Պատմության հայկական օրը. նոյեմբերի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ

Սոցիալական աշխատողի օրը

  • 2009-ի սկզբին Հայաստանի կառավարությունը հայտնել է նոր տոնի ՝ Սոցիալական աշխատողի օրվա մասին, որը նշվելու է նոյեմբերի 4-ին։ Միաժամանակ սոցիալական աշխատողների հարցերով նախարարությունը տեղեկացրել է, որ նոր տոնը նշելու են Հայաստանի մոտ 4 4 հազար աշխատողներ։
  • Կառավարության որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր ստեղծման օրվանից (1918թ․) բախվել է սոցիալական բարդագւոյն խնդիրների՝ աղքատության, սովի, բազմաթիվ փախստականների ու որբերի, զանգվածային հիվանդացության ու մահերի։ «Իրավիճակը կարելի էր հաղթահարել միայն բոլոր ուժերի համախմբումով, ճշգիտ ու հետևողական սոցիալական քաղաքականության անցկացումով։ Դեռ 1918 թ․ նոյեմբերի 4-ին Առաջին հանրապետության կոալցիոն կառավարությունը ձևավորել էր հանրային հարցերով նախարարություն, ինչով էլ հիմք էր դրել բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությանը»,- ասվում է կառավարության որոշման մեջ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարեդարձը

  • 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա կաթողիկոսի մահից հետո, Հայ Առաքելական Եկեղեցու Ազգային Եկեղեցական Ժողովը (կառավարման բարձրագույն մարմին) Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանին ընտրեց 132-րդ պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս: Գարեգին Բ Ներսիսյանը ձեռնադրվել է Սան և օծվել նոյեմբերի 4-ին:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2010 - Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում պատահաբար մեր սահմանը հատած մի ռազմագերու: 

  • Դրա դիմաց ադրբեջանցիները Հայաստանին են հանձնում այնտեղ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի դին, որն ըստ պաշտոնական Ադրբեջանի, ինքնասպան է եղել այս տարվա հոկտեմբերի 5-ին:

2008 - Հայաստանի զինված ուժերին պատկանող ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը Երևանի Էրեբունի օդանավակայանում ուսումնամարզական պլանային հերթական թռիչքի պատրաստվելիս շրջվում է և վթարի ենթարկվում: 

  • Արդյունքում զոհվում է այդ պահին թռիչքուղու վրա գտնվող օդաչու, կապիտան Արշակ Գագիկի Ներսիսյանը:

1999 - Մայր Աթոռում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը օծումով դարձավ պատվական Հայրապետ Ամենայն Հայոց Տեր Տեր Գարեգին Երկրորդ սրբազնագույն կաթողիկոս: 

  • Կիլիկիո կաթողիկոսի, բոլոր պատրիարքությունների և թեմերի ղեկավարների ձեռնադրմամբ Գարեգին Երկրորդը ստանձնում է հայրապետական բարձրագույն իշխանությունը:

1989 - Նոյեմբերի 4-6-ը Երևանի Ստեփան Շահումյանի անվան պալատում տեղի է ունենում Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը։

  • «Երկրում հռչակված դեմոկրատացման, բացախոսության կուրսը մեծապես նպաստեց լայն մասսաների քաղաքական և հասարակական ակտիվության բարձրացմանը, ծնունդ տվեց ժողովրդական նոր կազմակերպությունների ու միությունների։ Այդպիսի կազմակերպություններից է Հայոց Համազգային Շարժումը»,- գրված էր «Արմենպրես»-ի հաղորդագրությունում։
  • Ծրագիրն ընդունեց արդեն խմբագրված տեսքով՝ այնպես, որ անկախության հասնելը ոչ միայն հստակ արձանագրվում էր որպես քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը, այլև դրանով էր պայմանավորվում ազգային մյուս խնդիրների, ներառյալ՝ Ղարաբաղի հարցի լուծումը։
  • Համագումարին ներկա էր նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը, տարբեր հանրապետությունների ժողովրդավարական շարժումների ներկայացուցիչներ։

1980 - ASALA. Ժնևի Արդարադատության Պալատի առջև պայթյունը պատճառում է նյութական վնասներ։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Աննա Իսրայելյան, հաղորդավարուհի, «Առավոտ» օրաթերթի թղթակից
1958 - Էդուարդ Ազարյան, սովետական մարմնամարզիկ
1941 - Ադա Գաբրիելյան, նկարչուհի
1940 - Գուրգեն Իվանյան (ծնվ. Շինուհայր, Հայաստան, մ. 2014), տիեզերագնացի թեկնածու

  • 1970 թվականին որպես ԽՍՀՄ ԳԱ-ից տիեզերագնաց գիտնականների երկրորդ խմբի մասնակից բուժզննում է անցել ԻՄԲՊ - ում եւ 1970 թվականի նոյեմբերի 4-ին ստացել Է ՄՄԿ-ի թույլտվությունը հատուկ վարժանքների համար: Ավելի ուշ հաստատվել է որպես տիեզերագնաց-հետազոտողների թեկնածու ԽՍՀՄ ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: 

1921 - Գեորգի Ֆարմանյանց (ծնվ. Բեժեցկ, Ռուսաստան), ռուսական բալետ հայազգի պարող, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1951)
1865 - Հովհաննես Աբելյան, դերասան

  • … Նա ոչ «արտիստ» էր ընդունված իմաստով, ոչ էլ արտաքինով հայի նման: Բարձրահասար, լայնաթիկունք, մեծաքայլ, ըմբիշի նման, ամուր բազուկներով, դեմքը լայն, մազերը շեկ ու գանգուր, աչքերը` կապույտ. հյուսիսային-սկանդինավյան կերպարանք կովկասյան բնավորությամբ, արևելյան զգացմունքայնությամբ և տենորային ձայնով:Բնավորությամբ բուռն, կենսասեր, ընկերասեր, հյուրասեր և վիրավորանքը չհանդուրժող, պատվախնդիր, կռիվ անող ու ջարդող, ծանոթ ռեստորաններին, թղթախաղի սեղաններին, օտար պչրուհիների աշխարհին ու կյանքի բոլոր շերտերին` նավթահանքի մշակից մինչև օպերային երգիչները:Հենրիկ Հովհաննիսյան

ԳՈՎԱԶԴ

биржа трафика