Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 28


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կրեոլի լեզվի և մշակույթի միջազգային օրը (International Day of Creole Language and Culture)
  • Անիմացիայի միջազգային օրը (International Animation Day) *
  • Ձյուդոյի համաշխարհային օրը (World Judo Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Ներգաղթյալների ազգային օրը (National Immigrants Day) *
  • ԱՄՆ - Առաջին արձագանքման ազգային օրը (National First Responders Day) *
  • ԱՄՆ - Թերապևտների ազգային օրը (National Internal Medicine Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադի ազգային օրը (National Chocolate Day) *
  • ԱՄՆ - Փափուկ կենդանիների սիրահարների օրը (Plush Animal Lover ' s Day) *
  • Ավստրալիա - Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը (Universal Children s Day) *
  • Բրազիլիա - Պետական ծառայողների օրը
  • Ինդոնեզիա - Երիտասարդության երդման օրը (Sumpah Pemuda) *
  • Կիպրոս - «Օխի» օրը *
  • Հունաստան - «Օխի» օրը *
  • Ճապոնիա - Երկրաշարժերի կանխարգելման օրը
  • Չեխոսլովակիա - Անկախության օրը
  • Ռուսաստան - Տատիկների և պապիկների օրը *
  • Ռուսաստան - Բանակային ավիացիայի օրը *
  • Ռուսաստան - Լեռնային մարիների լեզվի օրը *
  • Ռուսաստան - Տնական թխվածքաբլիթի օրը *
  • Վենեսուելա - Ճարտարագետների օրը
  • Տանզանիա - Ընտրությունների օրը
  • Ուկրաինա - Ֆաշիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման օրը
  • Ուկրաինա - Տատիկի և պապիկի օրը

* Հոկտեմբերի 28-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Մոսկվայում 6-ամյա վերակառուցումից հետո բացվեց Մեծ թատրոն:
2005 - Պլեսեցկ տիեզերակայանից արձակվեց իրանական առաջին արհեստական արբանյակը՝ «Սինա-1»:
1995 - Բաքվի մետրոյի հրդեհը. զոհերի թվով աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ խոշորագույն միջադեպը:
1981 - Հիմնադրվել է Ամերիկյան Metallica մետալ խումբը:
1974 - Հաջողությամբ մեկնարկեց «Լունա-23» ավտոմատ կայանի հրթիռը:
1972 - Airbus A300 մարդատար ինքնաթիռի Առաջին թռիչքը:
1965 - ԱՄՆ-ում բացվում է աշխարհի խոշորագույն հուշարձանը, 192 մետր բարձրությամբ պողպատե կամարը՝ «Արևմուտքի դարպասները»։
1962 - Կարիբյան ճգնաժամ. ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը հայտարարեց Կուբայում խորհրդային հրթիռների ապամոնտաժման մասին:
1940 - Օխիի օրը Հունաստանում. Երկրորդ համաշխարհային պատերազմին Հունաստանի անդամակցության ամսաթիվը:
1918 - Չեխոսլովակիայի անկախության հռչակումը (Ավստրո-Հունգարիայից):
1914 - Kodak ընկերությունը հայտարարում է գունավոր լուսանկարչության տեխնոլոգիաների ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին:
1908 - Էկրան բարձրացավ ռուսական կայսրության պատմության մեջ առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Ստորացված ազատակինը»:
1892 - Կայացավ առաջին շարժանկարի հանրային ցուցադրությունը. Գրևեն թանգարանում Էմիլ Ռենոն ներկայացրեց «լուսավոր մնջախաղերը»:

  • Այս իրադարձության հոբելյանի առթիվ սահմանվել է «անիմացիայի միջազգային օրը»։

1886 - Նյու Յորքում տեղի ունեցավ Ազատության արձանի պաշտոնական բացումը:
1571 - Իվան IV Ահեղը պսակադրվեց Մարթա Սոբակինայի հետ, որը կես ամիս անց մահացավ:
1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերում է Կուբան։
1420 - Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարում է իր մայրաքաղաքը։
1237 - Բեռլինի մասին առաջին հիշատակումը՝ քաղաքի ծննդյան օրը։
312 - Մաքսենիայի և Կոնստանտինի մարտական բախումը, որը հայտնի է որպես Մուլվիի կամրջի ճակատամարտ:

  • Կոնստանտինը հաղթեց, որը դարձավ Հռոմի միասնական կայսրը:
  • Մաքսենիան մահացավ հաջորդ օրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2012 - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում առաջին հանդիպումն են ունենում` մ արդասպան Ռ.Սաֆարովին ներում շնորհելու` Ի.Ալիևի որոշումից հետո

  • Հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունները սուղ էին, նշվում էր միայն, որ կողմերը միջնորդներին ներկայացրել են իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, ինչպես նաև վերահաստատել բանակցությունները շարունակելու վճռականությունը:

2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձան բարեկամ քաղաքներ։
1996 - Մոսկվայում կողմերը շարունակում են բանակցությունները ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո: Ակնկալիքները մեծ չեն։

  • Հանդիպումից մեկ ամիս առաջ Հայաստանի նախագահը հայտարարել էր` այսօր Ստեփանակերտն ու Բաքուն պատրաստ չեն քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։Լրագրողների հետ զրույցում Լևոն Տեր֊Պետրոսյանը մանրամասնել էր` «միջնորդները առաջարկել են կարգավորման փաթեթային տարբերակ, որը ենթադրում է, որ միաժամանակ լուծվելու են և ՛գրավված տարածքների վերադարձման հարցը, բացի Լաչինի շրջանից, և՛ խաղաղարար ուժերի տեղադրումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, և՛ շրջափակումների վերացումը, և՛ փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, ինչպես նաեւ՝ բուֆերային, անջատիչ ու ոչ թռիչքային գոտիների ստեղծումը Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանում։ Սա հարցի փաթեթային լուծման մի մասն էր։ Մյուս մասը Ղարաբաղի կարգավիճակի ճշտումն է։
  • ...Բայց քանի որ փաթեթային տարբերակը չի ընդունվում, պետք է փորձել փուլայինը։ Ըստ էության այդ փուլերն ընդգրկում են այն երկու բաղադրամասերը, որ կային փաթեթային լուծման ժամանակ, բայց դրանք ժամանակի մեջ իրարից հեռացվում են։ Առաջին փուլում իրականացվում է այն, ինչ ես ասացի, իսկ կարգավիճակի հարցն, ըստ էության, հետաձգվում է մինչեւ այն ժամանակը, քանի դեռ չի իրականացել եւ չի կիրառվել առաջին փուլը»։

1988 - Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Վալերի Բադամյանցը «Հույժ գաղտնի. անձնապես» կնիքը կրող զեկուցագիր է ուղարկել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին:

  • «Ձեզ հետ համաձայնեցված և ԽՍՀՄ ՊԱԿ-ի թույլտվությամբ 1988-ի սեպտեմբերին հանրապետության տարածքում մենք աշխատանք կատարեցինք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի և Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանի հետ:
  • ՀՅԴ առաջնորդները հանրապետության ՊԱԿ-ի նախագահին հավաստիացրին, որ կուսակցությունը զորակցում է ԼՂԻՄ հարցի լուծման համար ԽՍՀՄ ղեկավարության և Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի գործնական քայլերին,- գրված էր զեկուցագրում և ավելացրած. – ՀՅԴ ղեկավարությունը դատապարտում է Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս բերելու կոչերը՝ Հայկական ԽՍՀ-ն դիտարկելով իբրև հայկական պետական կազմավորման միակ առկա իրական ձևը»:

​​​​​​​1981 - ASALA. Պայթյուն Փարիզի պատկերասրահում, վիրավորվում է երեք պաշտոնյա։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպությունն» ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Միլան Բարոշ, չեխ ֆուտբոլիստ
1967 - Ջուլիա Ռոբերտս, ամերիկացի դերասանուհի
1956 - Մահմուդ Ահմադինեժադ, իրանցի քաղաքական գործիչ
1955 - Բիլ Գեյթս (Ուիլյամ Հենրի Գեյթս III), ամերիկացի գործարար
1950 - Վեհարի Արտավազդի Սաքանյան, բժիշկ, մոլեկուլային կենսաբան
1938 - Կարինե Լիսիցյան, խորհրդահայ երգչուհի
1933 - Գարինչա, բրազիլացի ֆուտբոլիստ
1914 - Ռիչարդ Լորենս Միլինգթոն Սինգ, անգլիացի կենսաքիմիկոս
1903 - Իվլին Վո, անգլիացի գրող
1887 - Թագուհի Շահնազարյան, դաշնակահար
1885 - Վելիմիր Խլեբնիկով, ռուս բանաստեղծ և թատերագիր
1857 - Գևորգ Բաշինջաղյան, հայ նկարիչ, գրող և հասարակական գործիչ
1817 - Ղևոնդ Հովնանյան, հայ բանասեր և լեզվաբան