Պատմության այս օրը. դեկտեմբերի 13


2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Սադդամ Հուսեյնը։

1996 - Քոֆի Անանն ընտրվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։

1989 - Ծնվել է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը:

Ժամանակակից ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկն է:

1981 - Ծնվել է ամերիկացի երգչուհի, Evanescence ռոք խմբի վոկալիստ Էմի Լին:

1981 - Լե­հաս­տա­նում ռազ­մա­կան դրու­թյուն մտց­վեց:

1974 - Մալթան հայտարարվեց հանրապետություն:

1967 - ԱՄՆ-ում բարեհաջող մեկնարկեց «Պիոներ 8» տիեզերանավը։

1959 - Արքեպիսկոպոս Մակարիոս III-ը դառնում է Կիպրոսի առաջին նախագահը։

1957 - Ծնվել է ամերիկացի դերասան Սթիվ Բուշեմին:

Картинки по запросу Steve buscemi

Հայտնի է «Ֆարգո», «Օդային բանտ», «Մեծ Լեբովսկի», «Արմագեդոն», «Կղզի», «Կատաղած շներ» ֆիլմերից, ինչպես նաև Մարտին Սկորսեզեի «Ընդհատակյա կայսրություն» կրիմինալ սերիալից:

1949 - Իսրայելի Քնեսետը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաքը։

1941 - Հունգարիան և Ռումինիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին։

1937 - Չինաստանի Նանկին քաղաքում ճապոնացի զինվորները կազմակերպեցին զանգվածային սպանդ. սպանվեց մոտ 200.000 մարդ:

1873 - Ծնվել է ռուս բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Վալերի Բրյուսովը:

1910-ական թվականներին հետաքրքրվել է հայ պոեզիայով, թարգմանել հայերենից, կազմել «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուն, ինչի համար 1923 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական բանաստեղծի կոչման։ Աջակցել է Մեծ Եղեռնից տուժածներին։

1864 - Սկսվեց Պարագվայի պատերազմը:

1797 - Ծնվել է գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:

Հայնեն համարվում է ռոմանտիկական դարաշրջանի վերջին և ամենափայլուն պոետներից մեկը: Նա քնարական շունչ ու ոգի տվեց խոսակցական լեզվին, ֆելիետոնն ու ուղեգրությունը բարձրացրեց գեղարվեստական մակարդակի, նրբագեղություն հաղորդեց մինչ այդ կոպիտ համարվող գերմաներենին:

1769 - Սկսվեց 13-ամյա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ա­ռա­ջին համերգային շրջագայությունը Իտալիայով, որը տևեց 15 ամիս:

1754 - Օսման III-ը դառնում է օսմանյան սուլթան։

1642 - Հոլան­դա­ցի ծո­վագ­նաց Աբել Թաս­մա­նը հայտ­նա­բե­րեց Նոր Զե­լանդիան:

1577 - Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկն սկսում է իր շուրջերկրյա նավարկությունը Պլիմութից։

1522 - Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։




avatar