Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 20


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վիճակագրության համաշխարհային օրը (World Statistics Day) *
  • Օստեոպորոզի համաշխարհային օրը (World Osteoporosis Day) *
  • Շեֆ-խոհարարի միջազգային օրը (International Chefs Day) *
  • Ավիադիսպետչերի միջազգային օրը (International Day of Air Traffic Controller) *
  • Համրուկների միջազգային օրը (International Sloth Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Տեղեկատվական ծանրաբեռնվածության օրը (Information Overload Day) *
  • ԱՄՆ - Հասարակական լրատվամիջոցների օրը (Community Media Day) *
  • ԱՄՆ - Մրգերով բրենդիի ազգային օրը (National Brandied Fruit Day) *
  • ԱՄՆ - Շարադրելու ազգային օրը (National Day on Writing) *
  • ԱՄՆ - Մատուցողների ազգային օրը (National Waiters Day) *
  • ԱՄՆ - Հանուն կյանքի լուռ համերաշխության օրը (Silent Solidarity Pro-Life Day) *
  • ԱՄՆ - Ձգագոտու օրը (Suspender’s Day) *
  • ԱՄՆ - Գրասենյակային շոկոլադի օրը (Office Chocolate Day) *
  • ԱՄՆ - Դեղագործական տեխնիկայի ազգային օրը (National Pharmacy Technician Day) *
  • ԱՄՆ - Երիտասարդությանը վստահելու ազգային օրը (National Youth Confidence Day) *
  • Գվատեմալա - 1944 թվականի հեղափոխության օրը
  • Իրան - Աշուրայի սգո օրը
  • ՀԱՀ - Դաունի համախտանիշի օրը (National Down Syndrome Day)
  • Չեխիա - Ծառատունկի օր
  • Ռուսաստան - Ռազմական կապավորի օրը
  • Սերբիա - Բելգրադի ազատագրման օրը
  • Վիետնամ - Վիետնամական կնոջ օրը
  • Քենիա - Մաշուջայի օրը *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսնում երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հետ։
2002 - Թողարկվեց բրիտանական հայտնի Top Gear առաջին հաղորդումը:
1998 - Բացվեց «Կիրիլ և Մեֆոդիա» տեղեկատվական ինտերնետ-սերվերը։
1993 - Հոլանդիայի կառավարությունը որոշեց արգելել մարիխուանայի և հաշիշի վաճառքը օտարերկրյա զբոսաշրջիկներին:
1993 - Լոնդոնի կենդանաբանական այգում մահացավ կինոաստղ Բելինդա սարդը, որը նկարահանվել է Ջեյմս Բոնդի և Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերում:
1991 - Բ. Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գործառույթները Ռուսաստանի նախարարությանը փոխանցելու մասին:
1988 - Ա. Սախարովն ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության կազմում:
1979 - Բրիտանական The Buggles խմբի Video Killed the Radio Star սինգլը գլխավորեց UK Singles Chart-ը։

  • Երկու տարի անց այդ երգի տեսահոլովակը դարձավ առաջին MTV հեռուստաալիքի եթերում:

1973 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը բացեց Սիդնեյի Օպերայի շենքը:
1970 - ԽՍՀՄ-ում կայացավ «Սպորտլոտո»-ի առաջին խաղարկությունը:
1968 - Մեխիկոյի օլիմպիական խաղերում 224 սմ արդյունքով հաղթանակ է տարավ ամերիկացի Դիկ Ֆոսբերին, ով յուրահատուկ ձևով հաղթահարեծ նշաձողը:

  • Նոր ձևն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում։

1968 - ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին ամուսնացավ հույն օլիգարխ Արիստոտել Օնասիսի հետ:
1964 - «Ռոլինգ Սթոունզը» առաջին համերգը տվեց Փարիզում:

