Արթուր Ազարյան. Հայելուն ծուռ ասողը՝ առաջինը թող քար նետի...


Երբևէ մտածած կաք, թե ով է փինաչին... Եթե չէ, փորձեմ ներկայացնել իմ տեսակետը: Նա, ուզած տիպի «էշի»՝ մի կերպ ցեխից դուրս հանողն է: Սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե անկեղծ, ապա՝ չգիտեմ: Նկատեմ միայն, որ այլընտրանք չունենալու դեպքում՝ վերջինիս մատուցած ծառայությունը կարող է նաև անգին լինել: Սա «փեշա՞կ» է, թե՞ ոչ:

Դասական մոտեցման դեպքում, հարկավ, ոչ: Էքստրեմալ իրավիճակներում՝ թերևս, հակառակ դեպքում չէր ծնվի այս իրողությունը «վավերացնող» ու պլեբսի գիտակցության մեջ խոր արմատներ ձգած՝ «Չեղած տեղը քյալամն էլ ա միրգ» թող որ զավեշտական, բայց խիստ բնորոշ «պեռլը»: Նորանկախ Հայաստանի համար ճակատագրական՝ Արցախյան գոյամարտի տարիներին՝ ստեղծված իրավիճակի ու հանգամանքների բերումով պարսկական և թուրքական արտադրության էժանագին սոյային վերապահվեց ճշմարիտ շոկոլադին փոխարինողի դերը:

Բայց, սոյան հո գիտեր, թե որն է ճշմարիտը: Իհարկե, գիտեր: Գիտեր նաև, որ իր՝ «ԻՕ» կարգավիճակը ժամանակավոր է, որ իրավիճակի փոփոխության դեպքում՝ ամենևին էլ ոչ ինքնանվաստացման հաշվին ինքը տեղը զիջելու է լիիրավ տիրոջը: Հստակ էր նան մի բան. սա ամենևին էլ չէր ենթադրելու «առաքելության» ավարտ, այն պարզ պատճառով, քանի որ «լեն օրերում» անգամ «տպավորություն համտեսողների» թիվը շարունակելու է խիստ կայուն մնալ: Քանի որ՝ նրանք եղել են, կան ու դեռ կլինեն...     

Իսկ այժմ ավելի առարկայական: Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես է իրեն զգում, ասենք, ոստիկանապետի դերում հայտնված ջութակահարը, ազդեցության լծակի տեր դարձած, ծանոթներից մեկի հորդորով բարձրավոլտ հաճախականության «վերահսկումը» ստանձնած անասնաբույժը: Կամ ասենք՝ ինչ զգացողություն ունեն տեսակի պահպանման պատվիրանը մոռացած ու «Բա ոնց ապրեմ» ալիբին դրոշ դարձրած, թեկուզև մեծ դժկամությամբ, այնուամենայնիվ, կյանքի այլ «ակոսներում» հայտնված մանկավարժն ու գիտաշխատողը...

Ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ է, որ էն գլխից է «Ինչ որ տեղ, ինչ որ բան» սխալ եղել: Ստացվում է, որ մենք ենք սխալվել՝ հմուտ մսագործին՝ գիտնական, տանիք որոնողին՝ պատգամավոր, ընդամենը նպարավաճառի կրպակ երազողին՝ մտավորական կարծելով... Թեկուզ և դաժան, բայց ամեն ինչ առավել քան ճիշտ է՝ հասարակության անատոմիական մուտացիայի փաստը ճանաչելու տեսանկյունից:

Հիմա վերադառնանք՝ դարձ ի շրջանս յուր և փորձենք մի պահ պատկերացնել «հնաբնակների» ցուցումով անհրաժեշտ կոճակը սեղմող և խորհրդարանական գործունեությունը բացառապես բուֆետի տիրույթում պատկերացնող «ազգընտիրին»: Գիտությունը «մաշկող» մսագործին... Աղբանոցի միջով՝ 90 քմ. տարածք ընդգրկող յոթերորդ հարկի իր «փայ» հայրենիք շտապող բարոյախոսին... Ֆիզիոլոգիական համեմատությամբ՝ օրգանիզմի բնականոն կենսագործունեության երաշխավոր սրտի դերակատարությունը ստանձնած «լեղապարկին», ստամոքսի տեղում հայտնված գլխուղեղին...

