Այսօր ծնվել են. 10 փետրվար


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Էմմա Ռոբերթս, ամերիկացի դերասանուհի և մոդել
1986 - Ռադամել Ֆալկաո, կոլումբիացի ֆուտբոլիստ
1974 - Էլիզաբեթ Բենքս, ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր
1967 - Լորա Դերն, ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր
1963 - Լյուդմիլա Արտեմևա, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ:
1962 - Քլիֆ Բարթոն (մ. 1986), ամերիկացի բաս կիթառահար, "Metallica" խմբի հիմնադիրներից 
1961 - Ջորջ Ստեֆանոպուլոս, ամերիկացի հաղորդավար և քաղաքական խորհրդատու
1961 - Սերգեյ Պենկին, ռուս երգիչ, չորս օկտավայի եզակի ձայնային տիրույթով
1945 - Վլադիմիր Շումեյկո, ռուս քաղաքական գործիչ և պետական գործիչ, 1990-ականների սկզբին Բ. Ելցինի ամենամտերիմ ուղեկիցներից մեկը
1929 - Ջերի Գոլդսմիթ (մ. 2004), ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր, կինոյի երաժշտության դասական
1908 - Ալեքսանդր Մնուշկին (մ. 1993), ֆրանսիացի կինոպրոդյուսեր, «Սեզար» մրցանակի դափնեկիր
1902 - Վալտեր Բրատայն (մ. 1987), ամերիկացի ֆիզիկոս, տրանզիստորի մշակողներից, Նոբելյան մրցանակակիր (1956)
1898 - Բերթոլդ Բրեխթ (մ. 1956), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, ռեժիսոր

  • Վախենալ պետք է ոչ թե մահից, այլ անիմաստ կյանքից:
  • Հումորը հեռավորության զգացում է:
  • Մեկ հզոր մտքի համար ես պատրաստ եմ զոհել ցանկացած կնկա, գրեթե ցանկացած: Մտքերը շատ ավելի քիչ են, քան կնիկները:
  • Արհամարհում եմ նրանց, ում ուղեղն ունակ չէ լցնել ստամոքսը:
  • Ամենակարևորը մարդկանց ճիշտ մտածել սովորեցնելն է… Պարտվածները պետք է հիշեն, որ նույնիսկ պարտությունից հետո աճում և բազմանում են հակասությունները, որոնք սպառնում են հաղթողին:
  • Արվեստը գիտելիք է պահանջում:
  • Բժիշկ լինելը բավական չէ, դեռ անհրաժեշտ է օգնել կարողանալ:
  • Թեթևամիտ մարդը, ով չգիտի ճշմարտությունը, խոսում է աբստրակտ, մեծ հանդիսավորությամբ և անստույգ:
  • Կարելի է ասել, որ մարդն ուղղակի անձնագիր պահելու հատուկ հարմարանք է: Անձնագիրը դնում են նրա ներքին գրպանում, ինչպես ակցիաների փաթեթը` սեյֆում, որն ինքնին զուրկ է որևէ արժեքից և ծառայում է որպես արժեքավոր իրերի պահարան:
  • Անտանելի է ապրել մի երկրում, որտեղ չկա հումորի զգացում, բայց ավելի անտանելի կլիներ ապրել մի երկրում, որտեղ հումորի զգացումն անհրաժեշտ է գոյատևելու համար:

1890 - Բորիս Պաստեռնակ (մ. 1960), ռուս գրող, պոետ ու թարգմանիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1958)

  • Առաջին բանաստեղծությունները Պաստերնակը հրապարակել է 23 տարեկանում։ 1955-ին Պաստերնակն ավարտել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության ու դրան հաջորդած տարիների մասին «Դոկտոր Ժիվագո» վեպը։ 3 տարի անց արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, բայց խորհրդային ղեկավարության կողմից հալածանքների է ենթարկվել ու ստիպված է եղել հրաժարվել մրցանակից։
  • Նրա այս վեպն առաջին անգամ էկրանավորվել է Բրազիլիայում՝ 1959 թվականին։ Իսկ ամենից հայտնի էկրանավորումը հոլիվուդյան «Դոկտոր Ժիվագոն» է, որը նկարահանվել է 1965-ին և արժանացել 5 «Ոսկե գլոբուսի» ու 5 «Օսկարի»։
  • Նա սիրում էր նրան սարսափելի և խանդ էր զգում նրա վերաբերմունքից բաժակի հանդեպ, որից ջուր էր խմում, բարձի հանդեպ, որի վրա գլուխն էր դրել... Ես գիտեմ, սա կարող է քեզ անորոշության կուտակում թվալ: Ես դա չեմ կարող ասել ներդաշնակ ու հասկանալի: Ես խելահեղորեն, սաստիկ, անսահման սիրում եմ քեզ…

«Դոկտոր Ժիվագո» վեպից

1696 - Յոհան Մելքիոր Մոլտեր (մ. 1765), բարոկկոյի և վաղ կլասիցիզմի դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր և ջութակահար
1585 - Անջելո Կարոզելի (մ. 1652), բարոկկո դարաշրջանի իտալացի նկարիչ