Covid 19. Վարակակիրների թիվը նվազել է 533-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 32.490,

որոնցից՝

  • առողջացած - 20.729, 
  • մահվան ելքով - 581:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.996 ախտահարված: Ընդհանուր առմամբ կատարվել է 136.802 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 339,
  • առողջացած - 864։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  • 50 (տղամարդ),
  • 62 (կին)
  • 72 (կին),
  • 77 (կին),
  • 79 (տղամարդ),
  • 79 (կին),
  • 88 (տղամարդ),
  • 53 (կին) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, նախորդ օրվա համեմատ հուլիսի 14-ին բուժում ստացող վարակակիրների թիվը նվազել է 533-ով։