Եթե սա է իրողությունը, ապա ստացվում է, որ ամեն ինչ ավարտվել է երեկ: Ստացվում է, որ մենք այդպես էլ գիտակցել չկարողացանք կամ որ ավելի սարսափելի է, քամահրեցինք՝ «Վաղը՝ մեկ օր ուշացած այսօրն է» խիստ ընդգրկուն «հուշումը»... Զլացանք մեզ նեղություն տալ ընկալելու, որ մեր զավակն ու թոռը, ամենևին էլ սոսկ «զավակ» ու «թոռ» չեն, այլ՝ պարբերաբար մեզ պաշարող մղձավանջից փրկության ելքեր որոնող մեր իսկ ինքնության դարձդարձումները (ժամանակային կերպափոխումներում, իհարկե)...

Ապագան բախում է դուռը

Իսկ թե որքան այս վիճակը կշարունակվի,մնում է անհայտ: Ցավն այն է, որ մարդկանց պաշարած ապատիան՝ դառնում է համատարած:Մարդկանց, ում այլևս ոչինչ չի հետաքրքրում, մարդկանց, ովքեր մղոններով հեռու են քաղաքացի դառնալու ցանկությունից՝ դրա հստակ գիտակցումը չունենալու և դրա «խերը» դեռևս տեսած չլինելու պատճառով: Մարդկանց, ում շարունակում են համոզել, որ՝ ծանոթ սատանան միանշանակ գերադասելի է անփորձ քահանայից...

Մարդկանց, ովքեր համոզված են, որ՝ «Գումարելիների տեղափոխությունից՝ գումարը... չի օդափոխվելու», քանի որ՝ ապակե պատեր ունեցող սենյակում նստածները միմյանց վրա երբեք էլ քար չեն նետելու: Մարդկանց, ում մտապատկերում «պետական մսուրին» ամեն գնով մոտենալու փափագ ունեցողներն են «կռուտոյը», այլ ոչ ստրկամտությունից ձերբազատվելու ուղին հուշող մարդիկ...

Շատերն են ժամանակային գործոնով պայմանավորված «պարզաջրմանը» բեկումնային նշանակություն վերապահում: Թերևս դա այդպես լիներ, եթե չլիներ հասարակության ստվար շերտի մոտ գերակայող «Փրկվել չենք ուզում, փրկիչ ենք ուզում» այդպես էլ չբարձրաձայնվող մտայնությունը...

Սակայն, ի սեր անկեղծության հարկ է նկատել, որ հերթական փրկօղակն, այնուամենայնիվ, նետված է...

Արթուր Ազարյան




Արձագանքներ (31)

    avatar
    1
    1 Moder-003 • 15:09, 25.12.2021
    test
    avatar
    1
    9 armenlur • 16:23, 25.12.2021
    խըըըը
    avatar
    0
    18 armenlur • 00:13, 26.12.2021
    avatar
    -1
    2 Moder-003 • 15:11, 25.12.2021
    test
    avatar
    0
    17 armenlur • 00:10, 26.12.2021
    avatar
    0
    3 Moder-003 • 15:28, 25.12.2021
    asasa
    avatar
    0
    4 Анонимно • 15:32, 25.12.2021
    fgggggggg
    avatar
    1
    5 Moder-003 • 15:36, 25.12.2021
    smile angry dry
    avatar
    1
    6 Moder-003 • 15:37, 25.12.2021
    biggrin angry cry cry cry
    avatar
    0
    7 Moder-003 • 15:38, 25.12.2021
    wink wink
    avatar
    8 Moder-003 • 15:40, 25.12.2021
    dwdwd
    avatar
    0
    21 Анонимно • 21:17, 28.12.2021
    cf,'cv,
    avatar
    0
    22 Moder-003 • 21:39, 28.12.2021
    այ քեզ բան
    avatar
    0
    10 armenlur • 16:25, 25.12.2021
    խչեյան
    asas
    Պատասխան: asas
    avatar
    0
    11 armenlur • 16:27, 25.12.2021
    tongue
1 2 3 »