Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 26


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միջուկային զենքի ամբողջական վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Total Elimination of Nuclear Weapons) *
  • Ճագարիի միջազգային օրը (International Rabbit Day) *
  • Շրջակա միջավայրի առողջության համաշխարհային օրը (World Environmental Health Day) *
  • Բեղմնականխման համաշխարհային օրը (World Contraception Day) *
  • Սնկի եվրոպական օրը (European Mushroom Day) *
  • Լեզուների եվրոպական օրը (European Day of Languages) *
  • Աստղագիտության օր (Astronomy Day) *
  • Սիրային գրառման օրը (Love Note Day) *
  • Գրամոֆոնի ծննդյան օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Շամու խոյադելֆինի ազգային օրը (National Shamu The Whale Day) *
  • ԱՄՆ - Պելմենիի ազգային օրը  (National Dumpling Day) *
  • ԱՄՆ - Որսորդության և ձկնորսության օրը ազգային օրը (National Hunting and Fishing Day) *
  • ԱՄՆ - Մեզոտելիոմայի իրազեկման ազգային օրը (National Mesothelioma Awareness Day) *
  • ԱՄՆ - Ձկների համաներման օրը (Fish Amnesty Day) *
  • ԱՄՆ - Անտառահատման օրը (Lumberjack Day) *
  • ԱՄՆ - Ջոնի Էփլսիդի օրը (Johnny Appleseed Day) *
  • ԱՄՆ - Միայնակների ազգային օրը (National Singles Day) *
  • ԱՄՆ - Կադրային ծառայության աշխատողների մասնագիտական օրը (Human Resource Professional Day) *
  • ԱՄՆ - Ուրվականներ որսալու ազգային օրը (National Ghost Hunting Day) *
  • ԱՄՆ - Իրավիճակային իրազեկման ազգային օրը (National Situational Awareness Day) *
  • ԱՄՆ - Նրբաբլիթների ազգային օրը (National Pancake Day) *
  • ԱՄՆ - Հանրային հողերի ազգային օրը (National Public Lands Day) *
  • ԱՄՆ - Ճագարի ազգային օրը (National Bunny Day) *
  • ԱՄՆ - Կոմպլաենս-սպայի ազգային օրը (National Compliance Officer Day) *
  • ԱՄՆ - Լայմով կարկանդակի ազգային օրը (National Key Lime Pie Day) *
  • ԱՄՆ - Լուսանկարները պահպանելու օրը (Save Your Photos Day) *
  • ԱՄՆ - Ընտանեկան առողջության և ֆիթնեսի ազգային օրը (National Family Health & Fitness Day) *
  • ԱՄՆ - Նստատեղերի ստուգման շաբաթ (Seat Check Saturday) *
  • ԱՄՆ - Լավագույն նախաճաշի օրը (Better Breakfast Day) *
  • Բելառուս - Փառատոն» «Դոժինկի» *
  • Եմեն - Հեղափոխության օրը
  • Էկվադոր - Ազգային դրոշի օրը
  • Հայաստան - Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը
  • Հնդկաստան - Շրիմանտ Սանկարդևի ծննդյան տարեդարձը (Janmostav of Srimatna Sankardev) *
  • Մոլդովա - Տատիկների օրը
  • Շրի Լանկա - Բանդարանաիկե հուշահամալիր (Bandaranaike Memorial) *
  • Ռուսաստան - Ստավրոպոլի երկրամասի օրը
  • Ռուսաստան - Ուրալ գետի օրը
  • Ռուսաստան - Հին ընկերների հետ հանդիպման օրը է *

* Սեպտեմբերի 26-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Կոլումբիայի կառավարության և ապստամբների միջև հրադադարի պայմանագիր ստորագրվեց:

  • Կոլումբիայում քաղաքացիական պատերազմի փաստացի ավարտը:

2008 - Մոնղոլիայում բացվել է Չինգիզխանի խոշորագույն արձանը:
2000 - Բացվեց ԱՄՆ կառավարության նոր վեբ-կայքը, որը միավորում է 20 հազար կառավարական կայքեր:

