Հաջողության գաղտնիք 14. Եղեք պատրաստ ավելի ու ավելի վեր բարձրանալուն


Հաղթանակը պետք է չգա ժամանակ առ ժամանակ, 
այլ՝ պարտավոր է գալ միշտ:
Վինս Լոմբարդի

Ինչպես լեռնագնացն է բարձրանում լեռները և հետո նորից իջնում` վերստին բարձրանալու համար, այնպես էլ Ձեր կյանքն ու կարիերան են ենթակա վերընթացների ու վայրընթացների: Թերևս անծանոթ չէ այս արտահայտությունը. «Կյանքը մի գործընթաց է, որտեղ 2 քայլ առաջ են գնում և մի քայլ` հետ»:

Ողջ գործարար աշխարհը կազմված է բոլորապտույտներից և փոփոխական միտումներից: Գոյություն ունեն վերելքների և վայրէջքների բոլորապտույտներ: Բիզնեսում նոր միտումները հաճախ կարող են բարելավել գործերը և եկամտի աճ ապահովել: Այսօր բոլոր ուղղություններում տվյալ տեխնոլոգիայի զարգացումն ու ընդլայնումը փոխում է արդեն իսկ հնացած մտքերն ու պատկերացումները արդյունավետ բիզնեսի մասին:

Ձեր մեջ զարգացրեք երկարատև հեռանկարի գաղափարը: Այն ինչ անում եք, երկարատև պրիզմայի մեթոդով պետք է կառուցել: Ծրագրեք երկու, երեք կամ չորս տարի հետո կատարվելիք գործերը և երբեք մի հուսահատվեք` կարճատև վայրէջքներից:

Մշտապես հիշեք, որ կյանքում ամեն ինչ ենթակա է փոփոխությունների: Հանգիստ, ինքնավստահ և առանց հույզերի վերաբերվեք Ձեր ունեցվածքի կարճատև տատանվող թվերին: Եթե ունեք հստակ նպատակ և ծրագիր, որոնց իրագործման համար աշխատում եք օրնիբուն, ապա Ձեր կյանքի զարգացման ընդհանուր գիծը կոչված է բարձրանալու վեր, դեպի վեր, և միայն վեր:

Գործնական խորհուրդ

Ցուցաբերեք վերլուծական բոլորապտույտներ և տենդենցներ Ձեր բիզնեսում: Ո՞ր ուղղությամբ է զարգանում շուկան: Ի՞նչ փոփոխություններ կան Ձեր գործում, և ի՞նչ մասնակցություն ունեք դրանցում Դուք: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք այսօր, որ վաղը կարողանաք վայելել դրանց պտուղները: Անկախ Ձեր պատասխանից, կատարեք առաջարկված քայլերը հենց այս պահին: 


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

Նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21, Վերջաբան։     


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ
© Արմեն Գևորգյան, թարգմանության համար