Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 11


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երկրի գաղտնարանի միջազգային օրը (International EarthCache Day) *
  • Աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child) *
  • Բացահայտվելու միջազգային օրը (International Coming Out Day) *
  • Օդապարուկների համաշխարհային օրը (World Kite Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Գեներալ Պուլավսկու հիշատակի օրը (General Pulaski Memorial Day) *
  • ԱՄՆ - Քարոզչի երախտագիտության օրը (Pastor Appreciation Day) *
  • ԱՄՆ - «Իմ նախաձեռնած երեկոյի» օրը (It s My Party Day) *
  • ԱՄՆ - Բացահայտվելու ազգային օրը (National Coming Out Day) *
  • ԱՄՆ - Երշիկով պիցցայի ազգային օրը (National Sausage Pizza Day) *
  • ԱՄՆ - Քիմբեռլիի ազգային օրը (National Kimberly Day) *
  • ԱՄՆ - Քարդի Բիի ծննդյան օրը *
  • Բելառուս - Մշակույթի աշխատողների օրը
  • Բոլիվիա - Բոլիվիացի կանանց օրը *
  • Գերմանիա - Տատիկների օրը
  • Հայաստան - Բերքի տոն *
  • Մակեդոնիա - Հեղափոխության օրը
  • Ռուսաստան - Գյուղատնտեսության և վերամշակման արդյունաբերության աշխատողների օրը
  • Ռուսաստան - Աշնանային օդ շնչելու օրը *
  • Ռուսաստան - Լծվելու օրը *
  • Սամոա - Սպիտակ կիրակի *
  • Ուկրաինա - Նկարչի օրը *

* Հոկտեմբերի 11-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Բրիտանացի աստղագետ Ջոն Մյուրեյը հայտարարեց, որ, ելնելով իր հաշվարկներից, Արեգակի շուրջ տասներորդ ուղեծրով շարժվում է չափերով  Յուպիտերի ավելի մեծ հսկայական մի մոլորակ:
1999 - 
Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիևը հանդիպում են չորրորդ անգամ` առանց միջնորդների, սեփական նախաձեռնությամբ։

  • Կողմերի հանդիպումն այս անգամ կայանում է Հայաստանի ու Նախիջևանի սահմանի` Երասխ֊Սադարակ հատվածում: Նախագահները հրապարակավ նշում են, որ քննարկել են հնարավոր փոխզիջումների հարցը, և միմյանցից բաժանվում ակնհայտ բարձր տրամադրությամբ:
  • Ադրբեջանի առաջնորդի պաշտոնական կայքի համաձայն, մասնավորապես, բանակցություններից հետո Հ.Ալիևը հայտարարել էր.«մենք շատ հարցեր ենք քննարկել, սակայն, որոշում կայացնելու համար դեռ ժամանակ է հարկավոր, հանդիպումներ, բանակցություններ ու փոխզիջումներ: Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ»: Ռ.Քոչարյանը հարկ էր համարել ավելացնել. «Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը»:
  • Ռ. Քոչարյանն անգամ կատակել էր` հիշեցնելով Ալիևի պատվին մորթված ոչխարները. «Իսկ մեզ ոչխար տվեցի՞ն, թե`չէ»: «Կարծում եմ`ոչխարը հենց այստեղ կմորթեն ու մեզ համար խորոված կանեն, երբ մենք վերջնական համաձայնության գանք»,֊ պատասխանել էր Հ.Ալիևը:

1999 - Ֆրանսիայում ընտրվեց նոր Մարիանան՝ կին, որի կերպարը պետք է ներկայացնի Հանրապետության խորհրդանիշը:

  • Այն դարձավ հայտնի թոփ-մոդել Լետիցիա Կաստան, որն ընտրվեց ֆրանսիական քաղաքների քաղաքապետերի կողմից առաջադրված մյուս թեկնածուներից:

1994 - Ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում գրանցեց դոլարի նկատմամբ («սև երեքշաբթի»):
1990 -
Սերբ գործարար Ժելկո Ռաժնատովիչ «Արկանը» և Բելգրադի 19 ֆուտբոլային երկրպագուներ ստեղծեցին սերբական կամավորական գվարդիան:

  • Մեկ տարի անց ավարդիան սկսեց պատերազմել Հորվաթիայում, իսկ հետո Բոսնիայում։

1984 - Բաց տիեզերք դուրս եկավ առաջին ամերիկացի կին աստղագնաց Քեթրին Սալիվենը:

