Հետաքրքրաշարժ օրացույց. նոյեմբերի 10


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Գերադոզավորման մասին իրազեկման միջազգային օրը (International Overdose Awareness Day) *

Ազգային

Հայաստան - Հիշատակ (Հայ Առաքելական եկեղեցի) *

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1928 - Ատլանտյան օվկիանոսում Բուենոս Այրեսից Նյու Յորք թռչող օդանավի կործանումից զոհվում է 159 մարդ։
1961 - Ստալինգրադի անունը դառնում է Վոլգոգրադ։
1975 -
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունում է սիոնիզմը ռասիզմին հավասարեցնող բանաձև
1954 - ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում բացվել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում ազատագրվեցին թշնամու հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը:
1982 - ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի մահվան օրը, ձերբակալվում են այլախոհներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը և Գեորգի Խոմիզուրին:

  • Ռաֆայել Պապայանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվում է մեծ քանակությամբ հակասովետական գրականություն, այդ թվում՝ Սոլժենիցինի, Ավտորխանովի գործերը, «Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրության» նմուշներ և Մոսկովյան Հելսինկյան խմբի փաստաթղթեր:
  • Պապայանին և Խոմիզուրիին մեղադրանք է առաջադրվում Հայկական ԽՍՀ ՔՕ 65-րդ հոդվածի համաձայն (հակասովետական ագիտացիա և քարոզչություն), իսկ Ավետյանին ուղարկում են հոգեբուժարան:

1980 - ASALA. Պայթյուն Ֆրանսիայում, Ստրասբուրգի թուրքական հյուպատոսարանի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակը և Փե-Քա-Քա-ն՝ Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցությունը միասնաբար ստանձնում են պատասխանատվությունը։ Միացյալ հայտարարության մեջ նրանք շեշտում են «Հայ և քուրդ միացյալ պայքարը, որ մղվում է թրքական բռնապետության դեմ»։

ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ուիլֆրիդ Զահա, իվուարյան ծագումով անգլիացի ֆուտբոլիստ
1982 - Ռութ Լորենսո, իսպանացի երգչուհի և երգահան
1975 - Թինա Կանդելակի, ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի
1960 - Նեյլ Գեյման, անգլիացի գրող
1947 - Ատոմ Մուրադյան, հայ ֆիզիկոս
1937 - Էդուարդ Զոհրաբյան, հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ
1929 - Ռուբեն Ադալյան, հայ նկարիչ
1928 - Էնիո Մորիկոնե, իտալացի կոմպոզիտոր և դիրիժոր
1919 - Միխայիլ Կալաշնիկով, խորհրդային հրազենի կոնստրուկտոր
1901 - Գևորգ Գոյան (Տեր-Նիկողոսյան), հայ սովետական թատերագետ
1898 - Վալերի Կիրպոտին, խորհրդային գրականագետ
1895 - Տերենտի Մալցև, խորհրդային սելեկցիոներ
1888 - Անդրեյ Տուպոլև, խորհրդային ավիակոնստրուկտոր
1881 - Արսեն Ամիրյան,  հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից (մ. 1918)
1862 - Մայրոնիս, լիտվացի բանաստեղծ և դրամատուրգ
1859 - Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն, ֆրանսիացի նկարիչ
1801 - Վլադիմիր Դալ, ռուս լեզվաբան
1759 - Ֆրիդրիխ Շիլլեր, գերմանացի բանաստեղծ
1728 - Օլիվեր Գոլդսմիթ, իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ և թատերագիր
1697 - Ուիլյամ Հոգարտ, անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան (մ. 1764 )
1668 - Ֆրանսուա Կուպերեն, ֆրանսիացի կոմպոզիտոր (մ. 1773)
1483 - Մարտին Լյութեր, գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ, հիմնադրել է Բողոքականությունը (մ. 15469