Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 22


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կանանց բռնարարքներից տղամարդու նյարդային համակարգի պաշտպանության միջազգային օրը *
  • Կակազելու մասին իրազեկման միջազգային օրը (International Stuttering Awareness Day) *
  • CAPS LOCK-ի օրը (International Caps Lock Day) *
  • Խելացի լինելու առավելությունների օրը (Smart is Cool Day) *
  • Ֆեհների օրը (Fechner Day) *
  • Լուսապատճենահանի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ընկույզի ազգային օրը (National Nut Day) *
  • ԱՄՆ - Գույների ազգային օրը (National Color Day) *
  • ԱՄՆ - Շուն պահելու ազգային օրը (National Make a dog ' s Day) *
  • ԱՄՆ - «Հոքինգի» օրը (U. S. Hocking day) *
  • Ավստրալիա - Վոմբաթների օրը (Wombat Day) *
  • Ավստրալիա - Հոբարթ շոուի Թագավորական շոուն (Royal Hobart Show) *
  • Ավստրիա - Ավստրիական փրփրուն գինու օրը (Austrian Sparkling Wine Day) *
  • Ինդոնեզիա - Սանթրի օրը *
  • Հայաստան - Ս. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրը *
  • Հնդկաստան - Մահա Սապտամի (Maha Saptami) *
  • Ճապոնիա - Դարերի փառատոնը (Ջիդայ-Մացուրի) *
  • Ռուսաստան - Սպիտակ կռունկների տոնը *
  • Ռուսաստան - Առանց թղթի ռուսական օրը *

* Հոկտեմբերի 22-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Պաշտոնապես գործարկվեց Windows 7-ը:
2009 -
Եվրախորհրդարանը ռուս իրավապաշտպաններ, «Մեմորիալ» ընկերության անդամներին (Լյուդմիլա Ալեքսեևա, Սերգեյ Կովալյով, Օլեգ Օռլով) ընտրեց Անդրեյ Սախարովի անվան մրցանակի դափնեկիրներ:
1993 - Տիեզերագնաց Ալեքսանդր Սերեբրովը սահմանեց ռեկորդ՝ 9 անգամ դուրս գալով բաց տիեզերք:
1987 - Իոսիֆ Բրոդսկին արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի:
1982 - ԱՄՆ-ի էկրաններին հայտնվեց «Առաջին արյունը» ֆիլմը Վիետնամական պատերազմի վետերանի դերում Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ՝ Ռեմբո անունով:
1980 - Հռոմի Պապը չեղյալ հայտարարեց 1633-ի վճիռը, որը դատապարտում էր Գալիլեյին:
1975 - Խորհրդային «Վեներա-9» տիեզերական կայանը վայրէջք կատարեց Վեներայի մակերևույթին:
1970 - Թողարկվեց Բեռնարդո Բերտոլուչիի «Կոնֆորմիստը» ֆիլմը Ալբերտո Մորավիայի վեպի հիման վրա և Ժան Լուի Տրենտինյանի ու Ստեֆանիա Սանդրելիի  գլխավոր դերակատարություններով:
1969 - Թողարկվեց Led Zeppelin խմբի «Led Zeppelin II» ալբոմը, որը առաջինն էր Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, իսկ 1970-ին խումբն անվանվեց Տարվա լավագույն խումբ՝ ընդհատելով այդ ժամանակ ցրված «The Beatles»-ի բազմամյա գերիշխանությունը։
1968 - Ավարտվեց ամերիկյան «Ապոլոն-7» աստղանավի թռիչքը:

  • Սա այս շարքի աստղանավերի առաջին օդաչուավոր թռիչքն էր։

1966 - ԽՍՀՄ-ն արձակեց «Լուսին-12» արհեստական արբանյակը։
1965 - Իտալիայի և Ֆրանսիայի էկրաններին միաժամանակ ցուցադրվեց Ֆեդերիկո Ֆելինիի «Ջուլիետան և հոգիները» նոր ֆիլմը, որը Վարպետի առաջին գունավոր ժապավենն էր:
1964 - Ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Պոլ Սարտրը հրաժարվեց Նոբելյան մրցանակից:
1962 - ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին հանդես եկավ հայտարարությամբ Կուբայի օդային և ծովային շրջափակման մասին, որտեղ հայտնաբերվել էին խորհրդային հրթիռներ:
1957 - Հաիթիում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք անցան զինվորականների վերահսկողության ներքո։