  • Թռիչքը կատարվեց STS-41G «Challenger» աստղանավով։

1973 - Էլվիս Փրեսլիի և Պրիսցելա Փրեսլիի ամուսնալուծությունը:
1962 - Բացվել է Վատիկանի երկրորդ տաճարը, որը չեղարկեց լատիներենի պարտադիր լինելը կաթոլիկ ժամերգությունների ժամանակ:
1961 - Սեմիպալատինի զինափորձարանում իրականացվեց առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:
1958 -
Բայկոնուր տիեզերակայանից փորձ կատարվեց ավտոմատ միջմոլորակային «Е-1 - 2» կայանի արձակումը դեպի Լուսին։

  • «Восток-Л» 8К72 հրթիռը վթարվեց մեկնարկից անմիջապես հետո և պայթեց։
  • Թռիչքի ծրագիրը նախատեսում էր կայանի մուտքը Լուսնի տեսանելի հատված:

1931 - ԽՍՀՄ-ը որոշում կայացրեց մասնավոր առևտուրն ամբողջապես վերացնելու մասին:
1922 - Լ. Տրոցկին կոմսոմոլի համագումարում կոչ արեց երիտասարդներին «կրծել գիտության գրանիտը», որն անմիջապես թևավոր խոսք դարձավ:
1922 - Սովնարկոմի դեկրետով ներկայացվեց նոր դրամական միավորը՝ չերվոնեցը:
1919 - Առաջին անգամ
ինքնաթիռում նախաճաշ առաջարկեց «Հենդլի Փեյջ Թրենսպորտ» ընկերությունը։

  • «Երկրորդ նախաճաշի» չափաբաժինն արժեր 3 շիլլինգ։

1918 - Կայացավ առաջին ռադիոկառավարվող թռիչքը (Ֆրանսիա):

  • Այն տևել է մեկ ժամ, ինքնաթիռը հաղթահարել է 100 կմ հեռավորությունը։

1891 - Ստոկհոլմում բացվեց բաց երկնքի տակ աշխարհի առաջին ազգագրական «Սկանսեն» թանգարանը:
1887 -
Ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագրեց էլեկտրական մեքենան՝ ընտրություններում ձայների հաշվարկի համար:
1881 - ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դևիդ Հյուսթոնը արտոնագրեց լուսանկարչական ժապավենը։
1875 - Իսլանդացի առաջին վերաբնակիչները ժամանեցին Վինիպեգ (Կանադա):
1853 - Նյու Յորքում բացվեց Ամերիկայի առաջին քլիրինգային բանկը:
1852 -
Ավստրալիայում սկսեց գործել առաջին համալսարանը՝ Սիդնեյի համալսարանը:
1521 - Հռոմի Պապ Լևոն X-ը Անգլիայի թագավոր Հենրի VIII-ին շնորհեց «Հավատքի պաշտպան» տիտղոսը թագավորական պամֆլետի համար, որն ուղղված է Մարտին Լյութերի դեմ:

  • Երբ թագավորը ամուսնական խնդիրների պատճառով խզեց Վատիկանի հետ կապը, հաջորդ պապը՝ Պողոս III-ը, զրկեց թագավորին պատվավոր կոչումից, սակայն անգլիական խորհրդարանը վերականգնեց թագավորին շնորհած տիտղոսը, և նա մինչ օրս ներկացացվում է թագավորական ամբողջական տիտղոսով։

1138 - Երկրաշարժ Հալեպում, որին զոհ դարձավ 230 հազար մարդ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 – Միշել Թրախտենբերգ, հրեական ծագումով ամերիկացի դերասանուհի
1961 – Ամր Դիաբ, եգիպտոսցի փոփ աստղ
1951 – Ժան-Ժակ Գոլդման, հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ
1947 – Լուկաս Պապադեմոս, հույն տնտեսագետ
1937 – Բոբի Չարլթոն, անգլիացի նախկին ֆուտբոլիստ
1901 - Դմիտրի Շիկանյան, բալետի հայ սովետական արտիստ, դիրիժոր
1885 – Ֆրանսուա Մորիակ, ֆրանսիացի գրող, գրականագետ, արժանացել է Նոբելյան մրցանակի 1952 թ.
1758 – Հենրիխ Օլբերս, գերմանացի ֆիզիկոս և աստղագետ