Պատմության այս օրը. դեկտեմբերի 26


  • Սուրբ ծննդյան նվերների օրը արևմտյան քրիստոնյաների մոտ 
  • Սլովենիայի անկախության և միասնության օրը

2004 - Հնդկական օվկիանոսում ավերիչ երկրաշարժ և ցունամի եղավ, որի հետևանքով զոհվեց մոտ 230 000 մարդ:

1993 - Գյումրի, Հայաստան: Kuban Airlines կազմակերպության ԱՀ-26 ինքնաթիռը կորցնում է արագությունը և ջախ­ջախ­վում է: 36 ուղևորից փրկվում է 1 մարդ: 

1991 - պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը:

1982 - «Թայմ» ամսագրի ավանդական հարցումների հա­մա­ձայն տարվա մարդ է ճանաչվում… համակարգիչը: 

1979 - Սովետական զորքերը մտան Աֆղանստան:

1967 - BBC հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Բիթլզ»-ի ֆիլմի` «Magical Mystery Tour»-ի պրեմիերան:

1933 - Պատենտավորվում է FM ռադիոն:

1939 - Երկրաշարժ Թուրքիայում: Զոհվում է 30-40 հազար մարդ:

1926 - Ծնվել է սրտաբան, գրող, մանկավարժ, Բժշկական գիտությունների դոցենտ (1968) Վարդ Թովմայի Շիկահերը (2020)։

1898 - Մարիա և Պիեռ Կյուրիները հայտնագործեցին ռադիումը։

1879 - Ծնվել է հայ երգահան,  հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը։

1831 - Միլանում կայացավ Վինչենցո Բելլինիի Նորմա նշանավոր օպերայի առաջնախաղը:

1825 - Սանկտ Պետերբուրգում ապս­տամ­բու­թյուն բարձ­րաց­րե­ցին դեկաբրիստները:

1783 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Սեբաստյան Լենորմանը, որ կատարելագործել էր Ֆաուստ Վերնաչիոյի պարաշյուտը, Փարիզում թռավ շենքի տանիքից։ Դա պարաշյուտային առաջին թռիչքն էր։