Պատմության այս օրը. դեկտեմբերի 11


1994 - ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հատուկ հրամանով սկսեց Չեչենական առաջին պատերազմը։ 

1994 - Վախճանվեց հայ նշանավոր երգահան, 8 սիմֆոնիաների հե ­ղինակ, ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանը։ 

1988 - Լենինական, Հայաստան: Օդում բախվում են ԻԼ-76 ինք­նա­թիռը և ՄԻ-8 ուղղաթիռը: 78 մարդ է զոհվում:

1980  - Մահափորձ Հռոմում թուրք դիվանագետի դեմ։

  • Դիվանագետի կյանքը փրկում է զրահապատ մեքենան։ գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1958 - Հռչակվեց Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։

1946 - ՄԱԿ-ին կից ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։

1946 - Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունված 96 (1) որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի դրդմամբ առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը՝ որպես միջազգային ոճիր։

1937 - Գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը։

1931 - Ծնվել է հայտնի հնդիկ կրոնական և հոգևոր առաջնորդ Օշոն:

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Օշոն շատ երկրներում աշրամ համակարգի հիմնադիր էր։ Ժամանակի ընթացքում մնաց ԱՄՆ-ում և հիմնադրեց միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի ուսումունքը Ռուսաստանում և ԳՖՀ-ում հայտարարված էր որպես ապակառուցողական աղանդ, այդ պատճառով ԽՍՀՄ-ում Ռաջնիշի անունը և գործունեությունը պետական մակարդակով արգելված էր։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։

  1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա բեռ է դառնում հենց իրենց համար։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ինձ համար ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը։
  2. Ցանկացած գործողություն անհապաղ արդյունքի է բերում։ Ուշադիր եղեք ու դիտեք։ Հասուն մարդը նա է, ով գտել է ինքն իրեն, որոշել է, թե ինչն է իր համար ճիշտ ու սխալ, լավ ու վատ։ Նա դրան ինքնուրույն է հասել ու հետևաբար առավելություն ունի նրանց հանդեպ, ովքեր սեփական կարծիք չունեն։
  3. Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ցույց տալու, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Կյանքը փորձարկում է, որի ընթացքում մենք այդ փոփոխական հասկացողությունները ամեն օր ենք որոշում։ Հնարավոր է՝ ինչ-որ բան սխալ անեք, բայց հենց ձեր սխալից հսկայական օգուտ կքաղեք։
  4. Լինում են պահեր, երբ Աստված գալիս ու բախում է մեր դուռը։ Դա կարող է կատարվել միլիոնավոր ձևերով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, արշալույսի կամ վերջալույսի միջոցով։ Բաց եղեք՝ այն տեսնելու ու լսելու համար։
  5. Անսովոր լինելու ձգտումը ամենասովորական ցանկությունն է։ Իսկ ահա թուլանալն ու սովորական լինելն իսկապես անսովոր է։
  6. Կյանքը գաղտնիքների հաջորդականություն է։ Այն չի կարելի կանխատեսել կամ կանխագուշակել։ Բայց միշտ կգտնվեն մարդիկ, որոնց ձեռնտու կլինի նաև առանց գաղտնիքների կյանքը։ Այդ գաղտնիքների հետ կհեռանային վախը, կասկածներն ու տագնապները։
  7. Նախ լսեք ինքներդ ձեզ։ Սովորեք հաճույք ստանալ սեփական ներկայությունից։ Այնքան երջանիկ դարձեք, որ ձեզ այլևս չանհանգստացնի՝ կգա՞ ձեզ մոտ ինչ-որ մեկը, թե՞ ոչ։ Դուք արդեն լիքն եք։ Դուք այլևս անհամբերությամբ չեք սպասում, որ ինչ-որ մեկը բախի ձեր դուռը։ Դուք արդեն տանն եք։ Եթե ինչ-որ մեկը գա, շատ լավ։ Չգա՝ էլի հոգ չէ։ Միայն նման մոտեցման դեպքում կարելի է հարաբերություններ սկսել։
  8. Եթե հարուստ ես, մի մտածիր այդ մասին, իսկ եթե աղքատ ես՝ լուրջ մի ընդունիր աղքատությունդ։ Եթե դու ունակ ես ապրել այս կյանքը՝ հիշելով, որ այն ընդամենը բեմականացում է, ապա ազատ կլինես, տանջանքներն էլ չեն դիպչի քեզ։ Տանջանքներն առաջանում են միայն կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքից։ Սկսիր կյանքին որպես խաղի վերաբերվել, ուրախացիր նրանով։
  9. Քաջությունը, չնայած բոլոր վախերի, շարժ է դեպի անհայտություն։ Քաջությունը վախի բացակայությունը չէ։ Անվախությունը գալիս է, երբ դուք ավելի ու ավելի քաջ եք դառնում։ Բայց սկզբում վախկոտի ու քաջի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է սեփական վախերին ու հետևում է դրանց, իսկ քաջը դրանք մի կողմ է թողնում ու առաջ շարժվում։
  10. Դուք ամեն րոպե փոխվում եք։ Դուք գետի նման եք։ Այսօր այն մի ուղղությամբ է հոսում, վաղը՝ մեկ ուրիշ։ Ես երբեք միևնույն դեմքը երկու անգամ չեմ տեսել։ Ոչինչ տեղում կանգնած չի մնում։ Բայց դա տեսնելու համար շատ ուշադիր պետք է լինեք։ Հակառակ դեպքում կոհգնեք, ամեն ինչ հին կդառնա, կթվա, թե ամեն ինչ արդեն եղել է։

