Հաջողության գաղտնիք 16. Բացեք ձեր բնածին շնորհները


Երևակայությունն ավելի կարևոր է, քան փաստերը:
Ալբերտ Էյնշտեյն

Եվս մի քանի լավ նորություններ: Դուք պոտենցիալ տաղանդ եք: Դուք, ավելի քան երբևէ, խելացի եք: Ձեր մեջ թաքնված են հզոր ինտելեկտուալ կարողություններ և ստեղծագործական հնարավորություններ:

Ձեր ուղեղը պարունակում է 10 միլիարդ նյարդային բջիջներ, որոնցից յուրաքանչյուրի նեյրոնային և դենդրիտային բարդ ցանցը կապված է 20.000 այլ բջիջների հետ: Դա նշանակում է, որ Ձեր ուղեղի բջիջների համատեղման, տեղափոխման հնարավոր քանակը գերազանցում է մեզ հայտնի մոլեկուլների թվին: Ձեր մտահղացումների ծագման հնարավորություններն անսահման են: Իսկ դա ենթադրում է, որ անսահման են նաև Ձեր հաջողության և բարօրության հնարավորությունները:

Ձեր ստեղծագործական ներուժը պայմանավորված է հետևյալ երեք գործոններով`

  1. նպատակներ, որոնց հետևողականորեն ձգտում եք,
  2. ճնշում նհետաձգելի խնդիրների կողմից,
  3. հստակորեն նպատակաուղղված և ձևակերպված հարցեր:

Որքան շատ եք կենտրոնացնում բանականությունը Ձեր առջև դրված նպատակների իրագործման, խնդիրների լուծման կամ անձնական ու գործնական կյանքին վերաբերող բարդ հարցերի վրա, այնքան արագ եք ըմբռնողունակ դառնում այս պահին, և բանականությունը Ձեր համար ավելի լավ կաշխատի ապագայում:

Ձեր ուղեղն ու ստեղծագործական ոգին շատ բանով նման է մկանի։ Որքան հաճախ եք օգտագործում Ձեր ուղեղն ու ստեղծագործական ոգին, այնքան ուժեղ և ճկուն են դառնում: Դուք ունակ եք իրապես մեծացնել բանականությունն ու բանականության գործակիցը, եթե վարժեցնեք Ձեզ ողջ օրը ստեղծագործաբար մտածելու։ Եվ հիշեք` ստեղծագործական ոգին ընդամենը կատարելություն բառի հոմանիշն է: Ամեն անգամ, երբ Ձեր ուղեղում միտք է ծագում, թե ինչպես կատարելության հասցնել աշխատանքը կամ գտնել նոր, ավելի արագ, ավելի թանկ կամ էժան միջոցներ, Դուք ստեղծագործական ներուժը դնում եք ամենաբարձր մակարդակի վրա:

Եվ այնպես, ինչպես մարզում եք Ձեր մկանները՝ կատարելագործելով դրանք ֆիզիկական վարժությունների շնորհիվ, այդպես էլ կատարելագործում եք մտածողությունը, երբ մարզում եք այն: Ահա մի վարժություն, որն ուղղված է բանականության հզորացմանն ու Ձեր ներսում նստած տաղանդի ազատագրմանը:

Վերցրեք մաքուր թուղթ և հարցի տեսքով սկզբում գրեք Ձեր ամենակարևոր նպատակն ու ամենաանհետաձգելի խնդիրը: Օրինակ, կարող եք գրել. «Ինչպե՞ս կարող եմ առաջիկա 24-36 ամիսների ընթացքում կրկնապատկել իմ եկամուտները»:

Հիմա օգնության կանչեք Ձեր ինքնակառավարմանը և ստիպեք Ձեզ այդ հարցերի պատասխաններին 20 տարբերակ գտնել: Ընտրեք տվյալ պատասխաններից մեկը և արագ անցեք դրա իրագործմանը: Դուք կապշեք Ձեր իսկ արդյունքներից։

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

Թղթի վրա գրեք Ձեր ամենաէական և անհետաձգելի խնդիրը կամ ամենացանկալի նպատակը: Հետո պատկերացրեք, որ տվյալ խնդիրը կամ նպատակը այլևս բարեհաջող լուծված են կամ կատարյալ կերպով իրականացված: Ինչպե՞ս եք տեսնում այդ որոշումը կամ արդյունքը: Հիշեք, որ գործելն ամեն ինչի սկիզբն է:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

Նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3գաղտնիք 4գաղտնիք 5գաղտնիք 6գաղտնիք 7գաղտնիք 8գաղտնիք 9գաղտնիք 10գաղտնիք 11գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21, Վերջաբան։     


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ
© Արմեն Գևորգյան, թարգմանության համար