Պատմության այս օրը. հոկտեմբերի 20


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսնում երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հետ։
2002 - Թողարկվեց բրիտանական հայտնի Top Gear առաջին հաղորդումը:
1998 - Բացվեց «Կիրիլ և Մեֆոդիա» տեղեկատվական ինտերնետ-սերվերը։
1993 - Հոլանդիայի կառավարությունը որոշեց արգելել մարիխուանայի և հաշիշի վաճառքը օտարերկրյա զբոսաշրջիկներին:
1993 - Լոնդոնի կենդանաբանական այգում մահացավ կինոաստղ Բելինդա սարդը, որը նկարահանվել է Ջեյմս Բոնդի և Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերում:
1991 - Բ. Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գործառույթները Ռուսաստանի նախարարությանը փոխանցելու մասին:
1988 - Ա. Սախարովն ընտրվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության կազմում:
1979 - Բրիտանական The Buggles խմբի Video Killed the Radio Star սինգլը գլխավորեց UK Singles Chart-ը։

  • Երկու տարի անց այդ երգի տեսահոլովակը դարձավ առաջին MTV հեռուստաալիքի եթերում:

1973 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը բացեց Սիդնեյի Օպերայի շենքը:
1970 - ԽՍՀՄ-ում կայացավ «Սպորտլոտո»-ի առաջին խաղարկությունը:
1968 - Մեխիկոյի օլիմպիական խաղերում 224 սմ արդյունքով հաղթանակ է տարավ ամերիկացի Դիկ Ֆոսբերին, ով յուրահատուկ ձևով հաղթահարեծ նշաձողը:

  • Նոր ձևն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում։

1968 - ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին ամուսնացավ հույն օլիգարխ Արիստոտել Օնասիսի հետ:
1964 - «Ռոլինգ Սթոունզը» առաջին համերգը տվեց Փարիզում:

  • Անկարգությունների արդյունքում ձերբակալվեց 150 մարդ։

1960 - Լոնդոնի դատարանում բացվեց 30 տարի արգելված Դևիդ Լոուրենսի «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» վեպի գործով դատավարությունը:
1955 - Հրատարակվեց «Մատանիների տիրակալը» գրքի,  վերջին մասը՝ «Թագավորի վերադարձը»:
1953 - ԱՄՆ-ում լույս տեսավ Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» հակաուտոպիան:
1953 - Սադբերիում (Օնտարիո նահանգ) բացվեց Կանադայում առաջին մասնավոր հեռուստատեսային կայանը:
1947 -
Հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովը լսումներ սկսեց կոմունիստների Հոլիվուդ մուտք գործելու մասին:
1945 - Ֆրանսիայի կանանց առաջին անգամ ընտրական իրավունք տրվեց:
1923 - Գործարար Լեո Դեկերսը հռչակեց Լոթարինգիայի անկախ Հանրապետությունը:
1920 - Բրիտանական Կոլումբիայի ընտրողները (Կանադա) դեմ քվեարկեցին «չոր օրենքի» ներդրմանը:
1911 - Ռ. Ամունդսենի արշավախումբը ուղղություն վերցրեց դերի Հարավային բևեռ:
1911 - Տեղի ունեցավ «Պոետների արտադրամաս» միավորման առաջին ժողովը, որը հետագայում ստեղծեց ակմեիզմի բանաստեղծական ուղղությունը:
1865 - Կանադայի կառավարության նստավայրը հաստատվեց Օտտավան:
1822 -
Անգլիայում լույս տեսավ The Sunday Times թերթի առաջին համարը:
1818 - Անգլիան և Ամերիկան 49-րդ զուգահեռականը սահմանեցին որպես Կանադայի և ԱՄՆ-ի սահման:
1803 -
ԱՄՆ Սենատը վավերացրեց ֆրանսիական Լուիզիանայի ձեռքբերումը:
1671 - Նոր Ֆրանսիայում (Հյուսիսային Ամերիկա) բոլոր ամուրիներին կարգադրվեց  ամուսնանալ ֆրանսուհիների հետ:
1517 - Պորտուգալացի ազնվական Ֆերնան Մագելանը ժամանեց Սևիլիա՝ իսպանական թագավորությանը ծառայելու համար:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