1931 - Վեստմինսթերյան ստատուտ, 1931, անգլիական պառլամենտի ակտը (1931 թվականի դեկտեմբերի 11-ին), որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունն և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ:

1930 - Ծնվել է ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանը:

Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր է:

1956 թվականին, մի քանի դրվագային դերերից հետո, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանվում է Քրիստիան-Ժակի «Եթե ողջ աշխարհի տղաները» կինոնկարում: Նույն թվականին, Բրիջիտ Բարդոյի հետ միասին նկարահանվել է Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» կինոնկարում: Նրա սիրավեպը Բրիժիտ Բարդոյի հետ, ով այն ժամանակ Ռոժե Վադիմի կինն էր, մեծ աղմուկ բարձրացրեց և հանգեցրեց Ռոժե Վադիմի և Բրիջիտ Բարդոյի ամուսնալուծությանը: Այնուհետև, Ժան-Լուի Տրենտինյանը երեք տարով մեկնել է զինվորական ծառայության՝ այդ ընթացքում լինելով Գերմանիայում և Ալժիրում: Նրա երկարատև բացակայությունը և Բրիջիտ Բարդոյի կապը երաժիշտ Ժիլբեր Բեկոյի հետ, հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը:

Վերադառնալով բանակից, նա խաղացել է թատրոնում՝ կերտելով Համլետի դերը, իսկ 1959 թվականին, Ռոժե Վադիմի շնորհիվ կրկին վերադարձել է կինո և խաղացել նրա «Վտանգավոր կապեր» կինոնկարում` Ժերար Ֆիլիպի, Ժաննա Մորոյի, Աննետ Ստրոյբերգի և Բորիս Վիանի հետ միասին: 1966 թվականին, Անուկ Էմեի հետ միասին նկարահանվել է Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» կինոնկարում: Այդ ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» և երկու «Օսկար» մրցանակների:

Այդ տարիներին նա Ռոմի Շնայդերի և Անրի Սերրի հետ միասին նկարահանվել է Ալեն Կավալյեի «Մենամարտ կղզում» (1962 թ.), Իվ Մոնտանի հետ Կոստա-Գավրասի «Զեթ» (1969 թ.) կինոնկարներում: Վերջին կրինոնկարում խաղացած դերի համար, 1967 թվականին, Կաննի կինոփառատոնում արժանացել է տղամարդու լավագույն դերի համար մրցանակի: Այդ տարիներին Ժան-Լուի Տրենտինյանը զբաղվում է ավտոմրցաշարերով և մասնակցում բազմաթիվ մրցավազքերի:

1990-ական թվականներին հիմնականում խաղում էր մարդատյացների և ցինիկների: 1996 թվականին նա գտել էր նոր զբաղմունք` խաղողի մշակությունը: 2003 թվականին, իր դստեր` Մարի Տրենտինյանի հետ միասին ասմունքում էր բեմից: Ժան-Լուի Տրենտինյանին հաջողությունը կրկին ժպտաց, երբ 2012 թվականին նկարահանվեց Միխայել Հանեկեի «Սեր» կինոնկարում` ստանալով բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ: Որպես ռեժիսոր, Ժան-Լուի Տրենտինյանը նկարահանել է «Մի լարված օր» (1973 թ.) և «Լողի ուսուցիչը» (1979 թ.) ֆիլմերը:

1913 - Ծնվել է ֆրանսիացի դերասան Ժան Մարեն:

Հանդիսատեսին հայտնի է «Կոմս Մոնտե Քրիստո», «Ֆանտոմաս», «Ֆանտոմասը կատաղել է», «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» և «Կապիտան Ֆրակաս» ֆիլմերից։

Դերասանությունից զատ՝ նաև տաղանդավոր քանդակագործ, գեղանկարիչ և պոետ էր։ Պաբլո Պիկասոն, տեսնելով Մարեի որոշ վաղ քանդակներ, զարմանում է, թե ինչպես կարող է քանդակագործի նման տաղանդ ունեցող մեկը «իր ժամանակը վատնել կինոյի ինչ-որ նկարահանումների և թատրոնում աշխատելու վրա»։

1896 - Մեծ տերություն­նե­րի դես­պան­նե­րի ժա­մա­նու­մից հե­տո թուր­քե­րը ստիպ­ված էին զոր­քե­րը դուրս բե­րել Զեյ­թու­նից։ Նշա­նակ­վեց քրիս­տոն­յա կա­ռա­վա­րիչ, բնակ­չու­թյու­նը 5 տա­րի ազատ­վեց հար­կե­րից, ապս­տամ­բու­թյան մաս­նա­կից­նե­րին հա­մա­նե­րում շնորհ­վեց, ապս­տամ­բու­թյան առաջ­նորդ­ներն իրա­վունք ստա­ցան անար­գել դուրս գալ Օս­ման­յան կայս­րու­թյան սահ­ման­ներից։

1894 - Փարիզում բացվում է հա­մաշ­խար­հա­յին առա­ջին ավ­տո­ցու­ցա­հան­դե­սը, որին մաս­նակ­ցում է 9 ֆիր­մա:

1876 - Թուրքիայում հրապարակվեց սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվեց Միդհատյան։

1864 - Ծնվել է ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանը:

Արսեն Լյուպենի մասին գրքերի հեղինակն է:

1816 - Ինդիանան դարձավ ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։