Հետաքրքրաշարժ օրացույց, նոյեմբերի 28


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Հարավային Օսիան հռչակում է իր անկախությունը Վրաստանից։
1912 - Ալբանիան հռչակում է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1989 - Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում։
1974 - Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը։
1953 - Հայաստանի կոմկուսի կենտկոմի հերթական պլենումը որոշում է Գրիգոր Հարությունյանին ազատել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 16 տարի՝ 1937 թվականից:

  • Խորհրդային Հայաստանի ղեկավար է նշանակվում Սուրեն Թովմասյանը։
  • «Այս կարևորագույն հարցերում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը ցուցաբերել էր ձևական-բյուրոկրատական մոտեցում։ Նա կտրվելով ժողովրդից՝ ոչ միայն չէր ունկնդրում մասսաների ձայնը, այլև ամեն կերպ ճնշում ու խլացնում էր ներքևից եկող քննադատությունը»,- մեղադրում էր կուսակցական ամսագիրը: Իրականում բոլոր հասկանում էին, որ Հարությունյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառը նրա՝ Բերիայի «մարդը» լինելն էր:

ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Թին Եդվայ Tin Jedvaj խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան
1985 - Եվգենի Ալեքսեև, ռուս շախմատիստ, գրոսմայստեր
1984 - Թրեյ Սոնգզ Trey Songz երգիչ և դերասան
1982 - Լեանդրո Բարբոզա Leandero Ba8bosa բրազիլացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1962 - Լիլիթ Գալստյան լեզվաբան, թարգմանիչ և քաղաքական գործիչ
1950 - Էդ Հարիս Edward Allen "Ed" Harris ամերիկացի դերասան և ռեժիսոր
1927 - Սուրեն Առաքելյան, հայ ռեժիսոր
1923 - Գլորիա Գրեհեմ (մ. 1981) Gloria Grahame ամերիկացի դերասանուհի
1911 - Կարապետ Տիրատուրյան (մ. 1975) նկարիչ
1907 - Ալբերտո Մորավիա (մ. 1990) Alberto Moravia իտալացի գրող, լրագրող
1881 - Ստեֆան Ցվայգ, ավստրիացի գրող, գրաքննադատ (մ. 1942)
1880 - Ալեքսանդր Բլոկ (մ. 1921) Александр Александрович Блок ռուս պոետ
1859 - Արտեմ Կոտելնիկով (մ. 1910) հայազգի լրագրող և հրատարակիչ
1820 - Ֆրիդրիխ Էնգելս (մ. 1895) Friedrich Engels գերմանացի փիլիսոփա
1792 - Վիկտոր Կուզեն (մ. 1867) Victor Cousin ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ
1757 - Ուիլյամ Բլեյք (մ. 1827) William Blake անգլիացի նկարիչ և բանաստեղծ
1632 - Ժան Բատիստ Լյուլլի, ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր (մ. 1687)