Պատմության այս օրը. դեկտեմբերի 20


2000 - Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տա­լիս կլոնավորմանը՝ բացառապես բժշկական նպատակներով:

1996 - NeXT ընկերությունը միավորվեց Apple Computer-ի հետ և սկսվեց Mac OS X-ի մշակումը։

1988 - Ֆրանսիական հեռուստատեսությամբ առաջին անգամ կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը` խոսքերի հեղինակՇառլ Ազնավուր:

1946 - Տեղի ունեցավ «Այս հրաշալի կյանքը» ամերիկյան ֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է):

1944 - Բացվեց ՍՍՀՄ Գիտությունների Ակա­դե­միան:

1938 - ԽՍՀՄ-ում գործածության մեջ դրվեցին Աշխատանքային գրքույկները:

1924 - 9 ամսից բանտարկությունից հետո պետական դավաճանության համար 5 տարվա ազատազրկման դատապարտվածԱդոլֆ Հիտլերն ազատվում է Լանդբերգյան բանտից։

1920 - Բանկերի պետականացումը և միասնական բանկի ստեղծումը Խորհրդային Հայաստանում:

1848 - Լուի Բոնապարտը ստանձնեց Ֆրան­սի­այի նա­խագահի պաշտոնը:

1699 - Պետրոս I-ը հրամանագիր ստո­րա­գ­րեց, ո­րով Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխեց հունվարի 1: