Հաջողության գաղտնիք 15. Ինքնակառավարում


Ինքնակառավարում է կոչվում այն ընդունակությունը,
որն ստիպում է անել այն,
ինչ պետք է անել և երբ պետք է դա անել,
անկախ այն բանից, դա դուր է գալիս, թե ոչ:
Էլբերտ Հաբբարդ

Ինքնակառավարումը կյանքում հաջողության հասնելու և սեփական ուժերով միլիոնատեր դառնալու ամենակարևոր հատկանիշն է: Եթե կարողանաք դաստիարակել  ինքներդ ձեզ այնպես, որ երբ և ինչ պետք է անել՝ անեք, անկախ այն բանից դա ձեզ դուր է գալիս, թե ոչ, ապա ձեր ցանկացած նախաձեռնության հաջողությունը երաշխավորված է։

Սեփական ուժերով միլիոնատեր դառնալու համար անհրաժեշտ է ունենալ երկարաժամկետ հեռանկար, որը զուգորդվում է ընդունակությամբ և չի ձգտում  հապշտապ եկամուտների։ Դա նշանակում է նյութական անկախության հասնելու երկարաժամկետ նպատակ դնելու ընդունակություն, և այնպիսի ինքնակառավարում, որ յուրաքանչյուր կոնկրետ օր լինի ապրել և կոնկրետ ծախս կատարվի միայն այնպես, որ երաշխավորված լինի հեռանկարային նպատակին հասնելը:

Ինքնակառավարումը պահանջում է ինքնատիրապետում, ինքնուրույնություն, ինքնապատասխանատվություն և հրթիռի նման նպատակասլացություն։ Հաջողակ մարդկանց և անհաջողակների միջև տարբերությունն այն է, որ բարեկեցիկ մարդիկ ընդունակ են անելու այնպիսի բաներ, որոնք անհաջողակները չեն սիրում անել: Եվ որո՞նք են այդ բաները: Հավատացեք, այն, ինչ չեն սիրում անել անհաջողակները, նույն չափով չեն սիրում անել նաև հաջողակ մարդիկ: Բայց նրանք, ովքեր բարգավաճման են ձգտում, այսպես թե այնպես ոչ այնքան հաճելի բաներ են անում, քանի որ հասկանում են, որ դա այն գինն է, որը նրանք պետք է վճարեն իրենց այդքան ցանկալի հաջողությանը հասնելու համար։

Բարգավաճող մարդկանց ավելի շատ մտահոգում են հաճելի արդյունքները։ Անհաջողակներին ավելի շատ հետաքրքրում են հաճելի մեթոդները։ Բարեկեցիկ մարդիկ նպատակին հասնելուն ուղղված գործողություններ են ձեռնարկում։ Անհաջողակները ներքին լարվածությունը թուլացնելուն ուղղված գործողություններ են ձեռնարկում։ Հաջողության հասնող մարդիկ անում են այն, ինչ դժվար է, բայց անհրաժեշտ է և կարևոր։ Մյուս կողմից, անհաջողակները նախընտրում են կատարել այնպիսի գործողություններ, որոնք հաճելի են և թեթև։

Ինքնակառավարման յուրաքանչյուր  գործողություն միաժամանակ ուժեղացնում և ամրացնում է մարդու մյուս դրական հատկանիշները: Ամեն անգամ, երբ գործնականում ենթարկվում եք ինքնակառավարման, աճում է նաև ձեր ինքնագնահատականը։ Դուք սկսում եք ավելի շատ սիրել և հարգել ինքներդ ձեզ։ Եվ որքան քիչ եք գործնականում  ենթարկվում ինքնակառավարման, այնքան ավելի ամուր է դառնում ավելի մեծ ինքնակառավարման ընդունակություն դրսևորելու անհրաժեշտությունը, որ պահանջում է տեսանելի մեծ հնարավորություններն ու այն, իսկապես, լուրջ մարտահրավերները, որոնք առաջադրում է կյանքը։

Հիշեք, որ կյանքում տեղի ունեցածը փորձություն է։ Ամեն օր, ամեն ժամ և երբեմն ամեն րոպե ենթարկվում եք փորձության՝ ինքնատիրապետման, ինքնակարգապահության և ինքնակառավարման։ Այս փորձությունը ստուգում է, թե արդյոք կարող եք ստիպել ձեզ անել այն բաները, որոնք առավել կարևոր են և զբաղվել դրանով մինչև ավարտվին հասցնելը: Նման փորձությունները պարզում են, թե արդյոք կարող եք ձեր միտքը ուղղորդած պահել դեպի այն նպատակը, ինչ փափագում եք և ինչին ձգտում եք, ինչպես նաև հեռու մնալ այն ամենից, ինչն առանձնապես կարևոր չէ, կամ մնացել են անցյալում: Այս փորձության յուրաքանչյուր հաջող իրագործումից հետո դուք մի փոքր առաջ և վեր եք շարժվում ՝ հասնելով ինքնազարգացման հաջորդ աստիճանին։ Եվ քանի դեռ ի վիճակի եք դիմակայել նման քննություններին, կարող եք կյանքում շարժվել առաջ և վեր։ Հաջողությունը պահանջում է տոննաներով կարգապահություն։ Ընդ որում, ինչպես ասել է Ջիմ Ռոնը. «Կարգապահությունը գրամների քաշ ունի, անհաջողությունը՝ տոնաների»։

Գործնական վարժություն

Փոխվեք աստիճանաբար։ Բացահայտելք ձեր կյանքի մի կոնկրետ ոլորտ, որտեղ հատկապես կարգապահության բացակայությունն է խոչընդոտում է հաջողությանը։ Հենց այսօր որոշում կայացրեք ամրապնդելու կարգապահությունն այդ ոլորտում։ Լրջորեն կպեք այդ գործին։ Տեղեկացրեք ուրիշներին ձեր որոշման մասին: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք որևէ բացառություն, մինչև այս նոր սովորությունվը վերջնականապես արմատավորվի։ Նման մեկ որոշումը կարող է կտրուկ փոխել ձեր ամբողջ կյանքը։


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

Նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21, Վերջաբան։     


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ
© Արմեն Գևորգյան, թարգմանության համար