Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 14


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պոնտացի հույների ցեղասպանության հիշատակի օրը (Greek Genocide Remembrance Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Վիրջինիա նահանգի օրը (National Virginia Day)
  • ԱՄՆ - Ղեկավար-աշխատակից փոխատեղման օրը (Boss/Employee Exchange Day) *
  • ԱՄՆ - Սթափության ազգային օրը (National Sober Day) *
  • ԱՄՆ - Գունավորելու ազգային օրը (National Coloring Day) *
  • ԱՄՆ - Գնդիկ կոնֆետների օրը (Gobstopper Day) *
  • ԱՄՆ - Կենդանի ստեղծագործության օրը ազգային օրը (National Live Creative Day) *
  • ԱՄՆ - Հոգի սենդվիչ ուտելու ազգային օրը (National Eat a Hoagie Day) *
  • ԱՄՆ - Կրեմով փքաբլիթի ազգային օրը (National Cream Filled Doughnut Day) *
  • Բոլիվիա - Կոչամբաբի օրը *
  • Կիպրոս - Խաչվերաց տոնը
  • Հարավային Աֆրիկա - Հիպերակտիվության և վիտամինի անբավարարվածության համախտանիշի օրը *
  • Հնդկաստան - Հինդուի օրը (Hindi Diwas) *
  • Մեքսիկա - Չիապաս նահանգի օրը
  • Մեքսիկա - Չարոյի (կովբոյի) օրը *
  • Նեպալ - Երեխաների օրը (Bal Divas) 
  • Նիկարագուա - Սան  Խասինտոյի ճակատամարտի օրը
  • Ռումինա - Ճարտարագետի օրը
  • Ռուսաստան - Շրշյուն ունկնդրելու օրը *
  • Ռուսաստան - Նեղ շրջապատի տոնը *
  • Ուկրաինա - Մոբիլիզացիոն աշխատակցի օրը

* Սեպտեմբերի 14-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Հանրաքվեի արդյունքներով Էստոնիան միանում է Եվրամիությանը։
1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին միանում են ՄԱԿ-ին։
1752 - Բրիտանական կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցնում է Գրիգորյան օրացույցի։

  • Նախորդ օրը եղել է սեպտեմբերի 2-ը։

81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դառնում է Հռոմի կայսր։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1991 - Հրապարակվեց Վազգեն Ա Հայրապետի կոչը հայ ժողովրդին:

Կամօքն Աստուծոյ եւ մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպ­տեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձ­րաձայն յայտարարելով՝ «Այո»:
Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանք է, մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:
Կը խորեինք թէ Սեպտեմբերի 21-ի «Այո»-ն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումը մեը հայ­րենիքի քաղաքական անվտանգութեան եւ տնտեսական զարգաց­ման:
Հայաստանեայց առաքելական եկեղեցին անվարան ու լաւատես սպասում է լսել մեր ժողովրդի պատմական «Այո»-ն եւ հետեւել այդ ձայնին:
Մաղթում ենք սրտանց, մեր երկրի երիտասարդ անձնուրաց ղե­կավարներին՝ ազգաշէն անսպառ եռանդ ու իմաստութիւն, միասնա­կան համերաշխ գործակցութեամբ:
Այս արեւոտ պահին, ես յիշում եմ՝ Բուխարեստում 1938 թուականին «Հերկ» ամսագրում, իմ խմբագրականի վերջին սա տողերը.

  • «Ահա թե ինչու, այսօր երբ կը վերյիշենք կորսուած անկախութեան պատմութիւնը, լեցուն հաւատով ու լաւատեւսութեամբ մեր ազ­գի ներկայի եւ ապագայի նկատմամբ, կուզենք գոչել Թող ապրի մեր Հայաստանը: Թող մնայ Մայիս 28-ի խորհուրդը որպես անոր ապա­գայի աստղը»:

Հայոց աշխարհի հորիզոնի վըայ, ահա բարձրանում է անկախութեան այդ աստղը:
Օրհնություն եւ փառք ճառագայթող այդ աստղին ու յաւէտ ազատ՝ արմենական մեր ազգին:

Սբ էջմիածին
Վազգեն Ա կաթողիկոս ամենայն հայոց

1958 - Շահագործման է հանձնվում Կոտայքի ջրանցքը։


  • ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ
  • ԲՈԼՈՐ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐԸ
  • ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ջիմի Բատլեր, ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
1989 - Լի Ջոնգ Սուկ, հարավկորեացի մոդել, դերասան
1983 - Էմի Ուայնհաուս, անգլիացի երգչուհի-երգահան (մ. 2011 թ.)
1973 - Էնդրյու Լինքոլն, անգլիացի դերասան («Քայլող մեռյալները»)
1969 - Ֆրանչեսկո Անտոնիոլի, իտալացի ֆուտբոլիստ, դարբասապահ
1968 - Արա Մալիքյան, լիբանանահայ երաժիշտ ջութակահար

  • Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ ստացավ, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։ Հետագայում նա շարունակեց իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը և Ալբանա Բերգի քառյակի անդամները։
  • Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում առաջին մրցանակ Ֆելիքս Մենդելսոնի (Բեռլին, 1987 թվական) Պաբլո Սարասատեի (Պամպլոնա, ​​1995 թվական)։ Մրցանակներ է ստացել նաև Նիկոլո Պագանինիի (Ջենովա), Զինո Ֆրանչեսկատիի (Մարսել), Ռոդոլֆո Լիպեզեր (Գորիցիա), ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական ​​մրցույթներում։ 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական ​​կատարման համար։
  • Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում ( Royal ), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում։

1965 - Լյովա Մնացականյան, գեներալ-մայոր
1965 - Դմիտրի Մեդվեդև, 2008-12 թթ. եղել է Ռուսաստանի 3-րդ նախագահը
1960 - Մելիսա Լեո, ամերիկացի դերասանուհի
1957 - Կարապետ Ռուբինյան, քաղաքական և հասարակական գործիչ
1947 - Սեմ Նիլ, հյուսիսիրլանդական ծնունդով նորզելանդացի դերասան
1936 - Ֆերիդ Մուրադ, ալբանական ծագումով ամերիկացի բժիշկ, դեղագետ
1920 - Խաչիկ Բաբայան, ֆիզիկոս
1920 - Գևորգ Աբգարյան, հայ բանասեր, պատմաբան, գրականագետ (մ. 1998 թ.)
1919 - Աբիգ Ավագյան, հայ արձակագիր (մ. 1983 թ.)
1910 - Ռոլֆ Լիբերման, շվեյցարացի կոմպոզիտոր
1909 - Սերգո Պայազատ, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ (մ. 1971)
1905 - գուսան Շահեն (մ. 1990 թ.)
1864 - Լորդ Ռոբերտ Սեսիլ, բրիտանացի իրավաբան, դիվանագետ և քաղաքական գործիչ
1862 - Մովսես Սիլիկյան, ռազմական գործիչ (գնդակահարվել է 1937 թ.)
1760 - Լուիջի Քերուբինի, ֆրանսիացի երգահան և երաժշտության տեսաբան (մ. 1842 թ.)