  • Երկրի նախագահ ընտրվեց Ֆրանսուա Դյուվալյեն։

1952 - Առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է հրեական Թորան անգլերեն լեզվով:
1945 - Արգենտինայի փոխնախագահ, գեներալ Խուան Դոմինգո Պերոնի և դերասանուհի Եվա Մարիա Դուարտեի հարսանիքը:
1938 - Ամերիկյան գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրեց իր սարքը թղթե փաստաթղթերի պատճենները ստանալու համար:
1909 - Առաջին անգամ ֆրանսիացի կին Էլիզա Դերոշը միայնակ թռիչք կատարեց ինքնաթիռով։
1905 - Եվգենի Վախթանգովի և Նադեժդա Բայցուրովայի պսակադրությունը Մոսկվայի Արբատի հրապարակում գտնվող Բորիս և Գլեբ եկեղեցում:
1883 - Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնը:

  • Առաջին երեկոյին հնչեց Գունոյի «Ֆաուստ» օպերան։

1878 - Անգլիայում անցկացվեց արհեստական լուսավորությամբ ռեգբիի առաջին հանդիպումը:
1844 - Քրիստոսի երկրորդ գալուստը և Աստծո հազարամյա թագավորության գալուստը ըստ ԱՄՆ բանակի նախկին սպա բապտիստ Ուիլյամ Միլլերի կողմից հիմնած աղանդի անդամների։
1842 - Ոսկերիչ Գուստավ Ֆաբերժեն Սանկտ Պետերբուրգում ոսկերչական արվեստանոց բացեց:
1797 - Ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներենը կատարեց պատմության մեջ առաջին պարաշյուտային թռիչքը թռչող սարքից՝ օդապարիկից:

  • Թռիչքն իրականացվել է Փարիզի այգիներից մեկի վրա 1000 մետր բարձրությունից։

1618 - Անգլիայի թագավորական դատարանը զորավար, փիլիսոփա, գիտնական Ուոլթեր Ռելիին մահապատժի դատապարտեց ազատամտության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2013 - Երևանը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը սկսել է գնդակոծել Տավուշի գյուղերը։

  • Ըստ Պաշտպանության նախարարության, գնդակոծվել էր Բերդ - Իջևան ճանապարհը, մեկ զինվոր զոհվել էր, երեքը՝ վիրավորվել։

1975 - ASALA. Վիեննայում սպանվում է Ավստրիայում Թուրքիայի դեսպան Թանըշ Թունալիկիլը։ 

  • Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Նահատակ Պոլտիկեանի Խումբը» (ըստ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի հաղորդագրության «նահատակ Պոլտիկեանը այն հերոսուհին է, որը 1975 թվականի սեպտեմբերի 21-ին Բեյրութում զոհ գնաց փաղանգավոր ոճրագործի գնդակին») և Դաշնակցության հովանավորությունն ունեցող «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։»

ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Միչել Սալգադո, իսպանացի ֆուտբոլիստ
1964 - Դրաժեն Պետրովիչ, խորվաթ բասկետբոլիստ
1952 - Ջեֆ Գոլդբլյում, ամերիկացի դերասան
1949 - Արսեն Վենգեր, ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ
1943 - Կատրին Դենյով, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի
1938 - Քրիստոֆեր Լլոյդ, ամերիկացի գրող
1933 - Յուրի Հայրապետյան, դաշնակահար
1927 - Ժիրայր Ավետիսյան, կինոռեժիսոր (մ. 2011)
1926 - Սպարտակ Միշուլին, թատրոնի և կինոյի ռուս դերասան (մ. 2005)
1919 - Դորիս Լեսինգ, անգլիացի կին գրող, բանաստեղծ(մ. 2013)
1917 - Ջոան Ֆոնտեյն, ամերիկացի դերասանուհի (մ. 2013)
1896 - Ռաֆայել Ֆրանկո, պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ (մ. 1973)
1870 - Իվան Բունին, ռուս արձակագիր, բանաստեղծ(մ. 1953)
1844 - Սեդրակ Մանդինյան, հայ մանկավարժ, դերասան (մ. 1915)
1811 - Ֆերենց Լիստ, հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար (մ. 1886)