Մերօրյա առակ


Մի անգամ ջրհեղեղ եղավ: Ահեղ ջրհեղեղ: Ալեծուփ ջրերն իրենց գիրկն առան շատերին, այդ թվում` կապիկին ու ձկանը: Բնատուր ճկունության ու ճարպկության շնորհիվ, այնուամենայնիվ, կապիկին մի կերպ հաջողվեց մագլցել ծառը և խույս տալ փոթորկվող վիթխարածավալ ալյակներից:

Հիմնական վտանգը հաղթահարած կապիկը քիչ անց, ցած նայելով նկատեց, թե ինչպես է դժբախտ ձուկը հուսահատ ճիգեր գործադրում` սրընթաց ալիքներից փրկվելու համար: Կապիկն ամենաբարի մտադրությամբ կռացավ ներքև ու ձկանը դուրս հանեց ջրից:

Ավաղ, արդյունքն առավել քան տխուր էր…