  • Անկարգությունների արդյունքում ձերբակալվեց 150 մարդ։

1960 - Լոնդոնի դատարանում բացվեց 30 տարի արգելված Դևիդ Լոուրենսի «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» վեպի գործով դատավարությունը:
1955 - Հրատարակվեց «Մատանիների տիրակալը» գրքի,  վերջին մասը՝ «Թագավորի վերադարձը»:
1953 - ԱՄՆ-ում լույս տեսավ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» հակաուտոպիան:
1953 - Սադբերիում (Օնտարիո նահանգ) բացվեց Կանադայում առաջին մասնավոր հեռուստատեսային կայանը:
1947 -
Հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովը լսումներ սկսեց կոմունիստների Հոլիվուդ մուտ գործելու մասին:
1945 - Ֆրանսիայի կանանց առաջին անգամ ընտրական իրավունք տրվեց:
1923 - Գործարար Լեո Դեկերսը հռչակեց Լոթարինգիայի անկախ Հանրապետությունը:
1920 - Բրիտանական Կոլումբիայի ընտրողները (Կանադա) դեմ քվեարկեցին «չոր օրենքի» ներդրմանը:
1911 - Ռ. Ամունդսենի արշավախումբը ուղղություն վերցրեց դերի Հարավային բևեռ:
1911 - Տեղի ունեցավ «Պոետների արտադրամաս» միավորման առաջին ժողովը, որը հետագայում ստեղծեց ակմեիզմի բանաստեղծական ուղղությունը:
1865 - Կանադայի կառավարության նստավայրը հաստատվեց Օտտավան:
1822 -
Անգլիայում լույս տեսավ The Sunday Times թերթի առաջին համարը:
1818 - Անգլիան և Ամերիկան 49-րդ զուգահեռականը սահմանեցին որպես Կանադայի և ԱՄՆ-ի սահման:
1803 -
ԱՄՆ Սենատը վավերացրեց ֆրանսիական Լուիզիանայի ձեռքբերումը:
1671 - Նոր Ֆրանսիայում (Հյուսիսային Ամերիկա) բոլոր ամուրիներին կարգադրվեց  ամուսնանալ ֆրանսուհիների հետ:
1517 - Պորտուգալացի ազնվական Ֆերնան Մագելանը ժամանեց Սևիլիա՝ իսպանական թագավորությանը ծառայելու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1980 - ASALA. Չպայթած ռումբ է գտնվում Փարիզի Շվեյցարիա ուղևորվող Ինթրլեյքըն գնացքի մեջ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ ցույց տալով, որ ցանկության դեպքում կարող է պայթեցնել նաև ուղևորատար գնացքներ։

1977 - ASALA. Աթենքում նռնակ է նետվում Թուրքիայի դեսպանության մամլո կցորդի օգնական Մէթին Եալմանի մեքենայի վրա, որի հետևանքով մեքենան այրվում է։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն։
  • Նույն թվականին Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի կողմից իրականացված այլ գործողություններ.
  • Փարիզում պայթեցվում են Թուրքիայի դեսպանատան տուրիզմի և քարոզչության բաժինները։
  • Չորս պայթյուններ Անկարայի տարբեր թաղամասերում։
  • Պայթյուն Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։
  • Պայթյուն Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան տուրիզմի գրասենյակում։
  • Պայթյուն լոնդոնում գտնվող թրքական բանկում։
  • Մահափորձ Թուրքիայի լրտեսական գործակալության տնօրենի և նրա օգնականի դեմ։ Երկուսն էլ ծանր վիրավորվում են։
  • Թուրքիայում ավերվում է Դեմիրելի կուսակցության անդամների թեյարանը, որը ծառայում էր որպես կուսակցության ոչ պաշտոնական հավաքատեղի։
  • Փարիզում պայթեցվում է Թուրքիայի դեսպանատան տեղեկատվական գրասենյակը։
  • Եվս վեց ռազմական գործողություններ, որոնք վայրը ԱՍԱԼԱ-ի անդամները դեռևս չեն նշում, այդ վայրերում դեռևս գործող ԱՍԱԼԱ-ի տղաների անվտանգությունն ապահովելու նպատակով։

1971 - Հայաստանում մեծ շուքով նշում է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը։


  • ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Մաթիա Դե Շիլյո, իտալացի ֆուտբոլիստ
1977 - Լեյլա Յոզեֆովիչ, ամերիկա-կանադացի ջութակահարուհի
1971 - Սնուփ Դոգ, ամերիկացի ռեփեր և դերասան
1956 - Արարատ Սարգսյան, հայ նկարիչ
1913 - Մայքլ Հակոբ Հակոբյան, ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր (մ. 2010)
1900 - Ջեկ Լինդսեյ, անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ
1899 - Արմեն Գուլակյան, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ (մ. 1960)
1890 - Տիգրան Խրլոպյան, սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ (մ. 1968)
1873 - Էլիզաբեթ Բերոուզ Աշեր, ամերիկացի քրիստոնյա միսիոներ (մ. 1915)
1854 - Արթյուր Ռեմբո, ֆրանսիացի բանաստեղծ (մ. 1891)
1819 - Կարոլ Միկուլի (Կարոլ Պստիկյան), հայկական ծագումով լեհ դաշնակահար (մ. 1897)
1735 - Պետրոս Քալանթարյան, հայ բժիշկ (մ. տարեթիվն անհայտ է)