  • Այն ունի 27 միլիոն վեբ էջ։

1995 - Ուկրաինան ընդունվում է Եվրոպայի խորհուրդ։
1983 - Փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը կանխեց հնարավոր միջուկային պատերազմը, երբ հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի խափանման պատճառով ԱՄՆ-ի կողմից հարձակման մասին կեղծ հաղորդագրություն ստացվեց:
1977 - Առաջին հոսանքը տվեց Ուկրաինայի առաջին՝ Չեռնոբիլի ատոմակայանը:
1969 -
Անգլիայում լույս տեսավ «Բիթլզ»-ի "Abbey Road" ստուդիական վերջին ալբոմը։
1968 - «Правда»-ն հրապարակեց «Բրեժնևի Դոկտրինը»՝ սոցիալիստական երկրների  սահմանափակ ինքնիշխանության մասին:
1962 - Ռազմական հեղաշրջման արդյունքում հռչակվեց Եմենի Արաբական Հանրապետությունը:
1961 -
Նյու Յորքում համերգով նորամուտը նշեց ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը:
1960 -
ՄԱԿ-ի պատմության մեջ ամենաերկար ելույթն արտասանեց Ֆիդել Կաստրոն՝ 4 ժամ 29 րոպե։
1939 - Ֆրանսիայում արգելվեցին կոմունիստական կազմակերպությունները, ֆրանսիական կոմկուսի առաջնորդները ձերբակալվեցին:
1924 - Մոսկվայում անցան թռչող մոդելների առաջին մրցումները, որոնք սկիզբ դրեցին երկրում ավիամոդելային սպորտի զարգացմանը:
1887 - Էմիլ Բեռլիներն արտոնագրեց գրամոֆոնը։
1832 - Տ
եղի ունեցավ Շվեդիայի կողմից կառուցված Գեյթ-ջրանցքի բացումը՝ զունդյան մաքսատուրքի վճարումից խուսափելու համար:
1789 - Թոմաս Ջեֆերսոնը նշանակվեց ԱՄՆ պատմության մեջ առաջին պետական քարտուղարի պաշտոնում:
1777 - Բրենդիվեյնի ճակատամարտից հետո գեներալ Քորնուոլիսի բրիտանական բանակը մտավ Ֆիլադելֆիա՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք:
1687- Աթենքի հրետակոծության ժամանակ վենետիկյան բանակի կողմից ավերվել է Պարթենոն տաճարը:
1580 -
Բրիտանացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը «Գոլդեն Հայնդ» չորսկայմանոց ֆլագմանական գալիոնով շուրջերկրյա ճանապարհորդությունից վերադարձավ Պլիմուտ (2-րդը  Մագելանի ճանապարհորդությունից հետո), որի նպատակն էր նոր հողերի որոնումը և Իսպանիայի ծովային հզորությունը խարխլելը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2015 - Համանախագահները կոչ են անում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ընդունել: Հայկական կողմը համաձայնում է, Բաքուն`նախապայմաններ է դնում։

  • «Ուզում եք հետաքննության մեխանի՞զմ ստեղծել, խնդրեմ՝ հանեք զորքերը, այդ դեպքում` ոչ թե մեկ, այլ մի քանի մեխանիզմ, անգամ՝ տրիբունալ կստեղծենք, որը կպարզի, թե ով ում վրա է կրակում»,֊«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր Մամեդյարովը`ընդգծելով`նախ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից:

1997 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց ազգային գաղափարախոսության մասին։

  • «Ի՞նչ են այդ մարդիկ հասկանում ազգային գաղափարախոսության տակ։ Մեկ բան, որ ամբողջ ազգը պետք է ընդունի այդ գաղափարախոսությունը։ Ես այսպես եմ հասկանում: Ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։ Իսկ եթե ժողովրդավարություն է, ապա ոչ ոք ոչ ոքի չի կարող պարտադրել որևէ գաղափարախոսություն։ Հայաստանում այսօր առկա բոլոր գաղափարախոսությունները՝ լինի դա կոմունիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական, ազգայնական, թե ծայրահեղ-ազգայնական՝ ինձ համար ազգային գաղափարախոսություններ են, որովհետև սրանցից յուրաքանչյուրն իր մեջ է տեսնում ազգի խնդիրների լուծման լավագույն ճանապարհը։ Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ եք քաշում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Այո, հնարավոր է ազգին պարտադրել մի գաղափարախոսություն։ Այդպիսի բան տեսել ենք և տեսել ենք նաև դրա հետևանքները։»

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի փոխքաղաքապետ Հակոբ Արթինյանին և ֆրանսահայ մի խումբ գործարարների:
1980 - Փարիզում ծանր վիրավորվում է Թուրքիայի դեսպանատան մամլո խորհրդատու Սելջուկ Բագալբաշին։

  • Գործողությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Սև Ապրիլ 24 Քոմանտօ»-ն, որը գործողության վերաբերյալ տարածած իր հայտարարության մեջ մասնավորապես նշում էր. «Որպես հակազդեցություն թրքական զինվորական կառավարության կողմից Թուրքիայում իրականացվող բռնարարքներին…»։

1724 - Երևանի գրավումը թուրքական բանակի կողմից։


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Սերենա Ուիլյամս, ամերիկացի թենիսիստուհի, 4-ակի օլիմպիական չեմպիոն, Մեծ սաղավարտի մրցաշարերի բազմակի հաղթող
1979 - Քրիս Կունից, կանադացի հոկեյիստ, Սթենլիի գավաթի եռակի հաղթող, օլիմպիական չեմպիոն (2014)
1967 - Պարունակ Զելվեյան, հայ բժիշկ, գիտնական
1966 - Ջիլիան Բարբրի, կանադացի դերասանուհի, լրագրող եւ հեռուստահաղորդավար:
1965 - Պյոտր Պորոշենկո, ուկրաինացի գործարար, քաղաքական գործիչ և պետական գործիչ, Ուկրաինայի 5-րդ նախագահ (2014-2019)
1962 - Մելիսա Սյու Անդերսոն, ամերիկացի դերասանուհի
1959 - Իլյա Կորմիլցև (մ. 2007), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, «Նաուտիլուս Պոմպիլիուս» խմբի երգերի տեքստերի հեղինակ և պրոդյուսեր
1956 - Լինդա Հեմիլթոն, ամերիկացի դերասանուհի ("Terminator", "King Kong Live" և այլն)
1955 - Էդմունդ Շկլյարսկի, խորհրդային և ռուս ռոք երաժիշտ, «Պիկնիկ» խմբի առաջնորդ և վոկալիստ
1952 - Արամ Իսաբեկյան, հայ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1948 - Օլիվիա Նյուտոն Ջոն, անգլո-ավստրալական դերասանուհի և երգչուհի
1945 - Բրայան Ֆերին, անգլիացի ռոք երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, "Roxy Music"խմբի առաջնորդ
1944 - Անդրաշ Ադորյան, հունգարական ծագումով դանիացի ֆլեյտահար
1936 - Վինի Մանդելա (մ. 2018), Հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, Նելսոն Մանդելայի նախկին կինը
1935 - Վիկտոր Չիժիկով, նկարիչ-նկարազարդող, Օլիմպիական արջուկի պատկերի հեղինակ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ
1932 - Վլադիմիր Վոյնովիչ (մ. 2018), խորհրդային և ռուս գրող-արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ
1929 - Գեորգի Կալատոզիշվիլի (մ. 1984), վրացական խորհրդային կինոօպերատոր, ռեժիսոր, դերասան և սցենարիստ
1919 - Մատիլդե Կամյու (մ. 2012), իսպանացի բանաստեղծուհի
1907 - Էնթոնի Բլանթ (մ. 1983), անգլիացի պատմաբան և արվեստաբան, խորհրդային հետախուզության գործակալ
1898 - Ջորջ Գերշվին (Յակով Գերշվին, մ. 1937), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար
1897 - Պողոս VI (աշխարհիկ՝ Ջովաննի Բատիստա Էնրիկո Անտոնիո Մարիա Մոնտինի, մ. 1978), 262-րդ Հռոմի Պապ (1963-1978)
1895 - Օսկար Պաուլ Դիրլևանգեր (մ. 1945), Գերմանիայի ՍՍ զորքերի սպա, «Դիրլևանգեր» ՍՍ 36-րդ գրենադեր դիվիզիայի հրամանատար, ռազմական հանցագործ
1891 - Շառլ Մյունշ (մ. 1968), ֆրանսիացի դիրիժոր և ջութակահար
1890 - Լեոն Մելիքսեթ-Բեկը, հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մ. 1968)
1889 - Մարտին Հայդեգեր (մ. 1976), գերմանացի փիլիսոփա-իդեալիստ
1888 - Թոմաս Ստեռնզ Էլիոթ (մ. 1965), անգլո-ամերիկյան բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1948)
1877 - Ալֆրեդ Դենի Կորտո (մ. 1962), ֆրանսիացի դաշնակահար, երաժշտական-հասարակական գործիչ
1849 - Իվան Պավլով (մ. 1936), ռուս գիտնական-ֆիզիոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904)
1869 - Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան) (մ. 1935) հայ երգահան, երգիչ
1641 - Նեեմիա Գրյու (մ. 1712), անգլերեն բուսաբան և բժիշկ, բույսերի անատոմիայի հիմնադիրը: