Հետաքրքրաշարժ օրացույց. նոյեմբերի 4

Պատմություն 04.11.2020   10:00   50

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սթրեսի իրազեկման օրը (Stress Awareness Day) *
  • Դրամարկղի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Ողջախոհության օրը (Use your Common Sense Day) *
  • ԱՄՆ - Անկայուն չորեքշաբթի (Wobbly Wednesday) *
  • ԱՄՆ - Ինտերնետում արգելափակման ազգային օրը (National Block It Out Day) *
  • ԱՄՆ - Արագ թխող ջեռոցի ազգային օրը (National Easy-Bake Oven Day) *
  • ԱՄՆ - Բարբարոսներին սպասման ազգային օրը (National Waiting for the Barbarians Day) *
  • ԱՄՆ - Առողջ սննդի ազգային օրը (National Eating Healthy Day) *
  • ԱՄՆ - Լեդի հավի ազգային օրը (National Chicken Lady Day) *
  • Անդորրա - Սուրբ Կառլո Բորոմեոյի օրը
  • Դոմինիկա - Հասարակական աշխատանքների օրը *
  • Եգիպտոս - Սիրո օրը *
  • Թուրքմենստան - Մաքսային մարմինների աշխատողների օրը
  • Իտալիա - Ազգային միասնության և զինված ուժերի օրը
  • Հայաստան - Սոցիալական աշխատողի օրը *
  • Հյուսիսային Մարիանյան կղզիներ - Քաղաքացիության օրը 
  • Հնդկաստան - Կարվա Չաուտ (Karva Chauth) *
  • Մեծ Բրիտանիա - Գայ Ֆոքսի գիշերը (Guy Fawkes Night) *
  • Պանամա - Դրոշի օրը
  • Ռուսաստան - Ժողովրդական միասնության օրը
  • Ռուսաստան - Լեհական զավթիչներից Մոսկվայի ազատագրման օրը
  • Ռուսաստան - Ինքն իրեն հոգալու օրը *
  • Տոնգա - Ազգային օրը (Սահմանադրության օրը)
  • Ուկրաինա - Երկաթուղայինների օրը

* Նոյեմբերի 4-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Բարաք Հուսեյն Օբամա II-ը:
1995 - Իցհակ Ռաբինի
սպանությունը։
1981 - Լեհաստանում փակուղու մեջ են մտնում գեներալ Յարուզելսկու, Լեխ Վալենսայի և կարդինալ Գլեմպի միջև բանակցությունները:
1980 - ASALA. Ժնևի Արդարադատության Պալատի առջև պայթյունը պատճառում է նյութական վնասներ։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1980 - ԱՄՆ նախագահական ընտրություններում ճնշող առավելությամբ հաղթանակ է տանում Հանրապետական Ռոնալդ Ռեյգանը:
1979 - Թեհրանում
ուսանողները պատանդ են վերցնում Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների, որոնցից 53-ը՝ ամերիկացի։
1977 - ՄԱԿ-ը կտրականապես արգելում է զենքի մատակարարումը Հարավային Աֆրիկա:
1970 - Սալվադոր Ալյենդեն ստանձնում է Չիլիի նախագահի պաշտոնը։
1970 - Բրիտանա-ֆրանսիական գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» օդանավը փորձնական թռիչքի ժամանակ երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը:
1967 - Շահագործման հանձնվեց Օստանկինյան հեռուստաաշտարակը:
1957 -
Մոսկվայի մերձակայքում աղետի ենթարկվեց Ռումինիայի կառավարության Իլ-14 ինքնաթիռը:

  • Փրկվածների թվում էր ապագա Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուն։

1956 - Սովետական զորքերը մարշալ Գ.Կ. Ժուկովի հրամանատարությամբ մտնում են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը։ 
1952 - ԱՄՆ նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դուայթ Էյզենհաուերը:
1952 -
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը գահ բարձրացավ իր հոր՝ Գեորգ 6-րդի մահից հետո, առաջին անգամ բացում է խորհրդարանի նիստը:
1950 - Հռոմում ընդունվեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, որը ոչ պաշտոնական անվանմամբ հայտնի է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա:
1946 - Փարիզում կազմավորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Միավորված Ազգերի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը։
1924 - ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է Հանրապետական Քալվին Քուլիջը:
1922 -
Անգլիացի Հոուարդ Քարթերը հայտնաբերում է Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի դամբարանը:
1890 - Լոնդոնում բացվում է աշխարհի առաջին ստորգետնյա էլեկտրական ուղին՝ մետրոն:
1879 -
Ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։
1862 - Ռիչարդ Գաթլինգն
արտոնագրեց աշխարհում առաջին բազմապահունակով Revolving Battery Gun գնդացիրը։
1848 - Ֆրանսիայի հիմնադիր ժողովի կողմից Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետության Սահմանադրության ընդունումը, որով պետության գլուխ է դառում նախագահը:
1493 - Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը հայտնաբերում է Գվադելուպե կղզին:
1429 - Ժաննա դ'Արկն ազատագրում է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1972 - Լուիշ Ֆիգու, պորտուգալացի ֆուտբոլիստ
1969 - Շոն Քոմբս, ամերիկացի ռեփեր և դերասան
1969 - Մեթյու Մակքոնահի, ամերիկացի դերասան
1967 - Մինո Ռայոլա, իտալական ծագումով հոլանդացի ֆուտբոլային գործակալ:
1958 - Էդուարդ Ազարյան, սովետական մարմնամարզիկ
1941 - Ադա Գաբրիելյան, նկարչուհի
1921 - Գեորգի Ֆարմանյանց, ռուսաստանցի հայազգի բալետ պարող
1919 - Մարտին Բոլսամ, ամերիկացի դերասան
1913 - Ելիզավետա Բիկովա, շախմատիստուհի
1904 - Էկտոր Կաստրո, ուրուգվայցի նախկին ֆուտբոլիստ
1865 - Հովհաննես Աբելյան, դերասան
1787 - Էդմունդ Քին, անգլիացի դերասան
1575 - Գվիդո Ռենի, իտալացի գեղանկարիչ (մ. 1642)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Հետաքրքրաշարժ օրացույց, նոյեմբերի 4


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon