Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 24


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ծովի համաշխարհային օրը (World Maritime Day) *
  • Ծրագրային ապահովման արտոնագրերի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Software Patents) *

Ազգային

  • ԱՄՆ - Կետադրության ազգային օրը (National Punctuation Day) *
  • ԱՄՆ - «Բալի հոբելյան» աղանդերի ազգային օրը (National Cherries Jubilee Day) *
  • ԱՄՆ - «Ինձ հիշելու» հինգշաբթին (Remember Me Thursday) *
  • ԱՄՆ - Շվենկֆելդերին երախտագիտություն հայտնելու օրը (Schwenkfelder Thanksgiving Day) *
  • Ավստրիա - Սուրբ Ռուպերտի տոնը (Ռուպերտիթագ)
  • Գվինեա Բիսաու - Ազգային օրը (Անկախության օրը)
  • Դոմինիկյան Հանրապետություն - Մերսեդես Տիրամոր օրը *
  • Թաիլանդ - Մահիդոլի օրը *
  • Իսպանիա - Բարեգութ Կույսի Տոնը (La Mercè) *
  • Կամբոջա - Սահմանադրության օրը
  • ՀԱՀ - Ժառանգության օրը
  • Ղրղզստան - Ընտանիքի, խաղաղության և համերաշխության օրը
  • Մալայզիա - Սուլթան Ալմարխում Իսկանդարի օրը
  • Պերու - Զինված ուժերի օրը
  • Ռուսաստանը - Համակարգային վերլուծության օրը *
  • Ռուսաստանը - Չնախատեսված խելահեղության օրը *
  • Տոգո - Լոմայի վրա ձախողված հարձակման տարեդարձը (Anniversary of the Failed Attack on Lomé) *
  • Տրինիդադ և Տոբագո - Հանրապետության օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Լոնդոնի Բեյքեր Սթրիթում բացվեց Շերլոկ Հոլմսի ար­ձա­նը։
1998 - Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ անցացվեց մարդու ձեռքի փոխպաստվաստման վիրահատություն։
1990 - Մ. Գորբաչովին արտակարգ իրավունքներ տրվեցին շու­կա­յական հարաբերությունների անցնելու համար։
1973 - Գվինեա Բիսաուն անկախանում է Պորտուգալիայից։
1968 - Սվազիլենդը դառնում է ՄԱԿ անդամ։
1960 - ԱՄՆ-ում ջուրն իջեցվեց առաջին՝ «Էնտերփրայզ» ատոմային ավիակիրը։ 
1957 - Բարսելոնում բացվում է Եվրոպայի ամենամեծ՝ Կամպ Նոու մարզադաշտը։
1948 - Հիմնադրվեց «Հոնդա մոթոր» ընկերությունը։ 
1801 - Արևելյան Վրաստանը միանում է Ռուսաստանին։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2015 - Հայաստանը հայտարարում է, թե սահմանամերձ Պառավաքար գյուղում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը` վիրավորվել:

  • «Սա ինքը` պատերազմն է, ուղղակի ոչ այն սաստկությամբ, որ կարող էր լինել»,֊ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակը։

2005 - Աղմկահարույց սպանություններ. Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին։

  • Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:

1993 - Ադրբեջանը մտավ ԱՊՀ կազմ։
1981 - ԱՍԱԼԱ-յի պատմական «Վան» գործողությունը։ Փարիզում 16 ժամով գրավվում է Թուրքիայի հյուպատոսարանը, որի արդյունքում 60 պատանդ է վերցվում։

  • Չորս լիբա­նա­նահայեր՝ Վազգեն Սիլսյանը,  Գևորգ Կյուզելյանը, Հակոբ Ջուլֆայանը և Արամ Պասմաճյանը զավթում են Փարիզում թուր­քա­կան դես­պանատունը։ 56 մարդ պատանդ է վերցվում։
  • Հաս­կանալով, որ իրենց՝ բան­տար­կ­յալ­ների ազատման պահանջը չի բավարարվի, պա­հան­ջում են նրանց տալ քաղբանտարկյալի կարգավիճակ և հանձնվում են իշխանություններին։
  • 1984-ի հունվարի 21-ին չորս մարտիկները դատապարտվում են յոթը տարվա ազատազրկման։
  • «Վան» գործողության մարտիկներից երեք 1985-ի օգոստոսի 5-ին ազատ են արձակվում և վերադառնում են Լիբանան։
  • Մյուս անդամին՝ Արամ Բասմաջյանին ֆրանսիացի ոստիկանները սպանում են բանտում, գործը ներկայացնելով որպես ինքնասպանություն և փորձելով ներկայացնել ԱՍԱԼԱ-ի մարտիկներին, որպես խելագարներ։
  • Հյուպատոսարանը գրաված խումբը ներկայացրեց մի շարք պահանջներ՝ ազատ արձակել թրքական բանտերում փակված հայ, քուրդ և թուրք քաղբանտարկյալներին, որոնց թվում էին Պոլսի Կետիկփաշայի ավետարանական եկեղեցու անդամ, 1981-ի մարտի 25-ին ձերբակալված Հրանտ Գյուզելյանը, որը մի քանի ամիս անց ազատ է արձակվում, և հայր Մանուել վարդապետ Երկաթեանը, որը ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում 1980-ի հոկտեմբերի 10-ին, երբ Երուսաղեմից ժամանել էր Ստամբուլում բնակվող իր ազգականների այցելության։
  • Թրքական լրատվությունը հայտնել էր, թե Մանուել վարդապետի մոտից առգրավվել են քարտեզներ, որտեղ Արևմտյան Հայաստանը ներկայացված է «որպես Հայաստանի Հանրապետության մի մաս»։ Հայր Սուրբը 1983-ի մարտի 18-ին դատապարտվում է 14 տարվա բանտարկության և չորս տարվա ներքին աքսորի, մեղադրվելով Թուրքիայի ազգային շահերին վնասած լինելու մեջ։ Ազատ է արձակվում 1986-ի Մայիսի 16-ին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Շողեր Մաթևոսյան, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
1930 - Ջոն Ուոտս Յանգ, ամերիկացի աստղագնաց
1923 - Էդվարդ Ջրբաշյան, հայ գրականագետ (մ. 1999)
1923 - Ֆետս Նավարո, արմերիկացի ջազմեն, շեփորահար
1911 - Կոնստանտին Չերնենկո, ռուս քաղաքական գործիչ (մ. 1985)
1905 - Սեվերո Օչոա, 
իսպանաամերիկյան կենսաքիմիկոս
1902 - Ռուհոլլա Խոմեինի, Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդը (մ. 1989)
1896 - Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, ամերիկացի գրող և բանաստեղծ (մ. 1940)
1884 - Հուգո Շմայսսեր, գերմանացի հրազենի կոնստրուկտոր
1878 - Եղիշե Թադևոսյան, գեղանկարիչ (մ.1936)