Պատմության այս օրը. օգոստոսի 24


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Պլուտոնը դադարեց համարվել Արեգակնային համակարգության մոլորակ և ունեցավ գաճաճ մոլորակների կարգ։ 
1995 - Թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը։
1993 - Սկսվեց Մայքլ Ջեքսոնի Dangerous համաշխարհային շրջագայության 2-րդ մասը։
1991 - Միխաիլ Գորբաչովը հրաժարվում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտկոմի ընդհանուր քարտուղարի պաշտոնից:
1991 - Ուկրաինան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից:
1968 - Ֆրանսիան փորձարկում է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը:
1960 - Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում գրանցվում է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը (−88 °C):
1954 - ԱՄՆ-ում արգելվում է Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը:
1944 - Սկսվում է Փարիզի գրոհը դաշնակիցների զինյալ ուժերի կողմից:
1939 - Ստորագրվում է Մոլտով-Ռիբբենտրոպ դաշնագիրը՝ սովետական և գերմանական արտաքին գործերի նախարարներ Վյաչեսլավ Մոլոտովի և Յոախիմ ֆոն Ռիբբենտրոպի կողմից:
1929 - Թուրքիան և Պարսկաստանը ստորագրում են բարեկամության պայմանագիր:
1926 - Հիմնադրվեց «Բարսելոնա» ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։
1869 - Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի բնակիչ Կոռնելիուս Սվարթհաութը ստացել է երկրում առաջին արտոնագիրը վաֆլի թխելու հատուկ թավայի համար:
1853 - Չիփսի ծննդյան օրը:

  • 164 տարի առաջ՝ օգոստոսի 24-ին, Ջորջ Քրամը, որը եղել է Նյու Յորք նահանգի Սառատոգա-Սպրինգս ավանի Moon’s Lake Lodge հյուրանոցին կից ռեստորանի սևամորթ ավագ խոհարարը, առաջին անգամ կարտոֆիլի չիպսեր է պատրաստել։
  • Այցելուներից մեկը հրաժարվում է մատուցած տապակած կարտոֆիլից, հայտարարելով որ կարտոֆիլի կտորները շատ հաստ են կտրտված: Կրամը կարտոֆիլը շերտատում է թղթի հաստությամբ և եռացօղ ձեթի մեջ տապակում է մինչև խռթխռթան դառնալը:
  • Ի զարմանս խոհարարի, հաճախորդը նոր ուտեստից ցնցված էր: Շուտով Saratoga Chips-ը դառնում է հյուրանոցի ռեստորանի հանրահայտ ուտեստը:
  • 1860թ. Կրամը բացում է սեփական ռեստորանը, որի սեղաններին մշտական դրված էր կարտոֆիլե չիփսերը:
  • 1890թ. Կլիվլենդա քաղաքի առևտրական Ուիլյամ Տեպենդենը, սկսում է փողոցային կրպակից չիփսեր վաճառել: Այն գնորդներին էր տրվում թղթե տոպրակով՝ զարդարված Տեպենդենի հաստատության գովազդով:
  • 1926թ. Լորա Սկադդերը առաջարկում է այն վաճառել մոմած թղթերով, որի արդյունքում լուծվում են պահպանման և հեռավոր ռեստորաններ տեղափոխման հետ կապված խնդիրները:
  • Այսօր միայն ԱՄՆ-ում տարեկան ավելի քան 6 մլրդ դոլարի չիպս է վաճառվոմ։

1821 - Կորդովայում (Մեքսիկա) ստորագրվում է Կորդովայի պայմանագիրը Մեքսիկայի ապստամբների և Իսպանիայի միջև, որի հետևանքով հռչակվում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից:
1814 - Բրիտանական զորքերը ներխուժում են Վաշինգտոն և հրդեհում Սպիտակ Տունը:
1720 - Սարդինիայի թագավորության ստեղծումը:
1690 - Կալկաթա քաղաքի հիմնադրումը:
1572 - Բարդուղիմեոսյան գիշեր. Ֆրանսիայի թագավոր Կառլոս VII-ի հրամանով համատարած կոտորածների են ենթարկվում Փարիզի հուգենոտները:
1456 - Ավարտվեց Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրումը:
79 - Վեզուվ հրաբխի ժայթքումը, որի հետևանքով կործանվեց Պոմպեյը:

  • Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջարի սիրտը» ֆիլմը։​​​​​

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