Պատմության այս օրը. դեկտեմբերի 17


1998 - ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:

1989 - FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:

1936 - Ծնվել է Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինը (Խորխե Մարիո Բերգոլո)։

Հռոմի պապը մեր՝ հայերիս, հիշողությունների մեջ յուրօրինակ տեղ զբաղեցրեց: Դրան մեծապես նպաստեց վերջինիս այցը Հայաստան: 2016-ի հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Վերջինիս Հայաստան կատարած այցի պատվին ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց հուշամեդալ, որի կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Խոր Վիրապի վանքում աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ:

Հունիսի 26-ին Հռոմի պապի այցը Հայաստան ավարտվեց:

1926 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:

1925 - ՍՍՀՄ-ի և Թուր­քի­ա­յի միջև չե­զո­քու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագր­վեց:

1920 - Էջմիածնի մա­տե­նա­դա­րա­նը հայ­տա­րար­վեց պե­տա­կան սե­փա­կա­նու­թյուն։ 1939 թվա­կա­նին հա­վա­քա­ծուն տեղափոխ­վեց Երևան։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվեցին։

1903 - Ռայթ եղբայրներն իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:

1777 - Ֆրանսիան ճանաչեց ԱՄՆ-ի անկա­խու­թյունը:

1637 - Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն: