նպաստում են Երկրի օզոնային շերտի քայ­քայ­մանը։
1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժում են Եվրամիությանն անդամակցելուն;
1926 - Հենրի Ֆորդը հայտարարեց 8-ժամյա և 5-օրյա աշխա­տան­քային շաբաթ։
1915 - ԱՄՆ-ն Անգլիային և Ֆրանսիային 500 միլիարդ դոլար փոխառություն տվեց։
1906 - Իսպանացի մաթեմատիկոս Լեոնարդո Տորես դե Կեվ­ե­դոն ցուցադրեց աշխարհում առաջին ռադիո­կառա­վար­վող սարքը՝ Telekino-ն։
1888 - Սլոան Սքվերում բացվեց Լոնդոնի թագավորական պալատական թատրոնը։
1818 - Անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը կատարում է աշ­խար­հում առաջին արյան փոխներարկումը մի մարդուց մյու­սին։
275 - Սենատը կայսր է հռչակում Տակիտոսին։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2015 - Ղարաբաղում չորս զինծառայող է զոհվում, 16-ը` վիրավորվում`հրթիռահրետանային արկակոծման հետևանքով:

  • Վիրավորների մի մասը Ստեփանակերտից տեղափոխվել էին Երևան: «Ազատության» հետ զրույցում զինվորները պատմել էին`այն ինչ տեսել են այդ օրը, երբեք չեն մոռանա:

2015 - Միջնորդներին հաջողվում է տևական դադարից հետո հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

  • Նալբանդյան֊Մամեդյարով հանդիպումը կայանում է Նյու Յորքում`ՄԱԿ֊ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Կողմերի դիրքորոշումները, ըստ պաշտոնական հաղորդագրություններին, մնում են անփոփոխ: Հանդիպումից առաջ Մինսկի խմբի միջնորդները հայտարարություն էին տարածել` «լուրջ մտահոգությունն արտահայտելով հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական տարածքներում և դրանց շուրջ ականանետներ ու ծանր զենքեր օգտագործելու կապակցությամբ»:

2001 - Աղմկահարույց սպանություններ. «Առագաստ» սրճարանում՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Վրաստանի քաղաքացի, ՀՅԴ կուսակցության անդամ Պողոս Պողոսյանին՝ նախագահի աթոռը զբաղեցնողին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:

  • Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
  • ՀՅԴ կուսակցությունը, որի բանտում գտնվող ահաբեկչության մեջ մեղադրվող անդամներին հանգամանքների փոփոխման հիմնավորումով Քոչարյանն ազատել էր, իր այդ անդամի սպանության համար լռեց։

1993 - Մոսկվա. Հ.Ալիևը գաղտնի հանդիպում է Ղարաբաղի Պաշտպանության կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանի հետ:

  • Հանդիպումը նախաձեռնել էր Ռուսաստանի նախագահը, բանակցությունները կայանում են նախ եռակողմ ձևաչափով` Ելցին - Լ.Տեր֊Պետրոսյան - Ալիև, ապա երկկողմ`Ալիև - Քոչարյան:
  • «Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպեցին Ռուսաստանի արտգործնախարարության` Սպիրիդոնովկայի առանձնատանը, բանակցությունը շարունակվեց մոտ մեկ ժամ: Հյուրերին առաջնորդելով դահլիճ`ես նրանց թողեցի դեմ առ դեմ:Ավարտին նրանք առանձնապես մանրամասներ չպատմեցին,ամենահստակն այն էր, որ պայմանավորվել են շարունակել ուղիղ հանդիպումները: Սա Քոչարյանի և Ալիևի միջև առաջին անձնական շփումն էր, որն ավելի ուշ դառնալու էր նրանց հանդիպումների մի ամբողջ շարքի նախաերգանքը, բայց արդեն` Հայաստանի՛ , ոչ թե Ղարաբաղի ղեկավարի կարգավիճակում»: Ռուսաստանցի նախկին համանախագահ Վ.Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքից

1993 - Ստեփանակերտը առաջին անգամ գնդակոծվում է Ադրբեջանի տարածքից` «Ալազան» հրթիռներով։

  • Հայաստանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը Ժելեզնովոդսկի հայտարարությունից երկու օր անց խախտել է պայմանավորվածությունը և հարձակումներ սկսել Ստեփանակերտի ուղղությամբ։

