Հաջողության գաղտնիք 13. Վաստակեք վստահելի և գործունյա աշխատողի համբավ


Կատարեք Ձեր աշխատանքը,
բայց մի սահմանափակվեք միայն դրանով,
արեք ավելին, այդպիսով Դուք ցույց կտաք,
որ շռայլ եք, քանի որ
երբեմն մանրուքը ավելին կարող է տալ,
քան մնացյալը:
Դին Բրիգս

Ժամանակը 21-րդ դարի հաստատուն արժեքն է: Բոլորն այսօր վազքի մեջ են: Հաճախորդները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ պատկերացում չունեին, թե ինչպես օգտվեն ծառայություններից, այսօր արդեն շտապում են օգտվել դրանցից որքան հնարավոր է շուտ: Մարդիկ անհամբեր են դարձել, ընդ որում՝ ամեն ինչում: Օրինապահ հաճախորդները հաճախ են փոխում իրենց մատակարարներին, եթե գտնվում են այնպիսինները, որոնք կարող են ավելի արագ և որակյալ ծառայություններ մատուցել:

Ձեր խնդիրն է վաստակել արագաշարժ, գործունյա մարդու համբավ: Զարգացրեք Ձեր մեջ «6-րդ զգայարանը»` արագաշարժությունը: Նպատակասլաց առաջ ընթացեք: Արձագանքեք բոլոր նոր հնարավորություններին: Երբ մարդիկ որևէ բան են ցանկանում, կամ որևէ բանի կարիք ունեն, շտապեք, գործեք: Եթե որևէ բան ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել, արագաշարժություն ցուցաբերեք:

Եթե Ձեր ղեկավարը, կամ հաճախորդները որևէ բան են խնդրում, թողեք ամեն ինչ և փորձեք հնարավորինս շտապ կատարել այդ խնդրանքը: Նրանք կապշեն` Ձեր արագությունը տեսնելով:

Ձեզ ծանո՞թ է այս արտահայտությունը. «Եթե ցանկանում եք, որ առաջադրանքը կատարված լինի, հանձնարարեք այն զբաղված մեկին»: Այդպիսի մարդիկ ավելի մեծ հաջողություններ և հնարավորություններ են վաստակում: Նրանք ավելի շատ հնարավորություններ են ունենում տարաբնույթ հանձնարարություններ կատարելու, ընդ որում՝ ավելի արագ, քան կարող էին ուրիշները:

Երբ Դուք կկարողանաք համատեղել ամենահրատապ առաջադրանքը կատարելու ընդունակությունը այն արագ և հաջող կատարելու պարտականության հետ, ապա կտեսնեք, որ առաջընթացի ճանապարհին եք: Ձեր առջև կբացվեն ավելի մեծ դռներ և հնարավորություններ, քան ենթադրում եք:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ընտրեք մեկ կարևոր առաջադրանք, որը չէիք նախատեսել սկսել և նույնիսկ ավարտել, և լրջորեն կենտրոնացեք դրա վրա: Անընդմեջ կրկնեք հետևյալ 4 կախարդական բառերը. «Արա այդ հենց հիմա»: Հավատացեք, այս մեթոդը բարձր արդյունավետություն կապահովի:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

Նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21, Վերջաբան։     


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ
© Արմեն Գևորգյան, թարգմանության համար