ՎՏԲ բանկի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանում


Ինչպես հայտնի է, Արևմուտքը Ռուսաստանի մեծությամբ երկրորդ բանկի՝ ՎՏԲ-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։

Լուրջ սահմանափակումների առջև հայտնված ռուսական այս ընկերությունը, բավականին խոշոր կապիտալով, որոշակի դերակատարում ունի նաև հայկական շուկայում։ Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ այս բանկի միջնորդությամբ ստանում են  աշխատավարձեր ու թոշակներ, շատերն էլ ավանդներ ունեն այս բանկում։

2020 թվականի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով:

Հնարավոր ի՞նչ ռիսկեր կան ՎՏԲ-Հայաստան հաճախորդների համար։ Եվ ընդհանրապես, արևմտյան արգելանքների տակ հայտնված ՎՏԲ-ի գործունեությունը Հայաստանում ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մեր բանկային համակարգի և տնտեսական գործընթացների վրա։

Այս հարցերին առայժմ լուրջ մասնագիտական անդրադարձ չկա։