Վանո Սիրադեղյանը չի վերադարձել


Մայիսի 16-ին տեղի ունեցած Հայ Ազգային Կոնգրեսի համագումարից հետո հանրության շրջանում ակտիվորեն շրջանառվում է, թե Հայաստան է վերադարձել գրող, պետական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Բազմաթիվ հեռախոսազանգեր են լինում Վանո Սիրադեղյանի մարձավորներին և ՀԱԿ գրասենյակ՝ ճշտելու շրջանառվող լուրը։

Իրականում, երբ ՀԱԿ համագումարից հետո հրապարակվեց վարչության կազմը, որում նաև ընտրվել է Վանո Սիրադեղյանը, ինչպես նաև պայմանավորված առաջիկա արտահերթ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության հանգամանքով, շատերին թվացել է, թե Վանոն առաջադրվել է ԱԺ պատգամավորության թեկնածու։ Այնինչ Հայ Ազգային Կոնգրեսում դեռևս պաշտոնապես որոշված չէ ընտրություններին մասնակցելու հարցը. այն պետք է որոշվի Վարչության նիստում, որը տեղի է ունենալու մոտ օրերս։

Վանո Սիրադեղյանի վերադարձին սպասողները դեռևս պետք է շարունակեն սպասել։