1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:

  • ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ դիմելու Միացյալ ազգերի կազմա­կերպությանը՝ անդամակցելու համար:
  • ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ դիմելու աշխարհի երկրների խորհրդարաններին և կառավարություններին՝ ճանաչելու ՀՀ անկա­խությունը և նրա հետ հաստատելու դիվանագիտական հարաբերու­թյուններ:
  • ՀՀ ԳԽ-ն դիմեց ԽՍՀՄ պետական խորհրդին՝ ճանաչելու Հա­յաստանի անկախությունը և բոլոր հարցերը լուծելու բանակցություն­ների միջոցով:

1991 - Ստեփանակերտը առաջին անգամ գնդակոծվում է Ադրբեջանի տարածքից` «Ալազան» հրթիռներով։

  • Հայաստանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը Ժելեզնովոդսկի հայտարարությունից երկու օր անց խախտել է պայմանավորվածությունը և հարձակումներ սկսել Ստեփանակերտի ուղղությամբ: Հակամարտության մասշտաբն ու աշխարհագրությունը հետզհետե ընդարձակվում է՝վերաճելով լայնածավալ պատերազմի:

1989 - Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիր։
1979 - Չորս պայթյուն Մադրիդում՝ իտալական «Ա լԻտալիա», Ամերիկյան «Փան Ամ», «Թի Դաբլ Էյ» և բրիտանական «Բրիթիշ Էյրվեյս» օդանավային գրասենյակների առջև։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն։
  • Իտալական գաղտնի ծառայության նախկին սպա Ստեֆանո Ջիովանոն պնդում է, որ Իտալիան հետագայում բանավոր պայմանավորվածություն է կնքել Հ.Ա.Հ.Գ.Բ-ի հետ, ըստ որի վերջինս պիտի դադարեցներ գործողությունները իտալական հողերի վրա, իսկ իտալական իշխանությունը խոստացել էր զորավիգ չկանգնել այն գործակալություններին, որոնք կազմակերպում էին Խորհրդային Միությունից արևմտյան երկրներ գաղթող հայերի տեղահանումը։

1947 - Հայֆիլհարմոնիայի դահլիճում իր աշխատանքն է սկսում Անդրկովկասի վիրաբույժների 3-րդ համագումարը, որին մասնակցում էին երեք հանրապետության 160 պատվիրակ։

  • Հանդիսավոր արարողությունը բացում է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ալեսանդրո Կրեշենցի, իտալացի ֆուտբոլիստ
1978 - Իրակլի Կաբախիձե, վրացի պետական և քաղաքական գործիչ
1976 - Չանսի Բիլապս, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1968 - Քեթրին Զետա-Ջոնս, ամերիկացի դերասանուհի, երգչուհի, ուելսյան կինոաստղ, Մայքլ Դուգլասի կինը
1968 - Ուիլ Սմիթ, ամերիկացի դերասան
1960 - Պետար Լազիչ, սերբ հեղինակ, ժամանակակից ճանաչված երգիծաբաններից
1957 - Մայքլ Մեդսեն, ամերիկացի դերասան
1949 - Պեդրո Ալմոդովար, իսպանացի ռեժիսոր, դրամատուրգ
1944 - Մայքլ Դուգլաս, ամերիկացի դերասան և արտադրող
1944 - Բաբկեն Արարքցյան, հայ քաղաքական, պետական գործիչ
1939 - Արթուր Չիլինգարով, հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ
1932 - Գլեն Գուլդ, կանադացի երաժիշտ (մ. 1982)
1930 - Նինո Չերրուտի, իտալացի մոդելյոր 
1929 - Արտեմ Տոտոլյան, ՌԴ գի­տու­թյունների վաստակավոր գործիչ
1908 - Ալեքսանդր Մանուչարյան, հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ
1906 - Դմիտրի Շոստակովիչ, ռուս կոմպոզիտոր (մ. 1975)
1897 - Ուիլյամ Ֆոլքներ, ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակակիր (մ. 1962)
1845 - Արչիբալդ Հենրի Սեյս, անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից
1683 - Ժան Ֆիլիպ Ռամո, ֆրանսիացի կոմպոզիտոր (մ. 1764)
1644 - Օլե Ռյոմեր, դանիացի աստղագետ (մ. 1710)