Պատմության այս օրը. դեկտեմբերի 7

Պատմություն 07.12.2019   09:30   568

2014 - Վախճանվեց Ջեյմե Ջոյսի «Ուլիսես» վեպի հայերեն թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը։

1988 - Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25.000 մարդ, մոտ 31.000-ը վիրավորվեցին, անօթևան մնաց ավելի քան կես միլիոն մարդ։

1985 - Երկու պայթյուններ Փարիզի հռչակավոր Գալերի Լաֆայեթ և Բրենդան վաճառատներում։

  • Կա 41 վիրավոր։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «3 Մարտ Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1982 - Առաջին անգամ մահապատիժ է իրականացվում նե­րար­կու­մով` ԱՄՆ-ի Տեխաս նահանգում:

1972 - Արձակվում է «Ապոլլոն-17» տիեզերանավը, որը վայրէջք է կատարում Լուսնի վրա:

1944 - Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Պեռլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

1911 - Չինաստանում չեղյալ է հայտարարվում կա­նանց պարտադիր հյուսեր կրելու օրենքը:

1787 - Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։

1732 - Լոնդոնում բացվեց Թագավորական թատրոնը:

1237 - Բաթու խանի գլխավորությամբ սկիզբ դրվեց մոնղոլ-թա­թա­րական արշավանքին՝ դեպի Ռուսաստան:



 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         դեկտեմբերի 7, Պատմության այս օրը, «Ապոլլոն»


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon